Գլխավոր տեղեկություն
Номер
N 582-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.06.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.08/37(492) Հոդ.643
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.04.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.05.2005
Дата вступления в силу
18.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2005 թվականի N 582-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի
N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետություն  ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 14
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 14-ի N 582-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների (այսուհետ՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ) ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգը։

2. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը նշված է սույն կարգի N 1 հավելվածում:

3. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը պարտադիր պայման է մաքսային մարմինների կողմից նշված ապրանքները «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով բաց թողնելու համար` բացառությամբ սույն որոշմամբ նախատեսված դեպքերի:

4. Արգելվում է ներմուծողի կողմից սույն կարգին համապատասխան ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց` բացառությամբ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ակցիզային դրոշմանիշերն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:

5. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների՝ սույն կարգին համապատասխան դրոշմավորման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է այդ ապրանքները ներմուծողը (հայտարարատուն):


II. ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ


6. Հայաստանի Հանրապետություն դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք (հայտարարատուները) ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում վերադաս մաքսային մարմնից, նախքան նշված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 662 որոշման 4-րդ կետով նախատեսված և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադրոշմավորման դեպքերի:

7. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սահմանված կարգով չգրանցված անձանց (այդ թվում՝ օտարերկրյա) ակցիզային դրոշմանիշերի տրամադրումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 662 որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքերի:

8. Ներմուծողը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար վերադաս մաքսային մարմին է ներկայացնում՝

ա) դիմում՝ ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար, 2 օրինակից՝ ոգելից խմիչքների համար՝ համաձայն սույն կարգի N 2 հավելվածի, ծխախոտի արտադրանքի համար` համաձայն սույն կարգի N 2-1 հավելվածի.

բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը (առկայության դեպքում՝ հավելվածներով և աղյուսակներով), իսկ պայմանագիրն օտար լեզվով կազմված լինելու դեպքում (հավելվածներով և աղյուսակներով)՝ նոտարական վավերացմամբ դրանց թարգմանության պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը և հետագա ներմուծումը: Պայմանագրում նշվում է ներմուծման ենթակա ապրանքի անվանումը, տեսակը, տարան (փաթեթավորումը), քանակը և գինը.

գ) հաշվետվություն դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ սույն կարգի 13-րդ կետին համապատասխան տրամադրված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին (NN 3 և 3-1 հավելվածներ), եթե նախկինում ներմուծողի կողմից ստացվել են ակցիզային դրոշմանիշեր։

9. Վերադաս մաքսային մարմինն ուսումնասիրում է դիմումը և դիմումին կից փաստաթղթերն ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար և, եթե դրանք բավարարում են սույն կարգի պահանջները, ապա վերադաս մաքսային մարմնի ղեկավարը դիմումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում ընդունում է որոշում ակցիզային դրոշմանիշեր տրամադրելու մասին: Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են հատկացվող դրոշմանիշերի թվին համապատասխան` ներմուծողի վճարած գումարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում:

10. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի և ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ծխախոտի արտադրանքի համար՝ 25 դրամ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 662 որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքերի:

11. Ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը հանդիսանում է՝

ա) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծողների համար՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի կանխավճար.

բ) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկման ենթակա ապրանքներ ներմուծողների համար՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարից նվազեցման ենթակա գումար:

12. Վերադաս մաքսային մարմնի համապատասխան ստորաբաժանման պատասխանատու անձն ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար գումարի վճարման իսկությունն ստուգելուց հետո դիմումի 2 օրինակի վրա կատարում է «Գումարը վճարվել է» նշումը և հաստատում համապատասխան կնիքով:

Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար դիմումի մեկ օրինակը տրվում է ներմուծողին, մյուս օրինակը և վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը մնում է վերադաս մաքսային մարմնում՝ սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին:

13. Վերադաս մաքսային մարմինն ակցիզային դրոշմանիշերը ներմուծողին տրամադրում է 90-օրյա ժամկետով: Վերադաս մաքսային մարմինը մինչև 90-օրյա ժամկետի ավարտն օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված համապատասխան պայմանագրի չկատարման կամ մասնակի կատարման դեպքում ներմուծողի դիմումի հիման վրա երկարացնում է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման ժամկետը՝ դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 90 օր, որի մասին գրավոր տեղեկացվում է դիմողին և մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմնին:

14. Ներմուծողը դրոշմանիշերն ստանալու 90 օրվան հաջորդող կամ սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով դրոշմանիշերի տրամադրման ժամկետի երկարացման դեպքում այդ ժամկետներին հաջորդող 10-օրյա ժամկետում վերադաս մաքսային մարմին է ներկայացնում հաշվետվություն (NN 3 և 3-1 հավելվածներ) դրոշմանիշերի օգտագործման մասին:

15. Ակցիզային դրոշմանիշերն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ենթակա են հայտարարագրման` «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով կամ հանձնման` մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 662 որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքերի:

16. Վերադաս մաքսային մարմինը ներմուծողին ակցիզային դրոշմանիշեր կարող է տրամադրել պայմանագրով՝ յուրաքանչյուր ապրանքատեսակի համար նախատեսված թվի առավելագույնը՝ 110 տոկոսի չափով:

17. Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են ներմուծողի լիազորած անձին՝ լիազորագիրը և անձնագիրը ներկայացնելու դեպքում: Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են համապատասխան հաշիվ-ապրանքագրով (N 4 հավելված), որը ներմուծողի կողմից մաքսային ձևակերպումն իրականացնող մաքսային մարմին է ներկայացվում ակցիզային դրոշմանիշերը «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրման ժամանակ:

18. Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար դիմումը մերժվում է, եթե ներմուծողը չի ներկայացրել կամ թերի է ներկայացրել սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը կամ նրա մոտ կան դրոշմանիշեր, որոնց օգտագործման մասին հաշվետվությունը սահմանված ժամկետում վերադաս մաքսային մարմին չի ներկայացվել, կամ ներմուծողի մոտ առկա են դրոշմանիշեր, որոնք ստացվել են նախկինում, և դրանց վերադարձման համար սահմանված ժամկետը լրացել է ու չի իրականացվել դրանց համար օրենքով սահմանված պարտադիր վճարների կատարումը:

19. Վերադաս մաքսային մարմինը դրոշմավորման ենթակա ապրանքների յուրաքանչյուր տեսակի համար ըստ ներմուծողների վարում է ակցիզային դրոշմանիշերի շարժի (տրամադրման և հետընդունման) հաշվառման քարտեր, ըստ դրոշմանիշերի տեսակի, քանակի, սերիայի և համարի (N 5 հավելված):


III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ


20. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 662 որոշման 4-րդ կետով նախատեսված և վերադրոշմավորման դեպքերի:

21. Դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը կատարվում է ապրանքի վրա սոսնձման միջոցով փակցնելով դրոշմանիշը՝ սույն կարգի N 6 հավելվածում նշված տեղում և ձևով: Ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող սոսինձը պետք է բացառի ակցիզային դրոշմանիշերի կրկնակի օգտագործման հնարավորությունը՝ առանց վնասելու ակցիզային դրոշմանիշի ամբողջականությունը:

Դրոշմավորված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմանիշ:

22. Արգելվում է դրոշմավորումը կատարել սույն կարգի N 6 հավելվածում նշված ձևերին չհամապատասխանող տեսքով:

Արգելվում է հաստատված նմուշի դրոշմանիշերի վրա կատարել նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ), դրոշմանիշերը կամ դրա մի մասը ծածկել անթափանց թաղանթներով:


IV. ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ


23. Մաքսային մարմնում դրոշմավորման ենթակա ապրանքների` ուղեկցող մաքսային փաստաթղթերը (փոխադրման ամփոփագիրը) լրացնելիս «Մաքսային նշումները» մասում նշվում են ակցիզային դրոշմանիշերի տեսակը, թիվը, դրանց ստացման հաշիվ-ապրանքագրի համարն ու տալու օրը:

24. Ի լրումն ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի՝ մաքսատուն են ներկայացվում նաև ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին հայտարարատուի դիմումն ու դրանց ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը:

25. Մաքսային մարմնի պաշտոնատար անձն ապրանքների մաքսային զննման ժամանակ ստուգում է նաև ակցիզային դրոշմանիշերի` սույն կարգի 21-րդ կետով նախատեսված դրոշմավորման կանոններին համապատասխանությունը:

26. Մաքսային ձևակերպումների ժամանակ մաքսային հայտարարագրում կատարվում են համապատասխան նշումներ ակցիզային դրոշմանիշերի տեսակի, քանակի ստացման հաշիվ-ապրանքագրի համարի և տալու օրվա մասին:


V. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ


27. Չօգտագործված կամ վնասված դրոշմանիշերը ենթակա են վերադարձման մաքսային մարմիններ: Ընդ որում, դրանց հետընդունման ժամանակ վերադարձվում են ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարները, եթե սույն կարգի 13-րդ կետով սահմանված ակցիզային դրոշմանիշերի տրամադրման ժամկետներում ապրանքները կամ ակցիզային դրոշմանիշերը ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն, և չեն խախտվել սույն կարգի 29-րդ և 30-րդ կետերի պահանջները:

28. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետներում դրոշմանիշերը Հայաստանի Հանրապետություն չներմուծելու կամ մասնակիորեն ներմուծելու դեպքում մաքսային մարմիններն իրականացնում են չներմուծված ակցիզային դրոշմանիշերի թվին համապատասխան ապրանքների ներմուծման համար օրենքով սահմանված ակցիզային հարկի գանձում և փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

29. Ներմուծողն ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին սույն կարգի 14-րդ կետում նշված հաշվետվությունը ներկայացնելու համար սահմանված ժամկետում վնասված կամ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը պարտավոր է ներկայացնել մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմին: Ընդ որում, վնասված ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա՝ ապահովելով հետևյալ պայմանները՝

ա) ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցվեն առանց ծալքերի և անհարթությունների.

բ) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան, համարը և դրա կենտրոնական մասը.

գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.

դ) ներմուծողի կողմից վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում՝ հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

30. Ներմուծողը չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար մաքսատուն է ներկայացնում՝

ա) դիմում՝ ակցիզային դրոշմանիշերի և դրանց համար վճարված գումարի վերադարձման համար՝ դրանում առանձին նշելով ակցիզային դրոշմանիշերի վերադարձման պատճառները.

բ) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման հաշիվ-ապրանքագրի պատճենը.

գ) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար ներկայացվող դիմումի պատճենը.

դ) չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը:

Մաքսատունն ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի պահանջներին, ընդունում ակցիզային դրոշմանիշերը և 2 աշխատանքային օրվա ընթացքում վերադաս մաքսային մարմին ներկայացնում առաջարկություն չօգտագործված ու վնասված ակցիզային դրոշմանիշերի գումարը վերադարձնելու վերաբերյալ: Վերադաս մաքսային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում և ընդունում է որոշում հետ ընդունված ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը վերադարձնելու մասին, եթե դրանք համապատասխանում են սույն կարգի պահանջներին: Ընդ որում, չօգտագործված ակզիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը վերադարձվում է, իսկ վնասված ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը վերադարձվում է՝ նվազեցնելով նույն ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով:

Սույն կետում նշված` հետ ընդունված ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը չի վերադարձվում, երբ դրանք չեն ներկայացվել սույն կարգի պահանջներին համապատասխան: Դրա մասին վերադաս մաքսային մարմինը տալիս է եզրակացություն՝ նշելով մերժման պատճառները:

31. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը չվերադարձնելու դեպքում մաքսատունն իրականացնում է օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրում նշված` ներմուծման ենթակա չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշերի քանակին համապատասխան ապրանքների ներմուծման համար օրենքով սահմանված ակցիզային հարկի գանձում և փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

32. Հետագայում սույն կարգի 13-րդ կետով սահմանված ակցիզային դրոշմանիշերի տրամադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում գանձվում է օրենքով սահմանված կարգով ներմուծված ապրանքների համար հաշվարկված պարտադիր վճարների (հարկերի, պարտադիր այլ վճարների) գումարների և սույն կարգի 31-րդ կետում նշված կարգով վճարված ակցիզային հարկի գումարի տարբերությունը: Այդ տարբերությունը բացասական լինելու դեպքում այն ենթակա է վերադարձման կամ հաշվանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված ժամկետում ապրանքների չներմուծման, ինչպես նաև չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի ներմուծման դեպքում հաշվարկված և վճարված պարտադիր վճարների, հարկերի և այլ վճարների գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման:


VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


33. «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքները ենթակա չեն դրոշմավորման:

34. Չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքները «Տարանցիկ փոխադրում» ռեժիմով տեղափոխվելու դեպքում ենթակա են պարտադիր մաքսային ուղեկցման:

35. Չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքների ժամանակավոր ներմուծում կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ ապրանքները ներմուծվում են նմուշային քանակով՝ ցուցահանդեսներում, տոնավաճառներում, միջազգային հանդիպումների կամ համանման այլ միջոցառումների ժամանակ ցուցադրելու համար՝ վերադաս մաքսային մարմնի հետ համաձայնեցված քանակով:

36. Նախկինում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» ներմուծված դրոշմավորված ապրանքների արտահանման (վերաարտահանման) դեպքում ակցիզային դրոշմանիշերը վնասվում են, որպեսզի անհնար դառնա այդ ապրանքների օգտագործումը (իրացումը) Հայաստանի Հանրապետության տարածքում:

37. Մաքսային հսկողության ներքո գտնվող դրոշմավորված` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից հետարտահանման դեպքում ակցիզային դրոշմանիշերը մաքսային հսկողության ներքո՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի ներկայությամբ վնասվում են: Ակցիզային դրոշմանիշերի վնասման մասին կազմվում է արձանագրություն՝ վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, որը ներմուծողը ներկայացնում է ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ: Նշված կարգով վնասված դրոշմանիշերը համարվում են վերադարձված վնասված ակցիզային դրոշմանիշեր: Դրոշմանիշերի վնասումից հետո հետ արտահանվող ապրանքները ենթակա են պարտադիր մաքսային ուղեկցման՝ մինչև արտահանման մաքսային կետ:


VII. ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ


38. Դրոշմավորման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում են մաքսային մարմինները, իսկ Հայաստանի Հանրապետություն ներմուծված դրոշմավորման ենթակա ապրանքների իրացման նկատմամբ հսկողությունն իրականացնում են նաև հարկային մարմինները:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային 
հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային
նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
 

Արտադրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ապրանքային անվանացանկի  Ապրանքախմբի անվանումը   
22.04, 22.05, 22.06  խաղողի և այլ գինիներ, գինենյութ   
22.07 սպիրտ, բացառությամբ 5 լիտր տարողությունը
գերազանցող տարաներով ներմուծվող սպիրտի   
22.08  սպիրտային խմիչք   
24.02  ծխախոտի արտադրանք 


 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային 
հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային
նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի

 

 

 

_________________________________________________________________________

(վերադաս մաքսային մարմնի անվանումը)

 

Գրանցման N _____ ____ ___________ 200 թ.

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ

ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

__________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը,

_____________________________________________________

հաշվառված մաքսատան անվանումը, թղթապանակի համարը,

_____________________________________________________

բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

խնդրում է տրամադրել ակցիզային դրոշմանիշեր՝ ____________________ հատ

 

__________________________ գումարի չափով:

 

Ընդհանուր գումարը _____________________________________________

(տառերով)

Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են _____________________

 

_____________________________________________________

(պայմանագրի համարը, օրը, ամսաթիվը, ապրանքի անվանումը, քանակը)

 

______________________________________________ ձեռքբերման համար։

 

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

 

Կազմակերպության տնօրեն

_______________

_______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ

_______________

_______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

 

 

 

 

 

 

 _____ _______________ 200 թ.

 

Հավելված N 2-1
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային 
հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային
նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի

 

 

 

 __________________________________________________________

(վերադաս մաքսային մարմնի անվանումը)

 

Գրանցման N ______ ____ ___________ 200 թ.

 

ԴԻՄՈՒՄ

 

ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ
ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

__________________________________________________________  (կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը, __________________________________________________________  հաշվառված մաքսատան անվանումը, թղթապանակի համարը, __________________________________________________________  բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

խնդրում է տրամադրել ծխախոտի արտադրանքի համար ակցիզային դրոշմանիշեր՝

 

____________________ հատ ____________________ գումարի չափով:

 

Ընդհանուր գումարը ____________________________________________

(տառերով)

Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են ___________________

_________________________________________________________ 

(պայմանագրի համարը, օրը, ամսաթիվը, ապրանքի անվանումը, քանակը)

 

_____________________________________________ ձեռքբերման համար։

 

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

 

Կազմակերպության տնօրեն

_______________

_______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ

_______________

_______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

 

 

 

 

 

 

_____ _______________ 200 թ.

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային 
հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային
նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԾԽԱԽՈՏԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

Հաշվետու ժամանակաշրջանը

___ _____ 200   թ-ից  ___ _____ 200   թ.

 

Կազմակերպության անվանումը

 
ՀՎՀՀ 

 

 

 

 

Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման հաշիվ-ապրանքագրի համարը, ամսաթիվը

Ստացված ակցիզային դրոշմանիշերի քանակը

Ներմուծված ապրանքի քանակը

Ներմուծված ապրանքի մաքսային հայտարարագրի համարը, ամսաթիվը

Հետ վերադարձված, հետ վերադարձված, բայց չընդունված և հետ չներմուծված ակցիզային դրոշմանիշերի քանակը

