«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2005 թվականի N 804-Ն
«ԱԲՈՎՅԱՆԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ կետը և 68-րդ հոդվածի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխել «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության:
2. Թույլատրել «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված հաշվեկշռային մեթոդով 9147 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող հիմնական միջոցները, այդ թվում` 699 քառ. մետր շենքը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Պիոներական 2) (այսուհետև`գույք) օտարել մրցույթով:
3. Սահմանել մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` 2287 հազ. դրամ:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
օտարվող գույքի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ:
5. Մրցույթի հաղթողի հետ կնքվելիք պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավոր է`
ա) գնված գույքն օգտագործել բացառապես Աբովյան քաղաքում ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման նպատակով` առնվազն 5 տարի ժամկետով,
բ) գնված գույքի միջոցով գործունեության իրականացումն սկսել ոչ ուշ, քան օտարման պայմանագրի կնքումից մեկ ամիս հետո,
գ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 78555 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Մրցույթը կազմակերպել և անցկացնել «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխին համապատասխան` մրցութային հանձնաժողովում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներին:
7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
ա) մրցույթում հաղթողի կողմից գույքի դիմաց առաջարկված գումարը վճարելուց և «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության հետ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել մրցույթի հաղթողի` պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
բ) առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո ապահովել «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարումը,
գ) «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ներկայացուցիչներին:
8. Լուծարման հանձնաժողովին`
ա) «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.
բ) «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|