Գլխավոր տեղեկություն
Номер
N 880-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.07.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.20/46(418) Հոդ.884
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.07.2005
Дата вступления в силу
30.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2005 թվականի N 880-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1840-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՔ ԳԼՈԲԱԼ` «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԽԱՉԱՁԵՎՎՈՂ
 ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1840-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը» բառերը փոխարինել «միջոցառումների ցանկը» բառերով:

2. Հաստատել երեք գլոբալ` «Կենսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիաներից բխող` խաչաձևվող խնդիրների իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի, Հայաստանի  գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտորի հետ համատեղ՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին  հաջորդող ամսվա 30-րդ օրը սույն որոշման 3-րդ կետում նշված տվյալներն ամփոփել և Հայաստանի Հանրապետություն կառավարություն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել միջազգային բնապահպանական կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների` խաչաձևվող խնդիրների կատարմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացման ընթացքի մասին հաշվետվություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

  

 

2005 թ. հուլիսի 2
  Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 16-ի N 880-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ԵՐԵՔ ԳԼՈԲԱԼ` «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԽԱՉԱՁԵՎՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կոնվենցիաների հոդվածները

Կատարման համար պատասխանատու պետական կառավարման մարմինները

Կատարման ժամկետը

Իրականացվող միջոցառման ֆինանսավորման աղբյուրը

 

 

 

 

 

 

1

2

3

4

5

6

1.

Կոնվենցիաների խաչաձևվող դրույթների իրականացմանը նպատակաուղղված բնապահպանական օրենսդրության կատարելագործում, մասնավորապես`
ա) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումների և փոփոխությունների կատարում
բ) «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների կատարում
գ) «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների կատարում
դ) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների կատարում
ե) «Շրջակա միջավայրի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

«Կենսաբազ-մազանության մասին»
(ԿԲ)` հոդ. 8

«Կլիմայի փոփոխության մասին»
(ԿՓ)` հոդ. 4

«Անապատաց-ման դեմ պայքարի մասին»
(ԱԴՊ)` հոդ. 5

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

2006-2008 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր

 

ՄՖԿ (միջազգային ֆինանսական կազմակերպություններ) և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ **

2.

Կոնվենցիաների սիներգիկ խնդիրների իրականացման համակարգող պաշտոնական խորհրդակցական մարմնի ստեղծում` Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ազգային համակարգողին կից

ԿԲ` հոդ. 20, 21

ԿՓ` հոդ. 11, 21

ԱԴՊ` հոդ. 8

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005-2006 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր
ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ**

3.

Կոնվենցիաների իրականացման համար հանրային սեկտորի կադրերի պլանավորման ռազմավարական մոտեցումների ձևավորում՝ կարիքների գնահատում, մասնագետների վերապատրաստման ծրագրերի մշակում

ԿԲ` հոդ. 12, 13

ԿՓ` հոդ. 6

ԱԴՊ` հոդ. 19

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ մարզպետարաններ

2005 թ.
շարունա-կական

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում *

ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ **

4.

Շրջակա միջավայրի մոնիթորինգի դիտարկման ցանցերի ընդլայնում, տեխնիկական հագեցվածության բարելավում, տվյալների հավաքագրման և վերլուծության համակարգի կատարելագործում և հզորացում

ԿԲ` հոդ. 7

ԿՓ` հոդ. 5

ԱԴՊ` հոդ. 16

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2005-2008 թթ.

ՀՀ պետական բյուջե՝
համապատասխան մարմնի պահպանման ծախսեր

Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ծրագրի շրջանակներում

ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ **

5.

Տեսական և գիտակիրառական ուսումնասիրությունների պետական ֆինանսավորման համակարգում կոնվենցիաներից բխող խնդիրներն ընդգրկելու համար մեխանիզմների մշակում

ԿԲ` հոդ. 18, 25

ԿՓ` հոդ. 6

ԱԴՊ` հոդ. 17

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2006-2008 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր

6.

