Գլխավոր տեղեկություն
Номер
N 1375-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.10.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.10.27/57(356) Հոդ.1182
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.08.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.10.2004
Дата вступления в силу
28.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2004 թվականի N 1375-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԸ` ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ, «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՑ «ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1998 թվականի հունիսի 19-ին կնքված և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 6-ին վավերացված N 3095-AM Զարգացման վարկային համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ելնելով Զարգացման վարկային համաձայնագրով տրամադրված վարկային միջոցներով «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության վերավարկավորման պարտավորությունից` Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի (որը Զարգացման վարկային համաձայնագրի համաձայն համակարգում ու վերահսկում է Համայնքային զարգացման ծրագրի իրականացման աշխատանքները) միջև 1998 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված ենթավարկային պայմանագրով (այսուհետ` ենթավարկային պայմանագիր) «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը ենթավարկավորված 20158045 փոխառության հատուկ իրավունքներին (SDR) համապատասխան` որպես համաֆինանսավորում անհատույց տրամադրել 5858084 ԱՄՆ-ի դոլար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթավարկավորված և համաֆինանսավորման միջոցները, Զարգացման վարկային համաձայնագրի վերաբաշխումներին և փաստացի կատարված աշխատանքների ծավալներին համապատասխան, ենթակա են փոփոխման: Ենթավարկային պայմանագրում կատարել նշվածների վերաբերյալ համապատասխան փոփոխություններ:

2. Զարգացման վարկային համաձայնագրի ու ենթավարկային պայմանագրի համաձայն` «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հաշվին և «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ենթավարկային ու համաֆինանսավորման միջոցներով ձեռք բերված, ինչպես նաև շինարարական աշխատանքների արդյունքում ձևավորված ակտիվները, դրանց վերաբերող փաստաթղթերով (շինարարական աշխատանքների կատարողական ակտեր, վճարային հանձնարարականներ, մաքսային ձևակերպման փաստաթղթեր, կատարումները հավաստող հանձնման-ընդունման ակտեր, աշխատանքային ավարտական ակտեր, աշխատանքների իրականացման մասին հաշվետվություններ, հարկային ու մաքսային վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին տեղեկանքներ և այլն), սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգով «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկից փոխանցել «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

ա) Զարգացման վարկային համաձայնագրի համաձայն` ենթավարկային պայմանագրով տրամադրված ենթավարկային ու համաֆինանսավորման միջոցներով Համայնքային զարգացման ծրագրի «Ա» («Անհապաղ ներդրումների ծրագիր») մասի (որի շրջանակներում կատարվել են «Արզականի աղբյուրների պահպանություն և զարգացում» ու «Ֆիզիկայի ինստիտուտի և Դավթաշենի ջրամատակարարման բարելավում» ենթածրագրերը) շինարարական աշխատանքների կատարման արդյունքում ձևավորված ակտիվները, ինչպես նաև ձեռք բերված գույքը փոխանցվում է «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման հավելվածում նշված արժեքներով.

բ) Զարգացման վարկային համաձայնագրի համաձայն ենթավարկային պայմանագրով տրամադրված ենթավարկային միջոցներով Համայնքային զարգացման ծրագրի «Բ» («Կառավարման պայմանագիր») մասի շրջանակներում «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հաշվին կատարված ծախսերը ենթակա են ձևակերպման համայնքային զարգացման ծրագրի ավարտից հետո: Իսկ 2003 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կատարված ծախսերի` «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ֆինանսավորումը «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունում ենթակա է ձևակերպման որպես կանխավճար` սույն որոշման հավելվածում նշված արժեքներով.

գ) Զարգացման վարկային համաձայնագրի համաձայն ենթավարկային պայմանագրով տրամադրված ենթավարկային ու համաֆինանսավորման միջոցներով համայնքային զարգացման ծրագրի «Գ» և «Դ» («Ներդրումների հիմնադրամ») մասի շրջանակներում շինարարական աշխատանքների կատարման արդյունքում ձևավորված ակտիվները, ինչպես նաև ձեռք բերված գույքը փոխանցվում են «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման հավելվածում նշված արժեքներով.

դ) Զարգացման վարկային համաձայնագրի համաձայն ենթավարկային պայմանագրով տրամադրված ենթավարկային միջոցներով Համայնքային զարգացման ծրագրի «Զ» («Տեխնիկական աջակցություն») մասի շրջանակներում «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հաշվին կատարված ծախսերը ենթակա են ձևակերպման համայնքային զարգացման ծրագրի ավարտից հետո: Իսկ 2003 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կատարված ծախսերի` «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ֆինանսավորումը «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունում ենթակա է ձևակերպման որպես կանխավճար` սույն որոշման հավելվածում նշված արժեքներով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) կազմակերպել Զարգացման վարկային համաձայնագրի համաձայն ենթավարկային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև համաֆինանսավորման միջոցներով «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ձեռք բերված, ինչպես նաև շինարարական աշխատանքների արդյունքում ձևավորված ակտիվների` դրանց վերաբերող փաստաթղթերով (շինարարական աշխատանքների կատարողական ակտեր, վճարային հանձնարարականներ, մաքսային ձևակերպման փաստաթղթեր, կատարումները հավաստող հանձնման-ընդունման ակտեր, աշխատանքային ավարտական ակտեր, աշխատանքների իրականացման մասին հաշվետվություններ, հարկային և մաքսային վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին տեղեկանքներ և այլն) փոխանցումը «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:

