Գլխավոր տեղեկություն
Номер
N 1569-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.11.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.11.29/64.1 Հոդ.1314.6
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.11.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.11.2004
Дата вступления в силу
30.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2004 թվականի N 1569-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 739 որոշմամբ Երևանի քաղաքապետարանի համար բացված արտաբյուջետային հաշվի միջոցների` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» N 153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`

որոշմամբ հաստատված նախահաշվի`

ա) 1-ին կետի «ա» ենթակետում «248,082.0» թիվը փոխարինել «192,082.0» թվով.

բ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով.

 

«
  ժ) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական
ընկերության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի
«Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական
ընկերության կողմից օգտագործված ջրի դիմաց ունեցած
պարտքի մարում
56,000.0
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 19
Երևան