Գլխավոր տեղեկություն
Номер
N 1328-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.10.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.09.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.10.2004
Дата вступления в силу
05.10.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2004 թվականի N 1328-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1191-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Ավտոմեքենաներ հանձնելու մասին» N 1191-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

«3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերին հանձնված «ՊԵԺՈ 406 կ» (PEUGEOT 406 k) մակնիշի ավտոմեքենաներն անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կարիքների համար»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2004 թ. սեպտեմբերի 29

Երևան