Գլխավոր տեղեկություն
Номер
N 1510-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.11.24/64(363) Հոդ.1307
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.10.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.11.2004
Дата вступления в силу
25.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1510-Ն

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՄՈՆԻԱԿԱՅԻՆ ՍԵԼԻՏՐԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի  N 1337-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2004 թվականի մարտի 22-ին փոխանակված հայտագրի համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին ներկրվելիք 2550 տոննա ամոնիակային սելիտրան իրացնել աճուրդային եղանակով:

2. Սահմանել ամոնիակային սելիտրայի մեկ տոննայի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գինը` 74000 դրամ:

3. Սահմանել, որ`

ա) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով.

գ) աճուրդով վաճառվող ամոնիակային սելիտրայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության  ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին՝ Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.

դ) աճուրդն իրականացնող գործակալի կողմից կատարված ծախսերը հատուցվում են ամոնիակային սելիտրայի իրացումից գոյացած միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` հիմք ընդունելով 2000 թվականի օգոստոսի 2-ին «Ագրոքիմիա» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ կնքած պահառության պայմանագիրը` վերջինիս միջոցով ապահովել ամոնիակային սելիտրայի ստացումը, մաքսային ձևակերպումը, բեռնաթափումը, սերտիֆիկացումը և պահպանումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ` կնքելով գործակալության պայմանագիր.

բ) ամոնիակային սելիտրայի ստացման, մաքսային ձևակերպման, ներքին երկաթուղային փոխադրման, վագոնից պահեստ բեռնաթափման, սերտիֆիկացման, պահպանման ծախսերը փոխհատուցել սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետում նշված հատուկ հաշվից` համաձայն Հայաստանի Հանրապետության  ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվի.

գ) 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրվելիք ամոնիակային սելիտրայի աճուրդով իրացման կարգը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 5
Երևան