Գլխավոր տեղեկություն
Номер
N 1038-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.08.2004-26.07.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.08.18/44(343) Հոդ.970
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.07.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.08.2004
Дата вступления в силу
19.08.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.07.2012

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2004 թվականի N 1038-Ն

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՈՒ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 397-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ ու 15-րդ հոդվածներին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին ու 68-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստանդարտացման ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:

2. Ստանդարտների ազգային ինստիտուտ ճանաչել «Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը:

3. «Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն:

4. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` «Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության հավաստման բնագավառներում լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N 397-Ն որոշումը` բացառությամբ 2-րդ կետի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հուլիսի 24
Երևան