բ) «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության համաֆինանսավորման գումարների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև շինարարական աշխատանքների արդյունքում ձևավորված ակտիվները «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկից «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցել անհատույց:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ապահովել ենթավարկային պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխությունների և լրացումների կատարումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 9
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 26-ի N 1375-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՑ «ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԱԿՏԻՎՆԵՐԻ

 

  I II III
NN ը/կ  Ծրագրի մասերը, ենթածրագրերը և բաղադրիչները Ծրագրի սկզբից 2003 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ակտիվների դիմաց փաստացի կատարված վճարումները Ծրագրի սկզբից 2003 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունում հաշվառված ակտիվները Փոխանցվող ակտիվներ, որոնց դիմաց վճարումները ներկայացված են 2003 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ
    ՀՀ դրամ ԱՄՆ-ի դոլար ՀՀ դրամ ԱՄՆ-ի դոլար  ՀՀ դրամ  ԱՄՆ-ի դոլար  ՀՀ դրամ  ԱՄՆ-ի դոլար ՀՀ դրամ ԱՄՆ-ի դոլար
     Ընդամենը    Ընդամենը Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին ՀՀ կառավարության համաֆինան-
սավորման հաշվին
Ա Անհապաղ ներդրումների ծրագիր 1,724,314,625 3,220,863 0 0 1,724,314,625 3,220,863 1,563,068,867 2,924,496 161,245,759 296,367
1. Արզականի աղբյուրների պահպանություն և զարգացում 942,303,991 1,771,926 0 0 942,303,991 1,771,926 844,292,836 1,590,099 98,011,154 181,827
  ա) շինարարական աշխատանքների արդյունքում ձևավորված ակտիվներ 490,055,772 909,134 0 0 490,055,772 909,134 392,044,618 727,307 98,011,154 181,827
  բ) ապրանքներ և սարքավորումներ 452,248,219 862,792 0 0 452,248,219 862,792 452,248,219 862,792 0 -
2. Ֆիզիկայի ինստիտուտի և Դավթաշենի ջրամատա-
կարարման բարելավում
782,010,634 1,448,937 0 0 782,010,634 1,448,937 718,776,030 1,334,397 63,234,604 114,540
  ա) շինարարական աշխատանքների արդյունքում ձևավորված ակտիվներ 316,173,021 572,700 0 0 316,173,021 572,700 252,938,417 458,160 63,234,604 114,540
  բ) ապրանքներ և սարքավորումներ 465,837,613 876,237 0 0 465,837,613 876,237 465,837,613 876,237 0 -
Բ Կառավարման պայմանագիր 1,487,479,013 2,681,250 0 0 1,487,479,013 2,681,250 1,487,479,013 2,681,250 0 -
  ա) օպերատորի հաստատագրված վճար 1,487,479,013 2,681,250 0 0 1,487,479,013 2,681,250 1,487,479,013 2,681,250 0 -
  բ) օպերատորի խրախուսիչ գումարներ 572,146,097 993,398 0 0 572,146,097 993,398 572,146,097 993,398 0 -
Գ/Դ Ներդրումների հիմնադրամ 4,656,060,133 7,946,856 3,909,085,155 6,949,485 746,974,978 997,372 649,546,516 824,166 97,428,462 173,206
  ա) շինարարական աշխատանքների արդյունքում ձևավորված ակտիվներ 487,709,650 867,039 567,340 1,009 487,142,310 866,031 389,713,848 692,825 97,428,462 173,206
  բ) ապրանքներ և սարքավորումներ 4,168,350,483 7,079,817 3,908,517,815 6,948,476 259,832,668 131,340,88 259,832,668,0 131,341 0 -
Զ Ակտիվներ` տեխնիկական աջակցության մասով 1,098,474,104 1,952,843 46,670,199 82,969 1,051,803,905 1,869,873,61 1,051,803,905,2 1,869,874 0 -
  խորհրդատվական ծառայություններ, նախագծում, վերահսկո-
ղություն, քարտեզագրում և այլն
1,098,474,104 1,952,843 46,670,199 82,969 1,051,803,905 1,869,873,61 1,051,803,905,2 1,869,874 0 -
  Ընդամենը` ամբողջ ծրագրով 8,966,327,875 15,801,812 3,955,755,354 7,032,454 5,010,572,521 8,769,358 4,751,898,301 8,299,785 258,674,220 469,573

 

2003 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ենթավարկային ու համաֆինանսավորման միջոցներով ակտիվների համար վճարվել է 8,966,327,875 դրամ (15,801,812)ԱՄՆ-ի դոլար, որից մի մասը հաշվառվել է «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում: Որոշման 2-րդ և 3-րդ կետերի համաձայն փոխանցման ենթակա են III սյունակում նշված արժեքով ակտիվները:

 

ՀՀ դրամով արտահայտված տվյալները ներկայացված են վճարման օրվա դրությամբ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան