Գլխավոր տեղեկություն
Номер
N 1050-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.08.2004-02.07.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.08.18/44(343) Հոդ.973
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.06.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.08.2004
Дата вступления в силу
19.08.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2005

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2004 թվականի N 1050-Ն

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը դասական աճուրդով վաճառել իր սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 54851 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող` Երևանի Ալիխանյան եղբայրների N 12 հասցեում գտնվող` 1363.4 քառ. մետր տարածք զբաղեցնող մսուր-մանկապարտեզային համալիրը` մեկնարկային գինը սահմանելով 150 մլն դրամ (գնահատվել է 2004 թ. մարտի 15-ին):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված մսուր-մանկապարտեզային համալիրն առաջին աճուրդով չվաճառվելու դեպքում` կազմակերպվող յուրաքանչյուր հերթական աճուրդում դրա գինը կարող է իջեցվել առավելագույնը 5 տոկոսով: Գույքի վաճառքի վերջնական գինը պետք է լինի առնվազն 120 մլն դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հուլիսի 29
Երևան