Ակցիզային դրոշմանիշերի մնացորդը դիմումի ներկայացման օրվա դրությամբ

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կազմակերպության տնօրեն

_______________

_______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

Գլխավոր հաշվապահ

_______________

_______________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

___  _________ 200  թ.

 

 

 

Հավելված N 3-1
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային 
հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային
նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի

 

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ  

                                                  

Հաշվետու ժամանակաշրջանը

 

____ _______ 200 թ-ից ____ _______ 200 թ.

Կազմակերպության անվանումը

ՀՎՀՀ

Դրոշմա-վորման ենթակա ապրանքի տեսակը

Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման հաշիվ-ապ-րանքագրի

Ստացված ակցիզային դրոշմանի-շերի քանակը

Ներմուծված ապրանքի քանակը

Ներմուծված ապրանքի (ակցիզային դրոշմանիշերի) մաքսային հայտարա-րագրի համարը, ամսաթիվը

Հետ վերա-դարձված, հետ վերադարձված, բայց չընդունված
և հետ չներմուծված ակցիզային դրոշմանիշերի քանակը

Ակցիզային դրոշմա-նիշերի մնացորդը դիմումի ներկայաց-ման օրվա դրությամբ

համա-րը

ամսա-թիվը

0,25 լ

0,33 լ

0,375 լ

0,5 լ

0,7 լ

0,75 լ

0,8 լ

1,0 լ

այլ
(նշել)

ընդա-մենը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16 

17

                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 

Ընդամենը՝

                               

Կազմակերպության տնօրեն

_______________

_______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

Գլխավոր հաշվապահ

_______________

_______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

____ _________  200  թ.

 

      
 

Հավելված N 4
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային 
հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային
նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի

 

 

 

Հաշիվ - ապրանքագիր N

Մատակարարը _________________________

Հասցեն _____________________________

ՀՎՀՀ ______________________________

Ստացող անձը ________________________

Լիազորագիրը ________________________

Ում է տրամադրվել _____________________

Գտնվելու վայրը _______________________

ՀՎՀՀ ______________________________

Հիմքը (կարգադրություն) __ N ______________

Այլ նշումներ __ _______________________

 

NN

ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Սերիան, համարը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

                                

Ֆինանսահաշվային վարչության պետ

_______________

_______________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Հանձնեց

_______________

_______________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Ընդունեց

_______________

_______________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Հաշվապահ

_______________

_______________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

____ _________  200  թ.

 

                 

 

 

Հավելված N 5
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային 
հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային
նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի

 

__________________

(կազմակերպության անվանումը)

 

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Ք Ա Ր Տ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ  ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԱՑԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ

 

                                    

ՀՎՀՀ

NN
ը/կ

Դրոշմա-նիշերի ձեռք-բերման հաշիվ-ապրան-քագրի

Ստացված դրոշմանիշերի

Ժամանա-կավոր արտահան-ված մաքսային հայտա-րարագրի

Ժամա-նակա-վոր արտա-հանված դրոշ-մանի-շերի

Ներմուծված դրոշմա-վորված ապրանքի մաքսային հայտա-րարագրի

Ներմուծված դրոշմավորված ապրանքի

 Վերադարձված դրոշմանիշերի քանակը և ընդունման-հանձնման ակտի

Հետ վերա-դարձված, բայց չընդուն-ված և հետ չներ-մուծված դրոշմա-նիշերի

Ժամկետանց
դրոշմանիշերի

Ծանո-թա-գրու-թյուն

հա-մարը

ամսա-թիվը

տե-սակը

հա-մարը

սե-րիան

քա-նակը

հա-մարը

ամսա-թիվը

քա-նակը

հա-մարը

ամսա-թիվը

տեսա-կանին

տարո-ղությու-նը

քա-նակը

հա-մարը

ամսա-թիվը

քա-նակը

քանակը

ժամ-կետի ամսա-թիվը

քա-նակը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

1.

                                         

2.

                                         

3.

                                         

4.

                                         

5.

                                         

6.

                                         

7.

                                         

8.

                                         

9.

                                         

10.

                                         

11.

                                         

12.

                                         

13.

                                         

14.

                                         

15.

                                         

Ժամանակավոր արտահանված դրոշմանիշերի նույն մաքսային հայտարարագրով երկրորդ անգամից ավելի  ներմուծման դեպքերում չեն լրացվում 2, 3, 4, 5 և 8-րդ սյունակները։

 

Հավելված N 6
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային 
հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային
նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի

 ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՓԱԿՑՄԱՆ ՁԵՎԸ