Գլխավոր տեղեկություն
Номер
N 1273-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.10.06/53(352) Հոդ.1115
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.09.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.09.2004
Дата вступления в силу
16.10.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2004 թվականի N 1273-Ն

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՉԲԱՇԽՎԱԾ ԵՎ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի 2004 թվականի ապրիլի 9-ի N 01/04 որոշմամբ հաստատված` տրանսպորտի վարկային ծրագրի չբաշխված և տնտեսված միջոցների վերաբաշխումն ու վարկային ծրագրով նախատեսված գումարների բաշխումն ըստ կատեգորիաների` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2004 թ. սեպտեմբերի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

սեպտեմբերի 9-ի N 1273-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 01/04 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՉԲԱՇԽՎԱԾ ԵՎ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆ ՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ

 

NN ը/կ  Կատեգորիան  Վարկից հատկացված գումարն ըստ վարկային համաձայնագրի (արտահայտված SDR համարժեքով)  Վարկից հատկացված գումարը (արտահայտված SDR համարժեքով)  Ֆինանսավորման ենթակա ծախսերի տոկոսային հարաբերակցությունը
 1.

Ապրանքներ`
ա) ծրագրի Ա և Գ մասերի համար

բ) ծրագրի Բ մասի համար

 

 1,500,000

6,800,000

 

1,367,913 

8,022,158

100 տոկոս արտասահմանյանծախսեր, 100 տոկոս տեղական ծախսեր (գործարանային գին) և 80 տոկոս տեղական ծախսեր` տեղական գնմամբ ձեռք բերված այլ ապրանքների համար
2. Աշխատանքներ` ծրագրի Ա մասի համար  14,370,000  17,267,954

85 տոկոս

3.

Խորհրդատվական ծառայություններ և վերապատրաստում`
ա) ծրագրի Ա և Գ մասերի համար

բ) ծրագրի Բ մասի համար

 

 

1,560,000 

200,000

 

 

 1,294,409 

211,594

 

 

100 տոկոս

 4.

Ընթացիկ գործառական ծախսեր
ա) ԾԻԳ-ի

բ) ՀԱ-ի

 

130,000 

260,000

 

202,838 

293,724

 

100 տոկոս

մինչև 2002 թ. հունվարի 1-ը ծրագրից առաջացած ծախսերի` 100 տոկոսը, մինչև 2003 թ. հունվարի 1-ը` 80 տոկոսը, մինչև 2004 թ. հունվարի 1-ը` 60 տոկոսը և 40 տոկոսը դրանից հետո

5. Աշխատանքներ` ծրագրի Բ մասի համար  1,200,000  800,190

85 տոկոս

6. Չբաշխված  3,880,000  439,220  
  Ընդամենը  29,900,000  29,900,000  

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան