Գլխավոր տեղեկություն
Номер
N 1113-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.09.2004-16.07.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.09.01/47(346) Հոդ.1022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.08.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.08.2004
Дата вступления в силу
02.09.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2004 թվականի N 1113-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Հայաստանի հանրային ռադիոընկերության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում գումարների նախատեսման և այդ գումարների հատկացման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի համաձայն`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Հայաստանի հանրային ռադիոընկերության համար գումարները նախատեսվում են որպես դրամաշնորհներ (տրանսֆերտներ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխան հոդվածով), որոնք այդ ընկերություններին հատկացվում են առանց մրցույթի անցկացման.

բ) Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը և Հայաստանի հանրային ռադիոընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումարները չեն հատկացվում որպես նրանց կողմից մատուցվող որևէ ծառայության (գործարքի) դիմաց հատուցում. դրանք այդ ընկերություններին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների կատարման նպատակով տրամադրվող անհատույց հատկացումներ են:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 


2004 թ. օգոստոսի 6
 Երևան