«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2005 թվականի N 523-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005/2006 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2005/2006 ուսումնական տարվա`
ա) մագիստրատուրա ընդունելության տեղերը`
անվճար հիմունքներով, պետական կրթաթոշակով` 350 տեղ` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով.
բ) ասպիրանտուրա ընդունելության տեղերը`
անվճար հիմունքներով, պետական կրթաթոշակով, առկա ուսուցմամբ` 224 տեղ` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով,
անվճար հիմունքներով հեռակա ուսուցմամբ` 145 տեղ.
գ) դոկտորանտուրա ընդունելության անվճար հիմունքներով, պետական կրթաթոշակով` 11 տեղ:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2005/2006 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության անվճար ուսուցմամբ տեղերը, ըստ մասնագիտությունների, բաշխում և տեղադրում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ստացված հայտերի:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը բուհերում և գիտական կազմակերպություններում, ըստ ներկայացված հայտերի, տեղադրել մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու նաև վճարովի ուսուցմամբ և առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|