Գլխավոր տեղեկություն
Номер
N 1163-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.09.2004-16.04.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.09.08/48(347) Հոդ.1051
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.07.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.09.2004
Дата вступления в силу
18.09.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.04.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2004 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2004 թվականի N 1163-Ն

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԱՀԻՆ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ցանկում ընդգրկված այն ապրանքների առանձին ցանկը` համաձայն N 1 հավելվածի, որոնց ներմուծման պահին սահմանվում է հետաձգված հարկային պարտավորությունների հաշվառման կարգ,

բ) «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ցանկում ընդգրկված որոշ ապրանքների ներմուծման պահին հետաձգված հարկային պարտավորությունների հաշվառման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` անհրաժեշտության դեպքում համատեղ հաստատել սույն որոշման կիրառումն ապահովող գերատեսչական նորմատիվ ակտ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 28
Երևան



 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի N 1163-Ն որոշման


Ց Ա Ն Կ


«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԱՀԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ


4403

Անտառանյութեր` չմշակված, կեղևահանված կամ կեղևը չհանված կամ
մատղաշ կեղևով, կոպիտ քառատաշված կամ չքառատաշված
4406 Փայտակոճղեր` երկաթուղային և տրամվայի գծերի համար

7015

Ապակիներ` ժամացույցների համար և համանման ապակիներ,
տեսողությունը ուղղող կամ չուղղող ակնոցների ապակիներ, կորացված,
գոգավոր փոսիկացված կամ նմանատիպ ապակիներ, օպտիկական`
չմշակված, դատարկ ապակեգնդեր և դրանց սեգմենտներ` նշված
ապակիների պատրաստման համար
8419 Արդյունաբերական սարքեր` էլեկտրական և ոչ էլեկտրական տաքացմամբ
8438 Սննդամթերքի, ըմպելիքի պատրաստման այլ սարքավորում, մասեր
8443 Տպագրական սարքավորում, մասեր

8454

Ձուլաշերեփ, կոճղակապար, ձուլամեքենա

8477

Ռետինի և պլաստմասսայի մշակման սարքավորում, մասեր

9012

Մանրադիտակներ` բացի օպտիկականից, դիֆրակցիոն ապարատներ

9022

Ապարատներ` հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա կամ գամմա
ճառագայթների օգտագործման վրա, նախատեսված կամ չնախատեսված
բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական և անասնաբուժական
օգտագործման համար ներառյալ ռենտգենաչափիչ կամ ռադիոթերապևտիկ
ապարատները, ռենտգենյան խողովակներ և ռենտգենյան ճառագայթման
այլ գեներատորներ, բարձր լարման գեներատորներ, վահաններ,
ղեկավարման պուլտեր, էկրաններ, սեղաններ, բազկաթոռներ և համանման
այլ արտադրատեսակներ` հետազոտության կամ բուժման համար
9114 Ժամացույցների մասեր և մեխանիզմներ



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի N 1163-Ն որոշման


Կ Ա Ր Գ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԱՀԻՆ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ցանկում ընդգրկված որոշ ապրանքների ներմուծման պահին հետաձգված հարկային պարտավորությունների հաշվառման հարցերը:

2. Հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1163-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների (այսուհետ` ապրանքներ) ներմուծման դեպքում մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով հաշվարկում և առանձին հաշվառում են (առանց այդ գումարները մաքսային հայտարարագրերում արտացոլելու) ավելացված արժեքի հարկը, որի վճարումը, սակայն, հետաձգվում է մինչև այդ ապրանքների իրացման հաշվետու ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հարկի վճարման ժամկետը: Ընդ որում, նշված ապրանքների իրացման դեպքում (այդ թվում` նաև դեպքերում, երբ ապրանքների իրացումը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ազատված է ավելացված արժեքի հարկից կամ հարկման օբյեկտ չի համարվում), մաքսային մարմինների կողմից հաշվառված ավելացված արժեքի հարկի գումարները չեն ներառվում հարկ վճարողների կողմից հարկային մարմիններին ներկայացվող ավելացված արժեքի հարկի հաշվարկում և չեն վճարվում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն յուրաքանչյուր ամիս, մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը, սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով իր կողմից հաշվառված ավելացված արժեքի հարկի գումարների վերաբերյալ տեղեկությունները (ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերի) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

4. Հարկ վճարողները Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1163-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների իրացման դեպքում, մինչև դրանց իրացման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում ներմուծման պահին հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարներից հետաձգված պարտավորությունների մասին տեղեկությունները` համաձայն ձևի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեից և տարածքային հարկային տեսչություններից ստացված տեղեկությունների հիման վրա յուրաքանչյուր եռամսյակ, մինչև այդ եռամսյակին հաջորդող եռամսյակի երկրորդ ամսվա 10-ը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում այդ եռամսյակում հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1163-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների (ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերի) ներմուծման համար հետաձգված հարկային պարտավորությունների մասին ամփոփ տեղեկություններ` հաշվի առնելով նաև իրացման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԱՀԻՆ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հարկ վճարողի անվանումը, հասցեն ________________________
ՀՎՀՀ ________________________
Հաշվետու ժամանակաշրջանը ________________________


NN
ը/կ
Ներմուծված
ապրանքի
անվանումն
ըստ ԱՏԳԱԱ
ծածկագրի
Ներմուծման
պահին
հետաձգված
ԱԱՀ-ի
գումարը
(հազ. դրամ)
Հաշվետու
ժամանակաշրջանում
ներմուծված և
իրացված
ապրանքների
համար հաշվարկված
ԱԱՀ-ի գումարը
(հազ. դրամ)
Նախորդ հաշվետու
ժամանակաշրջաններում
ներմուծված և տվյալ
հաշվետու
ժամանակաշրջանում
իրացված ապրանքների
համար հաշվարկված ԱԱՀ-ի
գումարը (հազ. դրամ)
         
         
         
         
         
         


Պաշտոնատար անձ _________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 


Կ.Տ.