«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2005 թվականի N 210-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի
N 207-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 207-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգում`
ա) 1-ին կետը «ջերմամատակարարման» բառից հետո լրացնել «և ջրամատակարարման, ջրահեռացման» բառերով.
բ) 3-րդ կետի`
«ա» ենթակետում «2000 դրամ» բառերը փոխարինել «3000 դրամ» բառերով,
«բ» և «գ» ենթակետերում «3500 դրամ» բառերը փոխարինել «4500 դրամ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2005 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
Ա. Մարգարյան |
|