«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2004 թվականի N 1641-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 238 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 14-ի «Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 238 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կանոնադրության`
ա) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Մշտական ներկայացուցչությանը կից կարող են գործել մասնագիտացված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ կամ ներկայացուցչություններ:
Սույն կետում նշված ներկայացուցիչները կամ ներկայացուցչությունները գործում են մշտական ներկայացուցչության ընդհանուր քաղաքական ղեկավարությամբ».
բ) 7-րդ կետի`
«բ» ենթակետից հանել «և նրա քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական» բառերը,
«դ» ենթակետը «միջազգային կազմակերպության հետ» բառերից հետո լրացնել «կամ դրա շրջանակներում» բառերով.
գ) 9-րդ կետում «արտակարգ և լիազոր դեսպանը (այսուհետև` դեսպան)» բառերը փոխարինել «միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը (այսուհետ` մշտական ներկայացուցիչ)» բառերով.
դ) 10-րդ կետում, 11-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում և 12-րդ կետում «դեսպան» բառը` իր համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «մշտական ներկայացուցիչ»` իրենց համապատասխան հոլովաձևերով, բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|