Գլխավոր տեղեկություն
Номер
N 681-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.06.2005-20.11.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.22/39(411) Հոդ.747
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.06.2005
Дата вступления в силу
23.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2005 թվականի N 681-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների 6-րդ հոդվածներին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի`

Անտառամուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 11 հավելվածների,

Դեբետի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 21 հավելվածների,

Եղեգնուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 3 և 31 հավելվածների,

Թեղուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 4 և 41 հավելվածների,

Լորուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 5 և 51 հավելվածների,

Խնկոյանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 6 և 61 հավելվածների,

Մարցի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 7 և 71 հավելվածների,

Ֆիոլետովոյի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 8 և 81 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ սույն որոշման 1-ին կետով սահմանված գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հունիսի 4
Երևան

     

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՄՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 11
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման


ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՄՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Լոռու մարզի Անտառամուտ համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Հեռավորությունը Վանաձոր քաղաքից 25 կմ է:

Անտառամուտ համայնքը հյուսիսային «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Կուրթան գյուղական համայնքին: «Բ»-«Գ» արևելյան հատվածով սահմանակից է Ձորագյուղ գյուղական համայնքին: «Գ»-«Դ» հարավարևելյան հատվածով սահմանակից է Վահագնի գյուղական համայնքին, «Դ»-«Ա» հարավարևմտյան հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին:

ԱՆՏԱՌԱՄՈՒՏ-ԿՈՒՐԹԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Անտառամուտ, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողեր և Կուրթան համայնքների բաժանման «Ա» հանգուցային սահմանագիծը ջրհավաքից անցնում է դեպի հյուսիս` 114.2 մ, այնուհետև թեքվում դեպի հյուսիս-արևելք` 83.6 մ սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ դեպի հյուսիս-արևելք 188.4 մ, այնուհետև թեքվում դեպի հյուսիս 172.9 մ ճանապարհի և վարչական եզրին դրված թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հյուսիս-արևելք, լանջի վրա դրված թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը մի փոքր թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով անցնում 335.4 մ, հասնում թիվ 6 կետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի արևելք, ջրբաժանով հասնում է հաջորդ բլրի գագաթի թիվ 7 կետին: Թիվ 7 կետից սահմանագիծը ջրբաժանով շարունակվում է դեպի արևելք, անցնում 376.0 մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում ջրբաժանով, խոտհարքի եզրով հասնում թամբի վրա վրա դրված թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք հասնում բլրի գագաթի թիվ 10 սահմանակետի բարձրությունը 1545.3 մ, շարունակվելով սահմանագիծը բլուրների գագաթներով անցնելով թիվ 11-12 սահմանակետերով հասնում անտառի եզրին դրված թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից հորիզոնականներին զուգահեռ սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք` անցնելով թիվ 14-15 սահմանակետերով ջրբաժանով հասնում 1522.9 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 16 կետին և թեքվում հյուսիս- արևելք, հասնում հաջորդ բլրի գագաթի թիվ 18 կետին: Թիվ 18 կետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք և հասնում Անտառամուտ, Ձորագյուղ և Կուրթան գյուղական համայնքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 5158.4 մ է:

ԱՆՏԱՌԱՄՈՒՏ-ՁՈՐԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Անտառամուտ, Ձորագյուղ և Կուրթան գյուղական համայնքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որը գտնվում է ջրբաժանի վրա, սահմանագիծն անցնում է դեպի հարավ` 613. մ, հատելով Ձորագյուղ գնացող ճանապարհը, հասնում ջրհավաքի Ձորագյուղ, Անտառամուտ և Վահագնի գյուղական համայնքների «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 613.5 մ է:

ԱՆՏԱՌԱՄՈՒՏ-ՎԱՀԱԳՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Անտառամուտ, Վահագնի և Ձորագյուղ գյուղական համայնքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք` 438.0 մ և հասնում 1375.1 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 1 սահմանակետին, ապա շարունակվում նույն ուղղությամբ, հատելով ձորակը, հասնում բլրի թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում ճանապարհի եզրի թիվ 4 սահմանակետով, որից հետո Դեբեդ գետի վտակով հասնում Վահագնի, Անտառամուտ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը 2295.5 մ է:

ԱՆՏԱՌԱՄՈՒՏ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, Անտառամուտ և Կուրթան համայնքների «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք` վարելահողի և անտառի եզրով հորիզոնականների ուղղությամբ անցնելով թիվ 1-2-3 սահմանակետերը, հասնում վարելահողի և խոտհարքի եզրի թիվ 4 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով հասնում թիվ 5 սահմանակետին, ապա շարունակվում նույն ուղղությամբ և հասնում թիվ 6 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք 142.6 մ և հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք ու հասնում մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, Անտառամուտի և Վահագնի համայնքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի երկարությունը 4260.3 մ է:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԵԲԵԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 21
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԵԲԵԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեբեդ գյուղական համայնքը գտնվում է Լոռու մարզի հարավարևելյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից 24 կմ է:

Համայնքը հյուսիսարևմտյան «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Դսեղ գյուղական համայնքին, հյուսիսային «Բ»-«Գ» հատվածով սահմանաից է Չկալով գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հյուսիսարևելյան հատվածով սահմանակից է Դսեղ գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հարավային հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին և «Ե»-«Ա» արևմտյան հատվածով սահմանակից է Եղեգնուտ գյուղական համայնքին:

Դեբեդի II հատվածի «Զ»-«Է» հատվածը սահմանակից է Դսեղ համայնքին, «Է»-«Զ» հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին:

ԴԵԲԵԴ-ԴՍԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Դսեղ, Դեբեդ և Եղեգնուտ գյուղական համայնքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից «Չանախչի» գետով սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք ու հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս 246.6 մ, հասնում բլրի թիվ 6 սահմանակետին` հատելով դաշտային ճանապարհը: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք հատելով դաշտային ճանապարհը հասնում ջրհավաքի թիվ 7 սահմանակետին, ճանապարհի եզրին, որից հետո շարունակվում նույն ուղղությամբ և հասնում ճանապարհի եզրին տեղադրված,Դսեղ, Դեբեդ և Չկալով համայնքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 1584.7 մ է:

ԴԵԲԵԴ-ՉԿԱԼՈՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Դեբեդ, Չկալով և Դսեղ գյուղական համայնքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, անցնելով 209.2 մ, հասնում է ժայռի վրա դրված թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, անցնում 1370.1 մ հասնում Չանախչի գետի վտակի թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 643.3 մ հասնում է ջրբաժանի վրա դրված թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հյուսիս-արևելք, անցնում 395.9 մ հասնում Չկալով, Դեբեդ և Դսեղ համայնքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 2618.6 մ է:

ԴԵԲԵԴ-ԴՍԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Դեբեդ, Դսեղ և Չկալով համայնքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, հասնում ձորակի թիվ 1 սահմանակետին, որից հետո խոտհարքի եզրով սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք 224.2 մ, հասնում ջրբաժանի թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, հատելով ճանաապարհը, ձորակը, վարելահողի եզրը, Չանախչի գետի վտակը, հասնում ջրբաժանի թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևելք 268.0 մ հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք 192.2 մ անտառի եզրով հասնում թիվ 5 սահմանակետին, որից հետո թեքվում դեպի հարավ-արևելք հասնում ջրբաժանի թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք հատելով ճանապարհը հասնում խոտհարքի եզրի թիվ 7 սահմանակետին, շարունակվում նույն ուղղությամբ հասնում ջրհավաքի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք 464.5 մ հասնում ջրհավաքի թիվ 9, ապա թիվ 10 սահմանակետերին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ 875.4 մ հատելով դաշտային ճանապարհները, խոտհարքի եզրով, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք հատելով դաշտային ճանապարհը հասնում թիվ 12 սահմանակետին և շարունակվում նույն ուղղությամբ հասնում Դեբեդ, Դսեղ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը 5014.3 մ է:

ԴԵԲԵԴ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Դեբեդ, Եղեգնուտ գյուղական համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը, որը գտնվում է ջրբաժանի վրա, սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս, անտառի և թփուտի եզրով հասնում ջրհավաքի թիվ 1, ապա Չանախչի գետի թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծն անցնում է նշված գետով դեպի հարավ-արևելք, անցնում 3-15 կետերով և հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով անցնում է դեպի հյուսիս-արևելք 309.5 մ հասնում անտառի եզրի թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք 450.3 մ ու հասնում ջրհավաքի թիվ 18 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով ճանապարհը հասնում թիվ 19 սահմանակետին, շարունակվում նույն ուղղությամբ 238.2 մ ու հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հարավ-արևելք 490.1 մ ու հասնում Դեբեդ, Դսեղ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի երկարությունը 4934.0 մ է:

ԴԵԲԵԴ-ԵՂԵԳՆՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Եղեգնուտ, Դեբեդ և Ձորագետ համայնքների բաժանման, Դեբեդ և Չանախչի գետերի միացման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է ջրբաժանով դեպի հարավ-արևելք, հասնում 1192.3 մ նիշ ունեցող բլրի թիվ 2 սահմանակետին, որից հետո շարունակվում է նույն ուղղությամբ վարելահողի եզրով անցնում թիվ 3 սահմանակետով և հասնում թիվ 4 սահմանակետը: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևելք 267.1 մ հասնում ջրբաժանի թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ, վարելահողի և թփուտի եզրով, հասնում ճանապարհի եզրի թիվ 6 սահմանակետին, բարձրությունը` 1172.0 մ: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք վարելահողի եզրով հասնում թիվ 7 սահմանակետին, շարունակվում նույն ուղղությամբ հասնում թիվ 8 սահմանակետին, ճանապարհի եզրին և հասնում անտառի եզրի Եղեգնուտ, Դեբեդ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի երկարությունը 3302.5 մ է:

II ՀԱՏՎԱԾԻ

ԴԵԲԵԴ-ԴՍԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Դեբեդի, Դսեղ համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով անցնում է դեպի հարավ-արևելք` 282.67 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անտառի եզրով անցնում է դեպի հարավ-արևմուտք 182.1 մ հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք անտառի եզրով, անցնելով թիվ 3-4 սահմանակետերով, հասնում Դեբեդի, Դսեղ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի երկարությունը 1288.7 մ է:

ԴԵԲԵԴ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Զ»

Դեբեդ,Դսեղ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևմուտք 286.5 մ, այնուհետև անտառի և խոտհարքի եզրով անցնելով թիվ 1,2,3,4 սահմանակետերով դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք, հատելով ճանապարհը հասնում ջրբաժանի թիվ 6 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ` 332.7 մ ու հասնում մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, Դսեղ և Դեբեդ համայնքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Զ» սահմանագծի երկարությունը 1554.0 մ է:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 31
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Լոռու մարզի Եղեգնուտ համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Հեռավորությունը Վանաձոր քաղաքից 20 կմ է:

Համայնքի ընդհանուր տարածությունը 1201.8 հա է:

Եղեգնուտ համայնքը հյուսիսարևելյան «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Դեբեդ համայնքին,
«Բ»-«Գ» հարավարևելյան հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին, իսկ «Գ»-«Դ» արևմտյան հատվածով սահմանակից է Վահագնի համայնքին, հյուսիսային «Դ»-«Ա» հատվածով սահմանակից է Ձորագետ համայնքին:

ԵՂԵԳՆՈՒՏ-ԴԵԲԵԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Եղեգնուտ, Դեբեդ և Ձորագետ համայնքների բաժանման, Դեբեդ գետի և Չանախչի գետի միացման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է ջրբաժանով դեպի հարավ-արևելք` հասնում թիվ 1 կետին, այնուհետև 1192.3 մ նիշ ունեցող բլրի թիվ 2 սահմանակետին, որից հետո շարունակվում նույն ուղղությամբ, վարելահողի եզրով անցնում թիվ 3 կետը և հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևելք 267.1 մ հասնում ջրբաժանի թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ, վարելահողի և թփուտի եզրով հասնում ճանապարհի եզրի թիվ 6 սահմանակետին` բարձրությունը 1172.0 մ: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք վարելահողի եզրով հասնում թիվ 7 սահմանակետին, շարունակվում նույն ուղղությամբ հասնում թիվ 8 սահմանակետին, ճանապարհի եզրին և հասնում անտառի եզրի Եղեգնուտ, Դեբեդ և մարզի համայնքների վարչական սահմաննեից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 3302.5 մ է:

ԵՂԵԳՆՈՒՏ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Եղեգնուտ, Դեբեդ և մարզի համայնքների վարչական սահմաններից դուս գտնվող անտառային հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք անտառի եզրով անցնելով թիվ 1-2-3 սահմանակետերով, ջրբաժանով հասնում թիվ 4 սահմանակետին, թիվ 4 սահմանակետից հատելով ճանապարհը և ջրհավաքը, սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, հասնում ջրբաժանի թիվ 5 սահմանակետին, ապա թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրով անցնում է դեպի հարավ-արևմուտք 128.5 մ, հասնում թիվ 7 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք հասնում թիվ 8 սահմանակետին, թեքվում դեպի հարավ, հասնում 1417.5 մ նիշ ունեցող ջրբաժանի թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևելք ջրբաժանով, անտառի եզրով անցնելով թիվ 10-13 սահմանակետերը, հասնում 1690.4 մ նիշ ունեցող «Մասրեկ» թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, հասնում թիվ 15 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ, հասնում լանջի թիվ 16 սահմանակետին, որից հետո անտառի եզրով սահմանագիծն անցնելով թիվ 17-21 կետերով թեքվում է դեպի հարավ-արևելք, հետո հարավ-արևմուտք, որից հետո հյուսիս-արևմուտք և հասնում բլրի գագաթի թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է թիվ 23 կետով թեքվում դեպի հարավ և հասնում 1554.2 մ նիշ ունեցող բլրի թիվ 24 սահմանակետին, շարունակվում նույն ուղղությամբ, հասնում ջրբաժանի թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով հասնում թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևմուտք, հասնում լանջի թիվ 27 սահմանակետին , որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք 600.4 մ և հասնում թիվ 28 սահմանակետի, հետո թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, հասնում է ջրբաժանի թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք շրջանցելով անտառի եզրով, անցնելով թիվ 30-31 կետերով թիվ 32 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք, հասնում ջրհավաքի թիվ 33 սահմանակետին, որից հետո անտառի եզրով սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք անցնում թիվ 34 սահմանակետով, վարելահողի եզրով հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, շրջանցելով անտառի եզրը, անցնում թիվ 36-37 սահմանակետերով, հասնում վարելահողի եզրի թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք, հատելով ճանապարհը, հասնում թիվ 39 սահմանակետին, շարունակվում նույն ուղղությամբ, հատում ձորակը, հասնում թիվ 40, ապա ջրբաժանի թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևմուտք` 395.7 մ ու հասնում ջրբաժանի թիվ 42 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք, հասնում թիվ 43, ապա ջրհավաքի թիվ 44 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս, հատելով ճանապարհը, հասնում Եղեգնուտ, Վահագնի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման Դեբեդ գետի «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 14583.5 մ է:

ԵՂԵԳՆՈՒՏ-ՎԱՀԱԳՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Ձորագետ, Եղեգնուտ և Վահագնի համայնքների բաժանման Դեբեդ գետի «Դ» հանգուցային սահմանակետից նշված գետով սահմանագիծն անցնում է դեպի հարավ` թիվ 1-24 կետերով, թիվ 17 սահմանակետից հետո հատում երկաթգիծը և հասնում Եղեգնուտ, Վահագնի և անտառային հողերի «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը 5498.6 մ է:

ԵՂԵԳՆՈՒՏ-ՁՈՐԱԳԵՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

Դսեղ, Եղեգնուտ և Ձորագետ համայնքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ` 67.5 մ ու հասնում Եղեգնուտ, Վահագնի և Ձորագետ համայնքների Դեբեդ գետի «Ա» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի երկարությունը 67,5 մ է:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 41
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

   ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Թեղուտ համայնքը գտնվում է Լոռու մարզի հյուսիսարևելյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Վանաձորից 64 կմ է:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շնող համայնքին, արևելքից
«Բ»-«Ա» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին: Համայնքի II հատվածը գտնվում է Թեղուտ բնակավայրից դեպի հարավ 7 կմ հեռավորության վրա: «Ա»-«Բ» հյուսիսարևելյան և հարավային հատվածով սահմանակից է անտառային հողերին, իսկ «Բ»-«Ա» հատվածով` Շնող համայնքի II-րդ հատվածին:

ԹԵՂՈՒՏ-ՇՆՈՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, Թեղուտ և Շնող համայնքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը ճանապարհով անցնում է դեպի հյուսիս-արևմուտք անցնելով թիվ 2 սահմանակետով, հասնում թիվ 3 սահմանակետին, որից հետո սահմանագիծը կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ, հասնում է Շնող գետի վտակի թիվ 4 սահմանակետին, այնուհետև նշված վտակով` վարելահողի եզրով, սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս 5-10 կետերով, հատելով Թեղուտ գնացող ճանապարհը, հասնում է սղոցարանի ցանկապատի թիվ 11 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի արևելք, հասնում ջրհավաքի թիվ 12 սահմանակետին և նույն ջրհավաքով անցնելով թիվ 13-17 սահմանակետերով հասնում ճանապարհի եզրի թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից նշված ճանապարհով սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք` անցնելով թիվ 19-45 սահմանակետերով, շարունակվում նույն ճանապարհով դեպի արևելք, անցնում թիվ 46-52 կետերով ու հասնում թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 54 կետով, հասնում 918.0 մ նիշ ունեցող բլրի թիվ 55 սահմանակետին, այնուհետև շարունակվում դեպի հարավ, անցնում 56-57 կետերով ու հասնում ճանապարհի եզրի թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 59-62 սահմանակետերով, հասնում ջրբաժանի թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք 1070.41 մ հասնում ճանապարհի և արտադրական մասի թիվ 64 սահմանակետին, այնուհետև նշված ճանապարհով սահմանագիծն անցնում է թիվ 65-66 կետերով դեպի հարավ-արևելք, հասնում թիվ 67 սահմանակետին, շրջանցելով արտադրական մասը, հատելով ճանապարհը, անցնելով թիվ 73-74 սահմանակետերով, հասնում ջրհավաքի թիվ 72 սահմանակետին, որի աջ մասում է գտնվում հուշարձանը: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը նշված ջրհավաքով անցնում է դեպի արևմուտք, հասնում ջրախառնուրդի թիվ 75 սահմանակետին և շարունակվում դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 76-80 սահմանակետերով, հասնում թիվ 81 սահմանակետին: Թիվ 81 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք ու բարձրանում ջրբաժանի Շնող, Թեղուտ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետ:

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 7640.99 մ է:

ԹԵՂՈՒՏ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Ա»

Շնող, Թեղուտ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի ջրբաժանի «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով անցնում է դեպի հարավ, անտառի եզրով անցնելով թիվ 1-8 սահմանակետերով, շարունակվում է դեպի հարավ-արևմուտք 1120.0 մ հասնում ջրբաժանի թիվ 9 սահմանակետին, որից հետո սահմանագիծը կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք 360 մ հասնում է ջրբաժանի թիվ 10 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք 6650.0 մ և հասնում ջրհավաքի «Բ» հանգուցային սահմանակետը, որը միևնույն ժամանակ համարվում է Շնող, Թեղուտ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի հանգուցային սահմանակետը:

«Բ»-«Ա» սահմանագծի երկարությունը 4127.63 մ է:

II ՀԱՏՎԱԾ

ԹԵՂՈՒՏ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Շնող, Թեղուտ համայնքների II հատվածների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բլրի գագաթի «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով հասնում 1707.05 մ նիշ ունեցող բլրի թիվ 1 սահմանակետը, շարունակվում նույն ջրբաժանով անցնելով թիվ 2-4 սահմանակետերը, հասնում 1676.0 մ նիշ ունեցող բլրի թիվ 5 սահմանակետին, շարունակվում նույն ջրբաժանով հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծն անցնում է նույն ջրբաժանով, հատելով ճանապարհը, անցնում թիվ 7, ապա վրայի թիվ 8 սահմանակետերով և հասնում 1562.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է նույն ջրբաժանով դեպի հարավ-արևելք հասնում թիվ 10 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք 884.67 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այնուհետև կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ, հատելով ճանապարհը հասնում «Գուլյաբ» գետի թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը նշված կետով անցնում է դեպի հարավ-արևմուտք և հասնում ջրախառնուրդի «Բ» հանգուցային սահմանակետին, որը միաժամանակ համարվում է Շնող և Թեղուտ համայնքների II հատվածների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի հանգուցային սահմանակետ:

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 7442.73 մ է :

ԹԵՂՈՒՏ-ՇՆՈՂ II ՀԱՏՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Ա»

Շնող, Թեղուտ համայնքների II հատվածների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բլրի գագաթի «Ա« հանգուցային սահմանակետից սահմանագիծը հատելով դաշտային ճանապարհը անցնում է դեպի հարավ-արևելք 685.85 մ հասնում «Գույլաբ» գետի ջրախառնուրդի «Բ» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է Շնող, Թեղուտ համայնքների II-րդ հատվածների և անտառային հողերի սահմանակետը:

«Բ»-«Ա» սահմանագծի երկարությունը 685.85 մ է:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՐՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 51
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՐՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Լորուտ համայնքը գտնվում է Լոռու մարզի հյուսիսարևելյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից 48 կմ է:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, «Բ»-«Գ» հյուսիսային հատվածով` Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, «Գ»-«Դ» արևելյան հատվածով` Շամուտ համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին,
«Ե»-«Զ» հատվածով` Ահնիձոր համայնքին, «Զ»-«Է» հարավային հատվածով` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին, «Է»-«Ա» արևմտյան հատվածով` Մարց համայնքին: Լորուտի II հատվածը գտնվում է Լորուտ բնակավայրից դեպի հարավ` 7 կմ հեռավորության վրա:
Հյուսիսային «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին, «Բ»-«Գ» հարավային հատվածով` Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, «Գ»-«Դ» արևմտյան հատվածով` համայնքների  վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին, «Դ»-«Ա» հյուսիսարևմտյան հատվածով` Մարցի II հատվածին:

ԼՈՐՈՒՏ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Մարց, Լորուտ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք, հասնում Չայկաշեն գետակի թիվ 1 սահմանակետին, որից հետո նշված գետակով սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 2-15 սահմանակետերով, հասնում Լոռու մարզի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի և Լորուտ համայնքի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 1795.19 մ է:

ԼՈՐՈՒՏ-ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Տավուշի մարզի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի և Լորուտ համայնքի «Բ» հանգուցային սահմանակետից արտադրական մասի եզրով, Չայկաշեն գետակի վտակով սահմանագիծն անցնում է դեպի արևելք անցնելով թիվ 1-14 սահմանակետերով, հասնում Չայկաշեն գետակի վտակի և Չայկաշեն գետակի ջրախառնուրդի թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ նշված գետակով և հասնում «Գ» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի Շամուտ և Լորուտ համայնքների բաժանման հանգուցային սահմանակետ:

«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 4130.7 մ է:

ԼՈՐՈՒՏ-ՇԱՄՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Լորուտ և Շամուտ համայնքների բաժանման ջրհավաքի «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով անցնում է դեպի հարավ ու հասնում բլրի հյուսիսային մասի թիվ 1 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ 87.1 մ ու հասնում 1867.0 մ նիշ ունեցող բլրի թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, հասնում ջրհավաքի թիվ 3 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք` հատելով դաշտային ճանապարհը, հասնում վարելահողի եզրի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, խոտհարքի եզրով հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք ջրբաժանով հասնում թիվ 6 սահմանակետին և անցնելով թիվ 7-9 սահմանակետով, խոտհարքի եզրով հասնում ջրհավաքի թիվ 10 սահմանակետին: Այնուհետև Մարց գետի վտակով սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 11-17 կետերով, հասնում ջրխառնուրդի թիվ 18 սահմանակետին, հետո անցնելով թիվ 19-20 կետերով, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք, հասնում վարելահողի և ջրհավաքի թիվ 22 սահմանակետին, շարունակվելով դեպի հարավ-արևելք հասնում է թիվ 23 սահմանակետին, այնուհետև սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, հատելով վարելահողը, խոտհարքի եզրով հասնում բլրի թիվ 24 սահմանակետին, հետո շարունակվում նույն ջրհավաքով անցնելով թիվ 25-28 սահմանակետերով, խոտհարքի եզրով հասնում բլրի թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը հատելով վարելահողի և խոտհարքի եզրը, հասնում է դամբարանադաշտի և ջրհավաքի «Դ» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է Լորուտ, Շամուտ համայնքների և համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման հանգուցաին սահմանակետ:

«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը 6976.45 մ է:

ԼՈՐՈՒՏ-ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Լորուտ, Շամուտ համայնքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման ջրհավաքի «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը նշված գետակով անցնում է դեպի հարավ- արևմուտք և հասնում «Ե» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է Լորուտ, Ահնիձոր համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման հանգուցային սահմանակետ:

«Դ»-«Ե» սահմանագծի երկարությունը 1121.37 մ է:

ԼՈՐՈՒՏ-ԱՀՆԻՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Լորուտ և Ահնիձոր համայնքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման ջրհավաքի «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ճանապարհը, պանրի գործարանի ցանկապատին զուգահեռ հասնում Մարց գետի ջրախառնուրդին և նշված գետով սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, հասնում «Զ» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է Լորուտ և Ահնիձոր համայնքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման հանգուցային սահմանակետ:

«Ե»-«Զ» սահմանագծի երկարությունը 677.43 մ է:

ԼՈՐՈՒՏ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Լորուտ և Ահնիձոր համայնքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման Մարց գետի «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով հասնում ջրբաժանի թիվ 1 սահմանակետին, որից հետո սահմանագիծը մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի եզրագծով անցնում է դեպի հարավ և հասնում բլրի գագաթի թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի թիվ 2-4 սահմանակետերով հարավ, հասնում թիվ 6, ապա 1711.1 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 7 սահմանակետին, որից հետո սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ ու հասնում ջրհավաքի թիվ 8 սահմանակետին, նույն ջրհավաքով սահմանագիծը հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 10-12 կետերով և հասնում անտառի եզրի թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում է թիվ 14 սահմանակետով և հատելով ձորակը  հասնում ջրբաժանի թիվ 15 սահմանակետին, շարունակվում նույն ուղղությամբ և հասնում 1466.0 մ նիշ ունեցող բլրի թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևմուտք ու հասնում Մարց գետի թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը նշված գետով անցնում է դեպի արևմուտք և հասնում «Է» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է Լորուտ և Մարց համայնքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման հանգուցային սահմանակետ:

«Զ»-«Է» սահմանագծի երկարությունը 8256.39 մ է:

ԼՈՐՈՒՏ ԵՎ ՄԱՐՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

Լորուտ, Մարց համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման ջրբաժանի «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ` 400.36 մ ու հասնում ջրհավաքի թիվ 1 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ճանապարհը, հասնում ճանապարհների հատման 1845.0 մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ և հասնում բլրի գագաթի թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից ջրբաժանով սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, արոտավայրի և խոտհարքի եզրով հասնում 1932.0 մ նիշ ունեցող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 5 սահմանակետով, հասնում խոտհարքի եզրի թիվ 6 սահմանակետը: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը հատելով դաշտային ճանապարհը հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, հատելով մյուս դաշտային ճանապարհները, անցնելով թիվ 8 սահմանակետով հասնում է թիվ 9 սահմանակետին, այնուհետև շարունակվում նույն ուղղությամբ, նորից հատելով ճանապարհը, գետակը հասնում է ջրհավաքի թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք` 2474.4 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք` 293.8 մ հասնում թիվ 12 սահմանակետին, հետո սահմանագիծը կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք` 564.5 մ, հատելով ճանապարհը արտադրական մասի եզրով հասնում Մարց գետի «Է» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է Լորուտ և Մարց համայնքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման հանգուցային սահմանակետ:

«Է»-«Ա» սահմանագծի երկարությունը 11177.8 մ է:

II ՀԱՏՎԱԾ

ԼՈՐՈՒՏ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Լորուտ համայնքի, Մարց համայնքի II հատվածի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով անցնում է դեպի հարավ-արևելք` 615.48 մ և հասնում թիվ 1 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի եզրագծով անցնելով թիվ 1-7 սահմանակետերով հասնում 1740.10 մ նիշ ունեցող ջրբաժանի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրով անցնում է դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 9-18 սահմանակետերով, այնուհետև թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով, գրեթե հորիզոնականների ուղղությամբ անցնում է թիվ 19-38 սահմանակետերով և հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ, անտառի եզրով անցնելով թիվ 41-49 սահմանակետերով, թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևելք և բացատի եզրագծով անցնելով թիվ 50-64 սահմանակետերով, հասնում լանջի թիվ 65 սահմանակետին, որից հետո դարձյալ անտառի և բացատի եզրագծով անցնելով դեպի արևմուտք թիվ 66-99 սահմանակետերով հասնում է ջրհավաքի թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք, հասնում ջրհավաքի թիվ 71 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, հասնում ճանապարհի եզրի թիվ 72 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը նշված ճանապարհով անցնում է դեպի հարավ-արևելք` 389.06 մ ու հասնում ջրբաժանի թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք, հասնում ջրբաժանի թիվ 74 սահմանակետին, ապա անտառի եզրով անցնում է դեպի հարավ, հարավ-արևմուտք շրջանցելով անտառի եզրագիծը, անցնելով թիվ 75-78 սահմանակետերը, հասնում ջրհավաքի թիվ 79 սահմանակետին: Թիվ 79 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևելք` 410.55 մ, հասնում ջրբաժանի թիվ 80 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ, անցնում 460.3 մ ու հասնում «Բ» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է Լորուտ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման հանգուցային սահմանակետ:

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 14718.4 մ է:

ԼՈՐՈՒՏ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, Լորուտ համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման Սարիբուլաղ գետի «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը նշված գետակով անցնում է դեպի հարավ-արևելք ու հասնում թիվ 7 սահմանակետին, որից հետո սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հարավ-արևելք` 452.85 մ ու հասնում ջրբաժանի թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք ու հասնում ճանապարհի եզրին թիվ 9 սահմանակետին և շարունակվում նույն ճանապարհով դեպի հյուսիս-արևելք, անցնում թիվ 10-15 սահմանակետերով ու հասնում ջրհավաքի թիվ 16 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք ու հասնում «Բ» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի և Լորուտ համայնքի բաժանման հանգուցային սահմանակետ:

«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 4006.7 մ է:

ԼՈՐՈՒՏ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Լորուտ համայնքի, Մարց համայնքի II հատվածի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման ջրհավաքի «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, հատելով երկու դաշտային ճանապարհներ, հասնում ջրբաժանի թիվ 1 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք` 160.2 մ և հասնում անտառի եզրի թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ, հասնում ջրբաժանի թիվ 3 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, հատելով ձորակը, հասնում ջրբաժանի թիվ 4 սահմանակետին, շարունակվում նույն ուղղությամբ, անցնում թիվ 5 սահմանակետով և հասնում Պաղաղբյուր գետակի թիվ 6 սահմանակետին և նշված գետակով հասնում «Գ» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտաոային հողերի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի և Լորուտ համայնքի II հատվածի բաժանման հանգուցային սահմանակետ:

«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը 2444.82 մ է:

ԼՈՐՈՒՏ-ՄԱՐՑ II ՀԱՏՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

Լորուտ համայնքի և Մարց համայնքի II հատվածի, անտառային հողերի բաժանման` ճանապարհի եզրի «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք` 310.64 մ ու հասնում ջրհավաքի «Դ» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է Լորուտ և Մարց համայնքների II հատվածների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման հանգուցային սահմանակետ:

«Դ»-«Ա» սահմանագծի երկարությունը 310.64 մ է:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 61
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Խնկոյան համայնքը գտնվում է Լոռու մարզի հարավարևմտյան մասում:

Հեռավորությունը Վանաձոր քաղաքից 43 կմ է:

Համայնքը հյուսիսային կողմից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լուսաղբյուր համայնքին: «Բ»-«Գ» հարավարևմտյան հատվածով սահմանակից է Լուսաղբյուր համայնքին: «Բ»-«Գ» հարավարևմտյան հատվածով սահմանակից է Հարթագյուղի համայնքին: «Գ»-«Դ» հարավարևմտյան հատվածով սահմանակից է Շիրակի մարզի Կամո համայնքին, «Դ»-«Ա» հատվածով սահմանակից է Շիրակի մարզի Ջաջուռ համայնքին:

ԽՆԿՈՅԱՆ-ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Շիրակի մարզի Ջաջուռ, Խնկոյան և Լուսաղբյուր համայնքների «Ա» հանգուցային կետից 2176.9 մ նիշ ունեցող բլրի գագաթից սահմանագիծն անցնում է դեպի արևելք` 591.02 մ, հասնում ջրբաժանի վրա դրված թիվ 1 սահմանակետը: Թիվ 1 կետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք` 642.7 մ, հասնում թիվ 2 կետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս, հասնում վարելահողի եզրի թիվ 3 կետին, այնուհետև կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք ջրբաժանով հասնում թիվ 4 կետին և վարելահողով հասնում Փամբակ գետի թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 կետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք (երկու կողմից վարելահող) անցնելով 129.79 մ հասնում է թիվ 6 սահմանակետը ու կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, անցնում է 648.36 մ վարելահողի միջնակով հասնում թիվ 7 կետին, ապա թեքվելով դեպի արևելք, անցնում է 373.41 մ` հատելով Խնկոյան մտնող ճանապարհը հասնում թիվ 8 կետին: Թիվ 8 կետից վարելահողի եզրով սահմանագիծը հասնում է Խնկոյան, Լուսաղբյուր և Հարթագյուղ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4190.76 մ է:

ԽՆԿՈՅԱՆ-ՀԱՐԹԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Խնկոյան, Լուսաղբյուր և Հարթագյուղ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ` 316.0 մ, հասնում Նալբանդյան ջրանցքի թիվ 1 կետին, այնուհետև ջրանցքով շարունակվում դեպի արևմուտք, անցնում 120.64 մ հասնում թիվ 2 կետը, այնուհետև թեքվում դեպի հարավ, անցնում 99.04 մ, հասնում թիվ 3 կետին, այնուհետև թիվ 3 կետից դեպի հարավ-արևելք` 197.5 մ, հասնում թիվ 4 կետին, որից հետո սահմանագիծը հասնում Նալբանդյան ջրանցքի թիվ 5 կետին: Թիվ 5 կետից սահմանագիծն անցնում է թիվ 6 կետով, այնուհետև ջրբաժանով հասնում բլրի գագաթի թիվ 7 կետին: Թիվ 7 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ` 1004.08 մ, հասնում թիվ 8 կետին, այնուհետև անցնելով ջրբաժանով հասնում է 1956.1 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 9 կետին: Թիվ 9 կետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ 281.73 մ հասնում ջրհավաքի թիվ 10 կետին: Թիվ 10 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնելով թիվ 11-12-13 սահմանակետերով, հասնում բլրի գագաթի թիվ 14 կետին: Թիվ 14 կետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 228.42 մ ու հասնում 2292.7 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 15 կետին: Թիվ 15 կետից սահմանագիծն անցնում է ջրբաժանով, հատելով դաշտային ճանապարհը, հասնում Խնկոյան, Հարթագյուղ և Շիրակի մարզի Կամո համայնքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5602.41 մ է:

ԽՆԿՈՅԱՆ-ԿԱՄՈ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

«Դ» հանգուցային կետից, որը հանդիսանում է Շիրակի մարզի Կամո, Ջաջուռ և Լոռու մարզի Խնկոյան համայնքների տարածքների բաժանման կետ, սահմանագիծը ջրբաժանի գագաթների վրայով դեպի հարավ-արևելք անցնելով 429.2 մ հասնում է թիվ 1 կետին, քիչ թեքվելով հարավ-արևելք անցնելով 281.4 մ հասնում է թիվ 2 կետին, նորից քիչ թեքվելով դեպի հարավ անցնելով լանջերի և գագաթների վրայի թիվ 3-4 կետերով` 1636.3 մ հասնում է «Գ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Շիրակի մարզի Կամո, Լոռու մարզի Խնկոյան և Հարթագյուղ համայնքների տարածքների բաժանման սահմանակետը:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2346.86 մ է:

ԽՆԿՈՅԱՆ-ՋԱՋՈՒՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

«Ա» հանգուցային կետից սահմանագիծն իջնելով հարավ, անցնելով 585.9 մ հասնում է թիվ 1 կետին, այնուհետև կտրուկ թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք անցնելով 352.9 մ, հասնում է թիվ 2 կետին,  թիվ 2 կետից սահմանագիծը կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք անցնելով 629.6 մ հասնում մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի եզրին գտնվող թիվ 3 կետին, այնուհետև փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, անցնելով մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի եզրով 322.9 մ, հասնում է 2154.2 մ նիշ ունեցող թիվ 4 կետին, որից հետո սահմանագիծը կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, անցնելով մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի եզրով և թիվ 5 կետով 733.9 մ, հասնում է «Դ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Ջաջուռ, Շիրակի մարզի Կամո և Լոռու մարզի Խնկոյան համայնքների տարածքների բաժանման կետ:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2625.28 մ է:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 71
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Լոռու մարզի Մարց համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից 34 կմ է:

Մարց համայնքը հյուսիսային «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, «Բ»-«Գ» արևելյան հատվածով` Լորուտ համայնքին: «Գ»-«Դ» հարավային հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին, «Դ»-«Ե» արևմտյան հատվածով` Դսեղ համայնքին, «Ե»-«Ա» հյուսիսարևմտյան հատվածով` Քարինջ համայնքին:

Մարց համայնքի II հատվածը գտնվում է Մարց բնակավայրի հարավային մասում, 8 կմ հեռավորության վրա: Մարց համայնքի II հատվածը «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լորուտ համայնքի II հատվածին, իսկ «Բ»-«Ա» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին:

ՄԱՐՑ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Մարց և Քարինջ համայնքների 2203.0 մ նիշ ունեցող Բիրզաքարի «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հյուսիս-արևելք 5838.78 մ, հասնում բլրի թիվ 1 սահմանակետին շարունակվում նույն ջրբաժանով դեպի հյուսիս-արևելք, հասնում թիվ 2 սահմանակետը, ապա բարձրանում ջրբաժանով անցնում թիվ 3 սահմանակետով հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 5-7 սահմանակետերով հասնում 2244.0 մ նիշ ունեցող «Չաթինդաղ» թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը նշված ջրբաժանով անցնում է դեպի հարավ-արևելք ու հասնում 2158.0 մ նիշ ունեցող թիվ 9 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 10 սահմանակետով և հասնում 1163.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ ջրբաժանի թիվ 12, ապա 13-15 սահմանակետերով, և հասնում «Բ» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Լոռուտ և Մարց համայնքների բաժանման հանգուցային սահմանակետ:

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 5286.83 մ է:

ՄԱՐՑ-ԼՈՐՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Լորուտ, Մարց և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման, ջրբաժանի «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ` 400.36 մ ու հասնում ջրհավաքի թիվ 1 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ճանապարհը, հասնում ճանապարհների հատման 1845.0 մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ և հասնում բլրի գագաթի թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից ջրբաժանով սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք արոտավայրի և խոտհարքի եզրով հասնում 1932.0 մ նիշ ունեցող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հարավ-արևմուտք անցնելով թիվ 5 սահմանակետով, հասնում խոտհարքի եզրի թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը հատելով դաշտային ճանապարհը հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք հատելով դաշտային ճանապարհը, անտառի եզրով, մյուս դաշտային ճանապարհը հասնում թիվ 9 սահմանակետին, շարունակվում նույն ուղղությամբ, նորից հատելով ճանապարհը, գետակը, հասնում ջրհավաքի թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևելք 2474.4 մ հասնում թիվ 11 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք 293.8 մ, հասնում թիվ 12 սահմանակետին և սահմանագիծը կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք 564.5 մ հատելով ճանապարհը, արտադրական մասի եզրով հասնում Մարց գետի «Գ» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ Լորուտ, Մարց և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի հանգուցային սահմանակետն է:

«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 11177.8 մ է:

ՄԱՐՑ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, Դսեղ և Մարց համայնքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, հասնում ջրհավաքի թիվ 1 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք ու հասնում 1270.4 մ նիշ ունեցող բլրի թիվ 2 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք ու հասնում 1262.7 մ նիշ ունեցող բլրի թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանը թեքվում է դեպի հարավ, հետո դեպի հարավ-արևելք անցնում 4-5 սահմանակետերով ու հասնում ճանապարհի եզրի թիվ 6 սահմանակետին, շարունակվում նույն ճանապարհով անցնում 7-8 կետերով և հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, անցնելով 286.72 մ հասնում է բլրի թիվ 10 սահմանակետին, շարունակվում է նույն ջրբաժանով, անցնում թիվ 10 սահմանակետով և հասնում 1324.8 մ նիշ ունեցող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ թիվ 13 սահմանակետով և հասնում Սարիաղբյուր գետակի թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք` 513.8 մ, հասնում թիվ 15 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք, հասնում ջրբաժանի թիվ 16 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և հասնում Մարց գետի թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը Մարց գետով անցնում է դեպի հարավ-արևելք թիվ 18-21 սահմանակետերով թիվ 21 սահմանակետի մոտ հատում Լորի կամուրջը և հասնում, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, Մարց և Լորուտ համայնքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը 8629.6 մ է:

ՄԱՐՑ-ԴՍԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Քարինջ, Մարց և Դսեղ համայնքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Մարց գետակով անցնում է դեպի հարավ-արևելք թիվ 1-7 սահմանակետերով ու հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք 128.73 մ հասնում թիվ 9 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք 410.04 մ հասնում ջրբաժանի թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք ու հասնում ջրհավաքի թիվ 11 սահմանակետին, որից հետո ճանապարհով սահմանագիծն անցնելով թիվ 12-18 կետերով հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք ու հասնում ջրհավաքի թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք 320.66 մ ու հասնում մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, Մարց և Դսեղ համայնքների բածանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի երկարությունը 3070.5 մ է:

ՄԱՐՑ-ՔԱՐԻՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Քարինջ, Մարց և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման 2203.0 մ նիշ ունեցող Բիրզաքարի «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք ջրբաժանով անցնում թիվ 1 սահմանակետով, հասնում թիվ 2 սահմանակետին, որից հետո նույն ջրբաժանով շարունակվում դեպի հարավ-արևելք անցնելով բլրի թիվ 3 սահմանակետով հասնում 2118.3 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը նշված ջրբաժանով անցնում է դեպի հարավ թիվ 5-6 սահմանակետերով և հասնում թիվ 7 սահմանակետին, թիվ 7 սահմանակետից շարունակվում և հասնում 1863 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, նույն ջրբաժանով հասնում է թիվ 9, ապա 1733.0 մ նիշ ունեցող բլրի թիվ 10 սահմանակետին, որից հետո սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ-արևմուտք անցնելով ջրբաժանի թիվ 11-14 սահմանակետերով, հասնում 1446.8 մ նիշ ունեցող  բլրի գագաթի թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից նույն ջրբաժանով սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը հասնում թիվ 16 սահմանակետին, շարունակվում նույն ուղղությամբ  և հասնում 1357.7 մ նիշ ունեցող բլրի թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից, սահմանագիծն անցնելով դեպի հարավ-արևմուտք ջրբաժանի թիվ 18-20 սահմանակետերով հասնում է բլրի գագաթի թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով Քարինջ գնացող ճանապարհը անցնում ջրբաժանի թիվ 22 սահմանակետով, հասնում թիվ 23 սահմանակետին, որից հետո թեքվում դեպի հարավ-արևմուտք անցնելով թիվ 24-26 սահմանակետերով, հասնում բլրի գագաթի թիվ 27 սահմանակետին, որից հետո շարունակվում նույն ուղղությամբ, հատելով ճանապարհը, վարելահողի եզրով հասնում Մարց գետի «Ե» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է Դսեղ, Քարինջ և Մարց համայնքների բաժանման հանգուցային սահմանակետը:

«Ե»-«Ա» սահմանագծի երկարությունը 8338.55 մ է:

II ՀԱՏՎԱԾ

ՄԱՐՑԻ-ԼՈՐՈՒՏԻ II ՀԱՏՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Մարցի համայնքի և Լորուտի համայնքի II հատվածի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով անցնում է դեպի հարավ-արևմուտք 310.64 մ ու հասնում Մարցի համայնքի, Լորուտի համայնքի II հատվածի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 310.64 մ է:

ՄԱՐՑ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Ա»

Մարցի համայնքի, Լորուտի համայնքի II հատվածի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք 156.17 մ ու հասնում 1896.0 մ նիշ ունեցող բլրի թիվ 1 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անտառի եզրով անցնում է դեպի հյուսիս-արևմուտք թիվ 2-8 սահմանակետերով, հասնում 1863.0 մ նիշ ունեցող Սոտ բլրի գագաթի թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, հասնում ջրբաժանի թիվ 10 սահմանակետին, որից հետո նշված ջրբաժանով անցնում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնելով թիվ 11-13 սահմանակետերով, թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 742.07 մ ու հասնում ձորակի թիվ 14 սահմանակետին ու նշված ձորակով շարունակվում դեպի արևելք ու հասնում Մարցի համայնքի և Լորուտի համայնքի II հատվածի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Ա» սահմանագծի երկարությունը 6412.73 մ է:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 81
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ֆիոլետովո համայնքը գտնվում է Լոռու մարզի հարավարևելյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից 20 կն է:

Ֆիոլետովո համայնքը արևելյան և հարավային «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին, «Բ»-«Ա» արևմտյան և հյուսիսային հատվածը սահմանակից է Մարգահովիտ համայնքին:

Ֆիոլետովո համայնքի II հատվածի «Գ»-«Դ» հյուսիսային հատվածը սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին, իսկ «Դ»-«Ե» հարավարևելյան հատվածը սահմանակից է Դիլիջան քաղաքի X հատվածին: «Ե»-«Զ» հարավային հատվածը սահմանակից է Կոտայքի մարզի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, «Զ»-«Գ» հարավարևմտյան հատվածը սահմանակից է Լոռու մարզի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին:

ՖԻՈԼԵՏՈՎՈ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Ֆիոլետովո, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի Մարգահովտի համայնքների «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անտառի եզրով անցնում է դեպի հարավ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևելք, հասնում ջրբաժանի թիվ 2 սահմանակետին, այնուհետև շրջանցելով անտառի եզրագիծը, հասնում թիվ 8 սահմանակետին, որից հետո հատելով երկաթգիծը, հասնում Դիլիջան գնացող ճանապարհի եզրի թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք 771.5 մ հասնում Աղստև գետի թիվ 10 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ, հասնում թիվ 11, ապա թեքվում դեպի հարավ-արևելք հասնում թիվ 12 սահմանակետին, թիվ 12 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք ու հասնում ջրհավաքի և անտառի եզրի թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք անտառի եզրով հասնում թիվ 15 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք հասնում ջրհավաքի թիվ 16 սահմանակետին, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք ու հասնում ջրբաժանի և հանգուցային տան թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք, անտառի եզրով, գրեթե հորիզոնականների ուղղությամբ անցնելով թիվ 18-27 սահմանակետերը, հասնում ջրհավաքով թիվ 28 սահմանակետին: Թիվ  28 սահմանակետից սահմանագիծը նշված ջրով անցնում է դեպի հարավ 327.9 մ ու հասնում թիվ 29 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից խոտհարքի և անտառի եզրով սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևմուտք 397.5 մ ու հասնում ջրբաժանի թիվ 31 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով անցնում է դեպի հյուսիս-արևմուտք, հասնում խոտհարքի թիվ 32 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ճանապարհը հասնում թիվ 33 սահմանակետին, այնուհետև սահմանագիծն անցնում է ջրհավաքով և հասնում Մարգահովիտ, Ֆիոլետովո համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին, որի հյուսիսային մասում արտադրական մաս է:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9829.6 մ է:

ՖԻՈԼԵՏՈՎՈ-ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Ա»

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքների «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևմուտք 208.3 մ հասնում թիվ 1, ապա անտառի եզրով անցնում դեպի հյուսիս, հասնելով թիվ 2 սահմանակետին, թեքվում դեպի արևմուտք, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 4 կետով հասնում 2163.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք, անցնելով թիվ 6-7 սահմանակետերով հասնում 2256.2 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի արևմուտք, անցնելով թիվ 9-12 սահմանակետերով, հասնում ջրհավաքի թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով անցնում է դեպի հարավ, հասնում արտադրական մասի թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ` Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքների բնակավայրի եզրագծով հատելով ճանապարհը հասնում թիվ 17 սահմանակետին, շարունակվում նույն ուղղությամբ հատելով հաջորդ ճանապարհը, արտադրական մասի եզրով, վարելահողի եզրով հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը վարելահողի եզրով, հատելով ցամաքուրդը, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, հասնում Աղստև գետի թիվ 21 սահմանակետին, սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ, վարելահողի եզրով հասնում թիվ 22-23 սահմանակետերին, նորից վարելահողի եզրով շարունակվում դեպի հարավ և հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ճանապարհը, հասնում ջրհավաքի թիվ 25 սահմանակետին և նույն ջրհավաքով սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ, անցնելով թիվ 26-27 սահմանակետերը, հասնում երկաթգծի կայարանի և ջրհավաքի «Բ» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է Ֆիոլետովո, Մարգահովիտ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի համգուցային սահմանակետ:

«Բ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9152.7 մ է:

II ՀԱՏՎԱԾ

ՖԻՈԼԵՏՈՎՈ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Ֆիոլետովոյի II հատվածի, անտառային հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է ջրբաժանով  դեպի հյուսիս ու հասնում 2292.3 մ նիշ ունեցող թիվ 1 սահմանակետին, որից հետո անտառի եզրով սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, հատելով ճանապարհը, հասնում ջրհավաքի թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք 849.4 մ ու հասնում ջրբաժանի թիվ 3 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք ու հասնում ջրհավաքի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևելք 430.1 մ ու հասնում ջրհավաքի թիվ 5 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անտառի եզրով անցնում է դեպի հյուսիս-արևմուտք անցնելով թիվ 6-7 սահմանակետերով, հասնում ջրբաժանի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրով անցնում է դեպի հյուսիս-արևելք, հասնում թիվ 10 սահմանակետին, թեքվում դեպի արևելք 229.3 մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ անտառի եզրագծով գրեթե հորիզոնականների ուղղությամբ հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք, դարձյալ անտառի եզրագծով հասնում ջրհավաքի թիվ 19 սահմանակետին, սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ-արևելք, հասնում ջրհավաքի թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևելք, շրջանցելով անտառի եզրագիծը, անցնելով թիվ 21-30 սահմանակետերով, հասնում թիվ 31 կետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծն  անցնում է դեպի հարավ, անտառի եզրագծով անցնելով թիվ 32-37 սահմանակետերով հասնում ջրբաժանի թիվ 38 սահմանակետին: Թիվ 37-38 սահմանագծի հարավային մասում է գտնվում արտադրական մասը: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ, հասնում թիվ 39 սահմանակետին, հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, անցնում դեպի հյուսիս-արևելք ու հասնում թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևելք 140.2 մ հասնում ջրբաժանի թիվ 42 սահմանակետին, որից հետո անտառի եզրով սահմանագիծն անցնում է դեպի հարավ թիվ 43-44 սահմանակետերով, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի արևելք, հասնում ջրհավաքի թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը նշված ջրհավաքով անցնում է դեպի հարավ, հասնում թիվ 47 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անտառի եզրով անցնում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 49-52 սահմանակետերով, հասնում 2030.3 մ նիշ ունեցող բլրի թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից ջրբաժանով սահմանագիծն անցնում է դեպի հարավ, անցնելով թիվ 54-57 սահմանակետերով, հասնում ջրբաժանի «Դ» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է անտառային հողերի, Դիլիջան քաղաքի X հատվածի և Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի հանգուցային սահմանակետ:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19608.6 մ է:

ՖԻՈԼԵՏՈՎՈ-ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ X ՀԱՏՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, Դիլիջան քաղաքի X հատվածի և Ֆիոլետովո համայնքի բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք` 887.1 մ հասնում Փամբակի լեռնաշղթայի «Ե» հանգուցային  սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է Ֆիոլետովոյի համայնքի, Դիլիջան քաղաքի X հատվածի և Կոտայքի մարզի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի հանգուցային սահմանակետ:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 887.1 մ է:

ՖԻՈԼԵՏՈՎՈ-ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Ֆիոլետովո համայնքի Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Փամբակի լեռնաշղթայով անցնում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնելով թիվ 1-2 սահմանակետերը, հասնում 2850.4 մ նիշ ունեցող բլրի թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը նույն ջրբաժանով անցնում է դեպի հարավ-արևելք` 724.7 մ ու հասնում թիվ 4 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք, հատելով ճանապարհը, հասնում թիվ 5, ապա 2732.4 մ նիշ ունեցող բլրի թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը նույն ջրբաժանով անցնում է դեպի արևելք, անցնելով թիվ 7-8 սահմանակետերը հասնում բլրի գագաթի թիվ 9 սահմանակետին, շարունակվում դեպի հարավ-արևելք, հասնում թիվ 9 սահմանակետին, որից հետո հին գերեզմանոցի թիվ 10 սահմանակետին և հասնում 2570.0 մ նիշ ունեցող բլրի թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը նշված ջրբաժանով անցնում է դեպի հարավ-արևելք, հասնում թիվ 12-13 սահմանակետերին և թեքվում դեպի հյուսիս-արևելք 170.9 մ ու հասնում «Ե» հանգուցային սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է Ֆիոլետովո համայնքի, Դիլիջան քաղաքի X հատվածի և Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի հանգուցային սահմանակետ:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6349.0 մ է:

ՖԻՈԼԵՏՈՎՈ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ` «Զ»-«Գ»

«Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևմուտք` 178.5 մ ու հասնում «Գ» սահմանակետին, որը միևնույն ժամանակ համարվում է Ֆիոլետովո համայնքի II հատվածի, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի հանգուցային սահմանակետ:

«Զ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 178.5 մ է:

III ՀԱՏՎԱԾԻ

ՖԻՈԼԵՏՈՎՈ-ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «է»-«է»

Ֆիոլետովո համայնքի III հատվածը գտնվում է Ֆիոլետովո բնակավայրից դեպի Դիլիջան գնացող ճանապարհի երրորդ կմ-ի վրա դեպի հարավ 0.8 կմ:

«Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անտառի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարելահողի եզրերով անցնում է դեպի արևելք թիվ 1-8 սահմանակետերով և հասնում թիվ 9 սահմանակետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի արևելք, անցնում թիվ 10 կետով և հասնում բլրի գագաթի թիվ 11 սահմանակետին, այնուհետև շրջանցելով անտառի սահմանագիծը, անցնում է դեպի արևմուտք, վարելահողի եզրով, այնուհետև խոտհարքի եզրով հասնում «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7083.5 մ է:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.10.2010, N 1359-Ն 20.11.2010, N 681-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան