Գլխավոր տեղեկություն
Номер
N 184-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.03.23/19(391) Հոդ.335
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.02.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.03.2005
Дата вступления в силу
02.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 4 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2005 թվականի N 184-Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի  N 796-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նեղոցի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, գյուղատնտեսական նշանակության պետական սեփականության 0,5 հեկտարը, որից` 0,2 հեկտար խոտհարք, 0,3 հեկտար այլ հողեր փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
   

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 2
Երևան

 


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 24-ի N 184-Ն որոշման


Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՆԵՂՈՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան