Գլխավոր տեղեկություն
Номер
N 1144-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.09.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.31/56(428) Հոդ.1074
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.07.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.08.2005
Дата вступления в силу
01.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2005 թվականի N 1144-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 231 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու մասին» N 231 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության դպրոցների ցանկում «Գողթանիկի տարրական դպրոց» բառերը փոխարինել «Գողթանիկի հիմնական դպրոց» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2005/2006 ուսումնական տարվա սկզբին դասարանների փաստացի կոմպլեկտավորման մասին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի ներկայացրած տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 5
Երևան


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան