Գլխավոր տեղեկություն
Номер
N 1663-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.12.22/70(369) Հոդ.1399
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.12.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.12.2004
Дата вступления в силу
23.12.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2004 թվականի N 1663-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Շարժայի Էմիրության կառավարությանն առընթեր մշակույթի և տեղեկատվության վարչության միջև 2004-2006 թվականների մշակութային համագործակցության գործնական ծրագրի ստորագրման ու Շարժայի Էմիրությունում հայկական մշակույթի օրերի անցկացման ծախսերի ֆինանսավորումը` 7000.0 հազ. դրամի չափով, կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 06 ենթախմբի «04. Մշակութային միջոցառումների իրականացման սուբսիդավորում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության գծով նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով): Այդ կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, իսկ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում` փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. դեկտեմբերի 7
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 2-ի N 1663-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Խումբը Ենթա-
խումբը
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը  (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
   

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

այդ թվում`

 
07 ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ

 7,000.0

 

այդ թվում`

 
06 Արվեստ 7,000.0
 

այդ թվում`

 
0.4 Մշակութային միջոցառումների իրականացման սուբսիդավորում 7,000.0
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 7,000.0
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ 7,000.0
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ (7,000.0)
  06

այդ թվում`

 
  Այլ ծրագրեր (7,000.0)

այդ թվում`

 
01. ՀՀ կառավարության պահեստային ֆոնդ (7,000.0)
ՀՀ կառավարություն (7,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան