Գլխավոր տեղեկություն
Номер
N 1406-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.11.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.11.03/59(358) Հոդ.1222
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.08.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.10.2004
Дата вступления в силу
04.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2004 թվականի N 1406-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 42 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայության` Երևանի Թումանյան 11ա հասցեում գտնվող շենքի 68 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով` հաշվեկշռային մեթոդով 5446240 դրամ գնահատված տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) Համլետ Վլասյանին (քաղ. Երևան, Ա. Ավետիսյան 67, բն. 42):

2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը` 5446240 դրամ:

3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարման կատարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի «Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը սահմանելու մասին» N 42 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման N 6 հավելվածի 272-րդ տողը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 8
Երևան