«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2004 թվականի N 1331-Ն
«ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը մարդասիրական օգնությամբ տրամադրված` 810761 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցները, և հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տնօրինությանը:
2. Հաշվեկշռային մեթոդով 834492 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
3. Սահմանել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 557908 հազ. դրամ:
4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 139477 հազ. դրամ:
5. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 276584 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1059 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 130071 հազ. դրամ,
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 77569 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 67885 հազ. դրամ:
6. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`
ա) 5 տարվա ընթացքում կատարել 100.0 մլն դրամի ներդրում, յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարել իր հաշվին` օրենքով սահմանված կարգով:
8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` 2 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարի հավասարաչափ:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մեկամսյա ժամկետում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել մարդասիրական օգնությամբ տրամադրված գույքի վարձակալության պայմանագիր:
10. Գաղտնի:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|