Գլխավոր տեղեկություն
Номер
N 1161-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.09.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.25/55(427) Հոդ.1061
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.08.2005
Дата вступления в силу
04.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2005 թվականի N 1161-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿՈՒՐԹԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի  Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացված 5,0 հեկտար վարելահողն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կուրթանի գյուղական համայնքին:

 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կուրթանի գյուղական համայնքի միջոցների հաշվին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004  թվականի ապրիլի 14-ի «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 631-Ն որոշման 8-րդ կետի «գ» ենթակետը:

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ     


Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 8
     Երևան