Կոնվենցիաների իրականացմանը նպաստող տեխնոլոգիաների մշակման, զարգացման, փոխանցման և ներդրման համակարգի ձևավորում, այդ թվում` նաև ստեղծելով կոնվենցիաներով նախատեսված տեխնոլոգիաների ազգային տեղեկատվական միջնորդ մեխանիզմներ և էլեկտրոնային տվյալների բազաներ

ԿԲ` հոդ. 16,17

ԿՓ` հոդ. 4

ԱԴՊ` հոդ. 17, 18

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

 2006 թ.
շարունա-կական

ՀՀ պետական բյուջե՝
համապատասխան մարմնի պահպանման ծախսեր

ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ **

7.

Կոնվենցիաների իրականացմանն ուղղված նորարարական ֆինանսական մեխանիզմների վերաբերյալ ծրագրերի մշակում` ներառյալ բնօգտագործման վճարների համակարգի կատարելագործումը, արտոնյալ վարկերի տրամադրման և մասնավոր սեկտորի հովանավորչության խթանումը, բնապահպանական տրաստային ֆոնդերի հիմնումը

ԿԲ` հոդ. 8, 11

ԿՓ` հոդ. 4, 12

ԱԴՊ` հոդ. 20

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն

2006-2008 թթ.

 ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում *

ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ **

8.

Բնական ռեսուրսների տնտեսագիտական գնահատման մեթոդոլոգիական մոտեցումների մշակում, որոնք լիարժեք կներառեն բնապահպանական արժեքը մշակվող տնտեսական գործիքներում (բնօգտագործման վճարների համակարգ, փոխհատուցման ռեժիմներ, վնասի և գերշահագործման տույժեր)

ԿԲ` հոդ. 8, 11

ԿՓ` հոդ. 4

ԱԴՊ` հոդ. 2

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2006-2010 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում *

ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ **

9.

Անտառային էկոհամակարգերի կայուն կառավարման համակարգի զարգացում` ներառելով գլոբալ բնապահպանական հիմնախնդիրները, մասնավորապես`
ա) Հայաստանի օպտիմալ անտառապատվածության որոշում
բ) անտառային կենսաբազմազանության և բնափայտային պաշարների գույքագրում և հաշվառում
գ) անտառվերականգնման և անտառապատման գործողություններում ածխածնի կուտակման ֆինանսավորման եղանակների ճշգրտում
դ) պլանտացիոն անտառաբուծության կազմակերպում
ե) անտառշինության իրականացում և անտառկառավարման պլանների մշակում

ԿԲ` հոդ. 10

ԿՓ` հոդ. 4, 12

ԱԴՊ` հոդ. 2, 8

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա
ՀՀ մարզպետարաններ

 

2005-2010 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր

ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ**

Բնական ռեսուրսների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում

10.

 

 

 

 

 

Բնական կերհանդակների կայուն օգտագործման համակարգի զարգացում, ներառյալ`
ա) օրենսդրության կատարելագործում
բ) վիճակի հաշվառում և գնահատում, բարելավման միջոցառումների իրականացում, ջրարբիացման համակարգերի վերականգնում
գ) կառավարման տեղական պլանների մշակում
դ) կենսաբազմազանության արժեքավորության և արդյունավետության գնահատման չափորոշիչների մշակում

ԿԲ` հոդ. 10

ԿՓ` հոդ. 4, 12

ԱԴՊ` հոդ. 28

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ մարզպետարաններ
Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա

2006-2010 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում *

ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ **

Բնական ռեսուրսների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում

11.

Կոնվենցիաներին վերաբերող խնդիրներին հասարակության իրազեկման ու դաստիարակության շարունակական գործընթացների կազմակերպում: Տեղական ինքնակառավարման մարմինների համար տեղական էկոլոգիական ծրագրերի մշակման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման մեթոդների և գործունեության մասին ուսուցողական ծրագրերի մշակում և իրականացում

ԿԲ` հոդ. 13

ԿՓ` հոդ. 6

ԱԴՊ` հոդ. 13,19

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ մարզպետարաններ
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա

2006 թ.
շարունա-կական

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում *

ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ**

Բնական ռեսուրսների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում

* Միջոցառումների կատարման պայմանները (ֆինանսավորման աղբյուրը, ժամկետները և ֆինանսական գնահատականները) լրացուցիչ կքննարկվեն ՀՀ 2006 - 2008 թթ. և հետագա տարիների ՄԺԾ ծրագրերի մշակման և հաստատման շրջանակներում:
** Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման հարցը լրացուցիչ կքննարկվի այդ ծրագրերի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան