«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2004 թվականի N 1216-Ն
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 19-րդ կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2004 թվականի օգոստոսի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Անշարժ գույքի գրանցում» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ստեղծել լուծարման հանձնաժողով և 6-ամսյա ժամկետում ավարտել «Անշարժ գույքի գրանցում» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքները: Արբանյակային հանութագրման համար կնքված պայմանագրով աշխատանքների ընդունումը 2004 թվականի օգոստոսի 1-ից հետո վերապահել լուծարման հանձնաժողովին:
3. «Անշարժ գույքի գրանցում» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պարտավորությունների մարումից հետո գրասենյակի տնօրինության` առկա գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|