Գլխավոր տեղեկություն
Номер
N 1200-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.09.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.09.15/49(348) Հոդ.1074
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.08.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.09.2004
Дата вступления в силу
25.09.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 2004 թվականի N 1200-Ն

«ՀԱՅՇԻՆԱՆՅՈՒԹԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԲԱԶԱ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայշինանյութառ» պետական ձեռնարկության «Գյումրիի առևտրական բազա» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքը` համաձայն հավելվածի, որպես գույքի առանձին տարրեր` մասնավորեցնել դասական աճուրդով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.

բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:

3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 28
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 26-ի N 1200-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅՇԻՆԱՆՅՈՒԹԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԲԱԶԱ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Գույքի անվանումը

Շահագործման
տարին

Քանակը
(հատ)

Վաճառքի մեկնարկային
գինը
(հազ. դրամ)

 

Շենքեր

 

 

 

1.

Ավտոտնակներ (408.51 քառ. մ)

1989 թ.

1

1078,0

2.

Պոմպակայան (102.18 քառ. մ)

1989 թ.

1

270,0

3.

Էլ. կարգ. կայան (36.6 քառ. մ)

1989 թ.

1

97,0

4.

Ավտոկշեռքի շենք (47.18 քառ. մ)

1989 թ.

1

125,0

 

 Տրանսպորտային միջոցներ

 

 

 

5.

Ավտոմեքենա «ԶԻԼ-130»

1977 թ.

1

75,0

6.

Ավտոմեքենա «ԳԱԶ-53»

1989 թ.

1

50,0

7.

Ավտոմեքենա «ԳԱԶ-52/01»

1989 թ.

1

40,0

8.

Ավտոմեքենա «ԳԱԶ-52/01»

1989 թ.

1

40,0

 

 Կառուցվածքներ

 

 

 

9.

Խանութ-տաղավար

1989 թ.

1

835,0

10.

Պահեստ` ՍԱ1

1989 թ.

1

740,0

11.

Պահեստ` ՍԱ2

1989 թ.

1

740,0

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան