Գլխավոր տեղեկություն
Номер
N 864-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.07.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.15/45(417) Հոդ. 875
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.07.2005
Дата вступления в силу
16.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2005 թվականի N 864-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1491-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Դիլիջանի «Մանուշակ» կինոթատրոնի գույքը, այդ թվում` 774,95 քառ. մետր մակերես ունեցող շենքը (քաղ. Դիլիջան, Շահումյան փող.) մասնավորեցնել մրցույթով:

1.2. Սահմանել`

ա) Դիլիջանի «Մանուշակ» կինոթատրոնի գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 6524 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 6524 հազ. դրամ։

1.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող գույքի  համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ:

1.4. Դիլիջանի «Մանուշակ» կինոթատրոնի անշարժ գույքին համապատասխան 0,085 հեկտար հողատարածքը մասնավորեցնել մրցույթի հաղթողին` իր կադաստրային արժեքով:

1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ)  եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) գույքի և հողատարածքի վաճառքի գինը վճարելուց հետո մրցույթի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր.

դ) պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 203434 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Մանուշակ» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 3 տարի ժամկետով:

1.6. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.7. Մրցույթի հաղթողը գույքի և հողատարածքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության  արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

2.1. Սևանի անասնամթերման գրասենյակի գույքը, այդ թվում` 345,0 քառ. մետր մակերես ունեցող շենքերը (քաղ. Սևան, Կոլխոզնիկների փող.) մասնավորեցնել մրցույթով:

2.2. Սահմանել`

ա) Սևանի անասնամթերման գրասենյակի գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը`  2019 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն  գինը` 2019 հազ. դրամ:

2.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող գույքի  համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 70193 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.6. Մրցույթի հաղթողը գույքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

3.1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Աբովյան քաղաքի արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել նրան անհատույց օգտագործման իրավունքով ամրացված 267 քառ. մետր  տարածք ունեցող արհեստանոցի մասնաշենքը (այսուհետ` գույք) (Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Բարեկամության 1/2) և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

3.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` սույն որոշման 3.1-ին կետում նշված գույքն օտարել մրցույթով:

3.3. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 1278 հազ. դրամ.

բ) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` 1278 հազ. դրամ:

3.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

օտարվող գույքի  համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

3.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ)  եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 45341 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.6. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է օտարվող գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.7. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից  եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության  արժույթով` վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևանի Կոմիտասի պող. 54բ հասցեում գտնվող շենքի երրորդ հարկի 232.9 քառ. մետր տարածքը (այսուհետ` գույք) օտարել մրցույթով:

4.2. Սահմանել`

ա) գույքի` շուկայական մեթոդով անկախ գնահատող կազմակերպության կողմից գնահատված արժեքը` 18703 հազ. դրամ.

բ) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` 9352 հազ. դրամ:

4.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

օտարվող գույքի  համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ)  եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 81515 դրամ, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է օտարվող գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.6. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից  եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության  արժույթով` վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

5.1. «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 1405,289 հազ. դրամ սկզբնական արժեք ունեցող` Երևանի Աբովյան 8 հասցեում գտնվող 638.2 քառ. մետր տարածքը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` համապատասխան չափով բաժնետոմսերի հետգնման ճանապարհով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը: Գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը վճարել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված կարգով:

5.2. 14490 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող` Երևանի Սայաթ-Նովա 1ա հասցեում գտնվող բնակելի շենքի ոչ բնակելի 458.3 քառ. մետր մակերես ունեցող պետական սեփականություն հանդիսացող տարածքը սեփականության իրավունքով հանձնել «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` այդ կապակցությամբ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելով «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

5.3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` անհրաժեշտության դեպքում մեկամսյա ժամկետում ապահովել «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխությունների կատարումը:

5.4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված 2847 հազ. դրամ արժեք ունեցող 638.2 քառ. մետր տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Պրոգրես Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (քաղ. Երևան, Աբովյան 42-6), (այսուհետ` գնորդ):

5.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 32170,5 հազ. դրամ:

5.6. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) եռամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 772092 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) գույքի վերակառուցման նախագծային և շինարարական աշխատանքների կատարման նպատակով մինչև 2006 թվականի ավարտը կատարել առնվազն 90000 հազ. դրամի չափով ներդրում.

դ) գույքի (որպես պատմության և մշակույթի անշարժ հուշարձան) վերակառուցման նախագծային և շինարարական աշխատանքներն իրականացնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանման և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և գործող այլ իրավական ակտերին համապատասխան.

ե) «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված այլ տարածքներում մինչև 2006 թվականի ավարտը կատարել 23500 հազ. դրամի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ.

զ) Երևանի Սայաթ-Նովա 1ա հասցեում գտնվող բնակելի շենքի ոչ բնակելի 458.3 քառ. մետր մակերես ունեցող տարածքում կատարել վերանորոգման աշխատանքներ` «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված նախագծին համապատասխան:

5.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

6.1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տնօրինության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 7833 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Նոր Ավան» կինոթատրոնի գույքը (այսուհետ` գույք) (քաղ. Երևան, Ավան-Առինջ, Բաբաջանյան փող.) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Երևանի Ավան թաղային համայնքին` վաճառքի գինը սահմանելով Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը:

6.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գույքի վաճառքի գնի վճարումից հետո գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 468 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության  արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորում» ծրագրի հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 23-ի «Անավարտ շինարարության օբյեկտ մասնավորեցնելու մասին» N 1491-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 4-րդ կետը «բ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) ապահովել սույն որոշման 1-ին կետով անավարտ շինարարության օբյեկտի առանձնացման հետևանքով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող ավելացված արժեքի հարկի գծով պարտավորությունների` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված կարգով մարումը»:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 23
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան