Գլխավոր տեղեկություն
Номер
N 1480-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.11.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.11.10/62(361) Հոդ.1277
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.11.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.11.2004
Дата вступления в силу
05.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2004 թվականի N 1480-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1466-Ա որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված մրցույթի արդյունքները` «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը հաղթող ճանաչելու վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը (լիցենզառու) տրամադրել հեռախոսային ծառայությունների մատուցման լիցենզիա` համաձայն հավելվածի.

բ) ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` լիցենզառուին ռադիոհաճախություններ տրամադրելու համար.

գ) կազմակերպել քննարկումներ լիցենզառուի և «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության մասնակցությամբ հեռախոսահամարների ընթացիկ ծրագրում լիցենզառուի համար համապատասխան հատված նախատեսելու նպատակով.

դ) ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` լիցենզառուի ցանցը «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության ցանցին փոխկապակցելը կանոնակարգելու համար.

ե) լիցենզառուին տրամադրել կետի միջազգային ազդանշանային կոդ ISPC.

զ) աջակցել լիցենզառուին համապատասխան միջազգային կազմակերպություններում անդամակցության կամ գրանցման հարցերում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ համատեղ ընդունել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետիրոջ առաջարկությունը և կնքել համապատասխան պայմանագիր, ըստ որի բաժնետերը Հայաստանի Հանրապետությանը կվճարի 2004-2005 թվականներին 1.5 մլն ԱՄՆ-ի դոլար, 2006 թվականի ընթացքում մեկ մլն ԱՄՆ-ի դոլար, 2007 թվականի ընթացքում 2 մլն ԱՄՆ-ի դոլար, 2008 թվականի ընթացքում 0,5 մլն ԱՄՆ դոլար:

4. Առաջարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ընդունել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետիրոջ բարեգործական առաջարկությունը և կնքել համապատասխան պայմանագիր, ըստ որի հիմնադրամին կվճարի 2004-2005 թվականներին` մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և 2006 թվականի ընթացքում` մեկ մլն ԱՄՆ-ի դոլար:

5. Առաջարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն ընդունել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության առաջարկությունն ուղղակիորեն կամ փոխկապակցված անձանց միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կապի համակարգում 2 տարվա ընթացքում 10 մլն ԱՄՆ-ի դոլար ներդրում կատարելու վերաբերյալ` կնքելով համապատասխան ներդրումային պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 4
Երևան

 


 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 4-ի N 1480-Ա որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

ԼԻՑԵՆԶԻԱ N ____

 

Տրվում է «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը (լիցենզառու):

Գործունեության տեսակը` Շարժական կապի գլոբալ համակարգի (GSM) ծառայություններ, այսինքն` 900/1800 ՄՀց ռադիոհաճախությունների տիրույթում հանրային շարժական կապի ծառայություններ, որոնք մատուցվում են Հեռահաղորդակցության ստանդարտների եվրոպական ինստիտուտի կողմից ժամանակ առ ժամանակ հրապարակվող GSM-ի (Global System for Mobile communications) տեխնիկական սպեցիֆիկացիաներին համապատասխան ստեղծված միջազգային բջջային ռադիոկապի համակարգով: Սույն լիցենզիայի իմաստով «Հանրային շարժական ծառայություններ» նշանակում է ռադիոհեռահաղորդակցության այնպիսի ծառայություններ, որոնց դեպքում ծառայություն մատուցողներն իրավասու են հանրությանն առաջարկել և վարձով տրամադրել շարժական հեռահաղորդակցության ծառայություններ, ներառյալ բջջային հեռախոսային ծառայություն, փեյջինգ, անձնական հաղորդակցության ծառայություններ, մասնագիտացված շարժական ռադիո, GSM, շարժական արբանյակային ծառայություններ կամ շարժական այլ ռադիոծառայություններ, որոնց համար կարող են լիցենզիաներ տրամադրվել և հաճախություններ հատկացվել համապատասխան պետական մարմինների կողմից:

Գործունեության իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետության տարածք:

Լիցենզիայի գործողության ժամկետը` 15 տարի: Լիցենզառուի գրավոր դիմումի հիման վրա լիցենզիայի ժամկետը երկարաձգվում է տասնհինգ (15) տարով, ընդ որում, այդ դիմումը պետք է ներկայացվի ոչ շուտ, քան լիցենզիայի ընթացիկ ժամկետի ավարտից քսանչորս (24) ամիս առաջ, սակայն ոչ ուշ, քան դրա ավարտից տասներկու (12) ամիս առաջ, եթե ոչ ուշ, քան լիցենզիայի համապատասխան ժամկետի ավարտից վեց (6) ամիս առաջ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը կամ որևէ այլ մարմին, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենքով լիազորված է կարգավորելու Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը (կարգավորող) էական առարկություններ չի ներկայացնում լիցենզիայի նորացման դեմ: Եթե առարկությունները ներկայացվում են լիցենզիայի համապատասխան ժամկետի ավարտին նախորդող վեց (6) ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, ապա կարգավորողի կողմից առարկություններ ներկայացվելու վերը նշված ժամկետային սահմանափակումները չեն կիրառվում: Ժամկետի երկարաձգման այդպիսի դիմումների առնչությամբ լիցենզառուն իրավասու է ստանալու լիցենզիայի ժամկետի երկարաձգում, եթե լիցենզիայի գործողության ընթացքում լիցենզառուի գործողությունները` բոլոր էական առումներով, համապատասխանել են լիցենզիայի և կիրառելի մյուս օրենքների, իրավական ակտերի և կանոնների դրույթներին: Ժամկետի երկարաձգման դրույթները և պայմանները որոշելիս` կարգավորողը կարող է հաշվի առնել հանգամանքների ցանկացած փոփոխություն` ներառյալ տեխնոլոգիական առաջընթացը: Կարգավորողը պետք է քննարկի ներկայացված դիմումը հնարավորինս սեղմ ժամկետներում` պայմանով, որ կարգավորողը լիցենզառուից կարող է պահանջել ցանկացած փաստաթուղթ կամ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք ողջամտորեն անհրաժեշտ են լիցենզառուի գործունեության վերոնշյալ համապատասխանության ստուգման համար: Լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար որևէ վճար չի գանձվում:

Լիցենզիան տալու ամսաթիվը ________________________:

Լիցենզառուի գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ`

ա) լիցենզառուն պետք է գործունեության իրականացման ընթացքում ղեկավարվի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներով, ներառյալ կարգավորողի ընդունած ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2004 թվականի նոյեմբերի 3-ին հաստատված «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակում ամրագրված Երկրորդ GSM օպերատորի պարտավորությունների վերաբերյալ դրույթներով,

բ) լիցենզառու ընկերությունը կարող է փոխանցվել այլ սեփականատիրոջ (այդ թվում` դատական վարույթի արդյունքում) միայն կարգավորողի գրավոր համաձայնությունն ստանալուց հետո կամ իրավահաջորդության կարգով: Հակառակ դեպքում լիցենզիան ենթակա է դադարեցման:

Հայաստանի Հանրապետության

տրանսպորտի և կապի նախարար

 

___ _____________ 2004 թ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան