Գլխավոր տեղեկություն
Номер
N 874-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.07.2005-03.11.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.20/46(418) Հոդ.882
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.07.2005
Дата вступления в силу
21.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2005 թվականի N 874-Ն

ՄԵՂՐԻ-ՇՎԱՆԻՁՈՐ-ՎԵՐԻՇԵՆ-ՇԻՇԿԵՐՏ-ԾԱՎ-ԿԱՊԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԾՐԱԳԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 600-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ծրագիծը` 96.4 կմ երկարությամբ և185.6 հեկտար մակերեսով`համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Մեղրու, Կապանի քաղաքային և Ալդարայի, Շվանիձորի, Շիշկերտի, Ծավի, Սրաշենի, Շիկահողի, Ճակատենի, Գեղանուշի ու Գոմարանի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված հողամասում գտնվող հողերի կատեգորիաների անհրաժեշտ փոփոխություն կատարելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց փոխհատուցման վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` շինարարության ժամկետները չխախտելու նպատակով`

ա) թույլատրել Վերիշեն-Շիշկերտ-Ծավ հատվածի շինարարական և նախագծային աշխատանքներն իրականացնել զուգընթաց` ուժի մեջ թողնելով պետական կապալի «Դորոժնիկ» և «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կնքված պետական կապալի 2005 թվականի ապրիլի 26-ի N ԱՇՁԲ-05/54-3, 2005 թվականի մայիսի 17-ի N ԱՇՁԲ-05/70 և 2005 թվականի ապրիլի 28-ի N ԱՇՁԲ-05/54-4 պայմանագրերը,

բ) կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների դիմաց վճարումները կատարել նշված պայմանագրերում ներառված նախահաշիվներով սահմանված աշխատանքների միավոր գների հիման վրա,

գ) նախագծային աշխատանքների ավարտից հետո` սույն կետում նշված պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կատարել փոփոխություններ` միավոր գները թողնելով անփոփոխ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Շվանիձոր-Վերիշեն-Ծավ հատվածի ծրագծի մասին» N 600-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 30
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 29-ի N 874-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ծ

ՇՎԱՆԻՁՈՐ-ՎԵՐԻՇԵՆ-ՇԻՇԿԵՐՏ-ԾԱՎ-ԿԱՊԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.10.2005, N 1641-Ն 03.11.2005, N 874-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան