«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2005 թվականի N 880-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1840-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՔ ԳԼՈԲԱԼ` «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԽԱՉԱՁԵՎՎՈՂ
ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1840-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը» բառերը փոխարինել «միջոցառումների ցանկը» բառերով:
2. Հաստատել երեք գլոբալ` «Կենսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիաներից բխող` խաչաձևվող խնդիրների իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտորի հետ համատեղ՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 30-րդ օրը սույն որոշման 3-րդ կետում նշված տվյալներն ամփոփել և Հայաստանի Հանրապետություն կառավարություն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել միջազգային բնապահպանական կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների` խաչաձևվող խնդիրների կատարմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացման ընթացքի մասին հաշվետվություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
2005 թ. հուլիսի 2 |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՔ ԳԼՈԲԱԼ` «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԽԱՉԱՁԵՎՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN Միջոցառման անվանումը Կոնվենցիաների հոդվածները Կատարման համար պատասխանատու պետական կառավարման մարմինները Կատարման ժամկետը Իրականացվող միջոցառման ֆինանսավորման աղբյուրը 1 2 3 4 5 6 1. Կոնվենցիաների խաչաձևվող դրույթների իրականացմանը նպատակաուղղված բնապահպանական օրենսդրության կատարելագործում, մասնավորապես` «Կենսաբազ-մազանության մասին» «Կլիմայի փոփոխության մասին» «Անապատաց-ման դեմ պայքարի մասին» ՀՀ բնապահպանության նախարարություն 2006-2008 թթ. ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր ՄՖԿ (միջազգային ֆինանսական կազմակերպություններ) և դոնորների օժանդակություն/ 2. Կոնվենցիաների սիներգիկ խնդիրների իրականացման համակարգող պաշտոնական խորհրդակցական մարմնի ստեղծում` Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ազգային համակարգողին կից ԿԲ` հոդ. 20, 21 ԿՓ` հոդ. 11, 21 ԱԴՊ` հոդ. 8 ՀՀ բնապահպանության նախարարություն 2005-2006 թթ. ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր 3. Կոնվենցիաների իրականացման համար հանրային սեկտորի կադրերի պլանավորման ռազմավարական մոտեցումների ձևավորում՝ կարիքների գնահատում, մասնագետների վերապատրաստման ծրագրերի մշակում ԿԲ` հոդ. 12, 13 ԿՓ` հոդ. 6 ԱԴՊ` հոդ. 19 ՀՀ բնապահպանության նախարարություն 2005 թ. ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում * ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ 4. Շրջակա միջավայրի մոնիթորինգի դիտարկման ցանցերի ընդլայնում, տեխնիկական հագեցվածության բարելավում, տվյալների հավաքագրման և վերլուծության համակարգի կատարելագործում և հզորացում ԿԲ` հոդ. 7 ԿՓ` հոդ. 5 ԱԴՊ` հոդ. 16 ՀՀ բնապահպանության նախարարություն 2005-2008 թթ. ՀՀ պետական բյուջե՝ Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ծրագրի շրջանակներում ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ 5. Տեսական և գիտակիրառական ուսումնասիրությունների պետական ֆինանսավորման համակարգում կոնվենցիաներից բխող խնդիրներն ընդգրկելու համար մեխանիզմների մշակում ԿԲ` հոդ. 18, 25 ԿՓ` հոդ. 6 ԱԴՊ` հոդ. 17 ՀՀ բնապահպանության նախարարություն 2006-2008 թթ. ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր 6. Կոնվենցիաների իրականացմանը նպաստող տեխնոլոգիաների մշակման, զարգացման, փոխանցման և ներդրման համակարգի ձևավորում, այդ թվում` նաև ստեղծելով կոնվենցիաներով նախատեսված տեխնոլոգիաների ազգային տեղեկատվական միջնորդ մեխանիզմներ և էլեկտրոնային տվյալների բազաներ ԿԲ` հոդ. 16,17 ԿՓ` հոդ. 4 ԱԴՊ` հոդ. 17, 18 ՀՀ բնապահպանության նախարարություն 2006 թ. ՀՀ պետական բյուջե՝ ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ 7. Կոնվենցիաների իրականացմանն ուղղված նորարարական ֆինանսական մեխանիզմների վերաբերյալ ծրագրերի մշակում` ներառյալ բնօգտագործման վճարների համակարգի կատարելագործումը, արտոնյալ վարկերի տրամադրման և մասնավոր սեկտորի հովանավորչության խթանումը, բնապահպանական տրաստային ֆոնդերի հիմնումը ԿԲ` հոդ. 8, 11 ԿՓ` հոդ. 4, 12 ԱԴՊ` հոդ. 20 ՀՀ բնապահպանության նախարարություն 2006-2008 թթ. ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում * ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ 8. Բնական ռեսուրսների տնտեսագիտական գնահատման մեթոդոլոգիական մոտեցումների մշակում, որոնք լիարժեք կներառեն բնապահպանական արժեքը մշակվող տնտեսական գործիքներում (բնօգտագործման վճարների համակարգ, փոխհատուցման ռեժիմներ, վնասի և գերշահագործման տույժեր) ԿԲ` հոդ. 8, 11 ԿՓ` հոդ. 4 ԱԴՊ` հոդ. 2 ՀՀ բնապահպանության նախարարություն 2006-2010 թթ. ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում * ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ 9. Անտառային էկոհամակարգերի կայուն կառավարման համակարգի զարգացում` ներառելով գլոբալ բնապահպանական հիմնախնդիրները, մասնավորապես` ԿԲ` հոդ. 10 ԿՓ` հոդ. 4, 12 ԱԴՊ` հոդ. 2, 8 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 2005-2010 թթ. ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ Բնական ռեսուրսների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում 10. Բնական կերհանդակների կայուն օգտագործման համակարգի զարգացում, ներառյալ` ԿԲ` հոդ. 10 ԿՓ` հոդ. 4, 12 ԱԴՊ` հոդ. 28 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 2006-2010 թթ. ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում * ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ Բնական ռեսուրսների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում 11. Կոնվենցիաներին վերաբերող խնդիրներին հասարակության իրազեկման ու դաստիարակության շարունակական գործընթացների կազմակերպում: Տեղական ինքնակառավարման մարմինների համար տեղական էկոլոգիական ծրագրերի մշակման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման մեթոդների և գործունեության մասին ուսուցողական ծրագրերի մշակում և իրականացում ԿԲ` հոդ. 13 ԿՓ` հոդ. 6 ԱԴՊ` հոդ. 13,19 ՀՀ բնապահպանության նախարարություն 2006 թ. ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում * ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ Բնական ռեսուրսների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում
ը/կ
ա) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումների և փոփոխությունների կատարում
բ) «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների կատարում
գ) «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների կատարում
դ) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների կատարում
ե) «Շրջակա միջավայրի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում
(ԿԲ)` հոդ. 8
(ԿՓ)` հոդ. 4
(ԱԴՊ)` հոդ. 5
դրամաշնորհներ **
ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ**
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ մարզպետարաններ
շարունա-կական
դրամաշնորհներ **
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
համապատասխան մարմնի պահպանման ծախսեր
դրամաշնորհներ **
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
շարունա-կական
համապատասխան մարմնի պահպանման ծախսեր
դրամաշնորհներ **
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
դրամաշնորհներ **
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
դրամաշնորհներ **
ա) Հայաստանի օպտիմալ անտառապատվածության որոշում
բ) անտառային կենսաբազմազանության և բնափայտային պաշարների գույքագրում և հաշվառում
գ) անտառվերականգնման և անտառապատման գործողություններում ածխածնի կուտակման ֆինանսավորման եղանակների ճշգրտում
դ) պլանտացիոն անտառաբուծության կազմակերպում
ե) անտառշինության իրականացում և անտառկառավարման պլանների մշակում
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա
ՀՀ մարզպետարաններ
դրամաշնորհներ**
ա) օրենսդրության կատարելագործում
բ) վիճակի հաշվառում և գնահատում, բարելավման միջոցառումների իրականացում, ջրարբիացման համակարգերի վերականգնում
գ) կառավարման տեղական պլանների մշակում
դ) կենսաբազմազանության արժեքավորության և արդյունավետության գնահատման չափորոշիչների մշակում
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ մարզպետարաններ
Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա
դրամաշնորհներ **
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ մարզպետարաններ
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա
շարունա-կական
դրամաշնորհներ**
* Միջոցառումների կատարման պայմանները (ֆինանսավորման աղբյուրը, ժամկետները և ֆինանսական գնահատականները) լրացուցիչ կքննարկվեն ՀՀ 2006 - 2008 թթ. և հետագա տարիների ՄԺԾ ծրագրերի մշակման և հաստատման շրջանակներում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|