Գլխավոր տեղեկություն
Номер
N 1032-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.08.2004-20.01.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.08.11/43(342) Հոդ.957
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.07.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.08.2004
Дата вступления в силу
12.08.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.07.2012

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2004 թվականի N 1032-Ն

 

ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 11-րդ ու 12-րդ հոդվածների և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ու 68-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Չափագիտության ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:

2. Չափագիտության ազգային ինստիտուտ ճանաչել «Չափագետ» փակ բաժնետիրական ընկերությունը:

3. «Չափագետ» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն:

4. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` «Չափագետ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հուլիսի 24
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.07.2012, N 882-Ն 26.07.2012, N 1032-Ն
30.12.2010, N 1730-Ն 20.01.2011, N 1032-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան