Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Ինկորպորացիա (01.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Принят
Եվրոպայի խորհուրդ
Дата принятия
04.11.1950
Подписан
Եվրոպայի խորհրդի անդամ
Дата подписания
04.11.1950
Дата вступления в силу
26.04.2002

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ* ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Սույն Կոնվենցիան ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,

նկատի ունենալով 1948 թվականի դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,

նկատի ունենալով, որ սույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը,

նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն իր անդամների միջև առավել միասնություն ձեռք բերելն է, և որ այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանումը և հետագա իրականացումն է,

կրկին հավաստելով իրենց խորին հավատը այդ հիմնարար ազատությունների նկատմամբ, որոնք արդարության ու խաղաղության հիմքն են աշխարհում, և որոնց լավագույն պահպանումը կախված է, մի կողմից, քաղաքական արդյունավետ ժողովրդավարությունից և, մյուս կողմից, մարդու՝ դրանց վերաբերող իրավունքների ընդհանուր ըմբռնումից ու պահպանումից,

համակված վճռականությամբ՝ որպես միասնական հայացքներ և քաղաքական ավանդույթների, իդեալների, ազատության և իրավական պետության ընդհանուր ժառանգություն ունեցող եվրոպական երկրների կառավարություններ` առաջին քայլերն անել Համընդհանուր հռչակագրում ամրագրված որոշ իրավունքների հավաքական իրականացման ճանապարհին,

հաստատելով, որ Բարձր պայմանավորվող կողմերը, սուբսիդիարության սկզբունքին համապատասխան, կրում են սույն Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքները և ազատություններն ապահովելու առաջնային պատասխանատվությունը և այդ անելիս նրանք օգտվում են հայեցողության իրավունքից, որը ենթակա է սույն Կոնվենցիայով հիմնված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերահսկողությանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

________

Կոնվերցիայի տեքստը փոփոխված է համաձայն 1970թ. սեպտեմբերի 21-ին ուժի մեջ մտած 3-րդ Արձանագրության, 1971թ. դեկտեմբերի 20-ին ուժի մեջ մտած 5-րդ Արձանագրության և 1990թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած 8-րդ Արձանագրության , որն ընդգրկում է  նաև 2-րդ Արձանագրության տեքստը, դրույթները, որը 1970թ. սեպտեմբերի 21-ին ուժի մեջ մտնելուց հետո նրա 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Կոնվենցիայի բաղկացուցիչ մասն է: Բոլոր դրույթները, որոնք լրացվել կամ փոփոխվել են այս Արձանագրություններով, փոխարինված են 1998թ. նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտած 11-րդ Արձանագրությամբ: Վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո դադարում են  գործել 1994թ. հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած 9-րդ Արձանագրությունը և 10-րդ Արձանագրությունը կորցնում է իր նպատակը:

(նախաբանը լրաց. 24.06.13 թիվ 15 արձանագրությամբ)

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը

 

Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում:

________

1  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

 

 

Բաժին 12

 

Իրավունքներ և ազատություններ

______

2  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Ներմուծեք նկարագրությունը_21576

Հ ո դ վ ա ծ  23 

 

Կյանքի իրավունք

 

1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:

Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:

2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝

ա) ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,

բ) օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,

գ) խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:

 

_______

3  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

 

Ներմուծեք նկարագրությունը_21576

Հ ո դ վ ա ծ  34 

 

Խոշտանգումների արգելում

 

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

______

4  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Հ ո դ վ ա ծ  45 

 

Ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում

 

1. Ոչ ոք չպետք է պահվի ստրկության մեջ կամ անազատ վիճակում:

2. Ոչ ոք չպետք է պարտադրվի կատարելու պարտադիր կամ հարկադիր աշխատանք:

3. Սույն հոդվածի նպատակների համար «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացությունը չի ներառում՝

ա) ցանկացած աշխատանք, որը սովորաբար պահանջվում է կատարել սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթների համաձայն կալանքի տակ գտնվելու կամ նման կալանքից պայմանականորեն ազատված լինելու ընթացքում,

բ) զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը` համոզմունքներից ելնելով՝ պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը,

գ) ցանկացած ծառայություն, որը պարտադիր է բնակչության կյանքին կամ բարեկեցությանն սպառնացող արտակարգ դրության կամ աղետի դեպքում,

դ) սովորական քաղաքացիական պարտականությունների մաս կազմող ցանկացած աշխատանք կամ ծառայություն:

_______

5  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Ներմուծեք նկարագրությունը_21576

Հ ո դ վ ա ծ  56

 

Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք

 

1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

ա) անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,

բ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,

դ) անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա՝ դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը՝ նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով,

ե) անձանց օրինական կալանքի վերցնելը՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը,

զ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:

2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:

5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:

_______

6  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

 

Ներմուծեք նկարագրությունը_21576

Հ ո դ վ ա ծ  67

 

Արդար դատաքննության իրավունք

 

1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների և հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մասի ընթացքում՝ ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը:

2. Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

ա) իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,

բ) բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

գ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,

դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները,

ե) օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով։

_______

7  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Ներմուծեք նկարագրությունը_21576

Հ ո դ վ ա ծ  78

 

Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա

 

1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։

2. Սույն հոդվածը չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն:

_______

8  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Ներմուծեք նկարագրությունը_21576

Հ ո դ վ ա ծ  89

 

Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք

 

1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

_______

9  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Ներմուծեք նկարագրությունը_21576

Հ ո դ վ ա ծ  910 

 

Մտքի, խղճի և կրոնի ազատություն

 

1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն։

2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների։

_______

10  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

 

Ներմուծեք նկարագրությունը_21576

Հ ո դ վ ա ծ  1011

 

Արտահայտվելու ազատություն

 

1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։

_______

11  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Ներմուծեք նկարագրությունը_21576

Հ ո դ վ ա ծ  1112 

 

Հավաքների և միավորման ազատություն

 

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը։

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:

______

12  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Հ ո դ վ ա ծ  1213

 

Ամուսնության իրավունք

 

Ամուսնական տարիքի հասած տղամարդիկ ու կանայք ունեն ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք՝ այդ իրավունքի իրականացումը կարգավորող ներպետական օրենսդրությանը համապատասխան:

______

13  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Ներմուծեք նկարագրությունը_21576

Հ ո դ վ ա ծ  1314

 

Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք

 

Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

______

14  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Հ ո դ վ ա ծ  1415

 

Խտրականության արգելում

 

Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:

______

15  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Հ ո դ վ ա ծ  1516

 

Արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում

 

1. Պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն սույն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը` պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ:

2. Այս դրույթը չի կարող հիմք ծառայել` շեղվելու 2-րդ հոդվածից, բացառությամբ պատերազմական օրինական գործողությունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, կամ 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի դրույթներից:

3. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, օգտագործելով շեղվելու այդ իրավունքը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ամբողջությամբ իրազեկում է իր կիրառած միջոցառումների և դրանք կիրառելու դրդապատճառների մասին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցվում է նաև այդ միջոցառումների գործողությունը դադարեցնելու և Կոնվենցիայի դրույթների լիակատար իրագործումը վերսկսելու մասին:

_______

16  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Հ ո դ վ ա ծ  1617

 

Օտարերկրացիների քաղաքական գործունեության սահմանափակում

 

10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներում ոչինչ չի կարող խոչընդոտել Բարձր պայմանավորվող կողմերին` սահմանափակումներ նախատեսելու օտարերկրացիների քաղաքական գործունեության համար:

______

17  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Հ ո դ վ ա ծ  1718

 

Իրավունքների չարաշահման արգելում

 

Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե որևէ պետություն, անձանց խումբ կամ որևէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է սույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսված է Կոնվենցիայով:

______

18  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Հ ո դ վ ա ծ  1819

 

Իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները

 

Նշված իրավունքների և ազատությունների՝ սույն Կոնվենցիայով թույլատրվող սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են:

______

19  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

 

Բաժին 220

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարան

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Դատարանի հիմնումը

 

Սույն Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով Բարձր պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետև՝ Դատարան): Այն գործում է մշտական հիմունքով:

______

20  Նոր Բաժին II `  11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Հ ո դ վ ա ծ  20

 

Դատավորների թիվը

 

Դատարանի դատավորների թիվը հավասար է Բարձր պայմանավորվող կողմերի թվին:

 

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Դատավորներին ներկայացվող պահանջները

 

1. Դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ։

2. Թեկնածուների տարիքը չպետք է գերազանցի 65-ը` այն օրվա դրությամբ, երբ Խորհրդարանական վեհաժողովը պահանջել է երեք թեկնածուների ցուցակը՝ համաձայն 22-րդ հոդվածի:

3. Դատավորները Դատարանի աշխատանքին մասնակցում են անձամբ։

4. Պաշտոնավարության ժամկետի ընթացքում դատավորները չպետք է իրականացնեն որևէ գործունեություն, որն անհամատեղելի է նրանց անկախության, անաչառության կամ նրանց աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ. սույն կետի դրույթների կիրառման առնչությամբ ծագող հարցերը լուծում է Դատարանը։

(21-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.06.13 թիվ 15 արձանագրությամբ)

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Դատավորների ընտրությունները

 

1. Խորհրդարանական վեհաժողովն ընտրում է յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմի դատավորին Բարձր պայմանավորվող կողմի առաջադրած երեք թեկնածուների ցուցակից` քվեների մեծամասնությամբ։

2. (կետը հանվել է 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

(22-րդ հոդվածը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Հ ո դ վ ա ծ  23

 

Պաշտոնավարության ժամկետը և պաշտոնից հեռացնելը
(վերնագիրը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

1. Դատավորները ընտրվում են ինը տարի ժամկետով: Նրանք չեն կարող վերընտրվել:

2. (կետը հանվել է 24.06.13 թիվ 15 արձանագրությամբ)

2. Դատավորները պաշտոնավարում են մինչև փոխարինվելը։ Նրանք, սակայն, շարունակում են քննել իրենց կողմից արդեն քննության առնված գործերը։

3. Դատավորը պաշտոնից կարող է հեռացվել միայն այն դեպքում, եթե մյուս դատավորները քվեների երկու երրորդի մեծամասնությամբ որոշում են ընդունում այն մասին, որ այդ դատավորը այլևս չի համապատասխանում ներկայացվող պահանջներին։

(23-րդ հոդվածը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ, 24.06.13 թիվ 15 արձանագրությամբ)

 

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Պաշտոնից հեռացնելը

(հոդվածը հանվել է 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

 

Հ ո դ վ ա ծ  24

(համարակալումը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Գրասենյակը և զեկուցողները
(վերնագիրը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

1. Դատարանն ունի Գրասենյակ, որի գործառույթներն ու կազմակերպումը սահմանվում են Դատարանի ընթացակարգի կանոններով։

2. Երբ դատարանը նիստեր է գումարում միանձնյա դատավորի կազմով, նրան աջակցում են զեկուցողները, որոնք գործում են Դատարանի նախագահի ենթակայության ներքո: Զեկուցողները Դատարանի Գրասենյակի անձնակազմի մաս են կազմում։

(24-րդ հոդվածը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Հ ո դ վ ա ծ  25

(համարակալումը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Դատարանի լիագումար նիստերը

 

Լիագումար նիստերում Դատարանը՝

ա) ընտրում է իր Նախագահին և Նախագահի մեկ կամ երկու տեղակալի` երեք տարի ժամկետով. նրանք կարող են վերընտրվել,

բ) ձևավորում է Պալատներ, որոնք ստեղծվում են որոշակի ժամկետով,

գ) ընտրում է Դատարանի պալատների նախագահներ. նրանք կարող են վերընտրվել,

դ) ընդունում է Դատարանի ընթացակարգի կանոնները,

ե) ընտրում է Քարտուղար և Քարտուղարի մեկ կամ մի քանի տեղակալ,

զ) կատարում է ցանկացած խնդրանք` 26-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան։

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Հ ո դ վ ա ծ  26

(համարակալումը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Միանձնյա դատավորի կազմեր, Կոմիտեներ, Պալատներ և Մեծ Պալատ

(վերնագիրը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

1. Իրեն ներկայացված գործերը քննելու համար Դատարանը նիստեր է գումարում միանձնյա դատավորի կազմով, երեք դատավորներից կազմված կոմիտեներում, յոթ դատավորներից կազմված Պալատներում և տասնյոթ դատավորներից կազմված Մեծ Պալատում: Պալատները կազմում են որոշակի ժամկետով կոմիտեներ:

2. Նախարարների կոմիտեն կարող է, Դատարանի լիագումար նիստի խնդրանքով, միաձայն որոշմամբ և որոշակի ժամկետով Պալատների դատավորների թիվը կրճատել մինչև հինգի:

3. Որպես միանձնյա դատավոր նիստ գումարող դատավորը չի քննում ոչ մի գանգատ, որը վերաբերում է այն Բարձր պայմանավորվող կողմին, որից նա ընտրվել է:

4. Շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմից ընտրված դատավորը Պալատի և Մեծ պալատի ex officio անդամ է: Այդ դատավորի բացակայության դեպքում, կամ երբ նա ի վիճակի չէ մասնակցելու նիստին, այդ պետության կողմից նախօրոք ներկայացված ցանկից Դատարանի նախագահի կողմից ընտրված անձը մասնակցում է որպես դատավոր:

5. Մեծ պալատի կազմի մեջ մտնում են նաև Դատարանի նախագահը, Դատարանի նախագահի տեղակալները, Պալատների նախագահները և Դատարանի այլ դատավորները, որոնք ընտրվում են Դատարանի ընթացակարգի կանոններին համապատասխան։ Երբ գործը, 43-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հանձնվում է Մեծ պալատ, որևէ դատավոր, որն ընդգրկված է եղել որոշում կայացրած Պալատում, չի կարող մասնակցել Մեծ պալատի նիստերին` բացառությամբ վերոնշյալ Պալատի նախագահի և շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմի դատավորի:

(26-րդ հոդվածը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Հ ո դ վ ա ծ  27

Միանձնյա դատավորների լիազորությունները

 

1. Միանձնյա դատավորը կարող է 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատն անընդունելի հայտարարել կամ հանել քննության ենթակա գործերի ցուցակից, եթե նման որոշում կարող է ընդունվել առանց գանգատի լրացուցիչ ուսումնասիրման:

2. Որոշումը վերջնական է:

3. Եթե դատավորը դիմումն անընդունելի չի հայտարարում կամ այն չի հանում քննության ենթակա գործերի ցուցակից, ապա նա այն փոխանցում է Կոմիտեին կամ Պալատին՝ լրացուցիչ քննարկման համար:

(27-րդ հոդվածը լրաց. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Հ ո դ վ ա ծ  28

 

Կոմիտեների լիազորությունները

(վերնագիրը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

1. Կոմիտեն միաձայն քվեարկությամբ կարող է 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատը՝

ա. հայտարարել անընդունելի կամ այն հանել քննության ենթակա գործերի ցուցակից, եթե նման որոշում կարող է ընդունվել առանց գանգատի լրացուցիչ ուսումնասիրման, կամ

բ. հայտարարել ընդունելի և միաժամանակ ըստ էության վճիռ կայացնել, երբ Կոնվենցիայի և նրա Արձանագրությունների մեկնաբանման և կիրառման հետ կապված հարցի վերաբերյալ, որը գործի հիմքում է, գոյություն ունի Դատարանի` կայացած դատական նախադեպ:

2. 1-ին կետում նախատեսված որոշումները և վճիռները վերջնական են:

3. Եթե շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմից ընտրված դատավորը Կոմիտեի անդամ չէ, ապա Կոմիտեն կարող է դատավարության ցանկացած պահի հրավիրել նրան` իր կազմում մասնակցելու իր անդամներից որևէ մեկի փոխարեն, հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ այն հարցը, թե այդ կողմը վիճարկե՞լ է արդյոք 1-ին կետի «բ» ենթակետում նախատեսված ընթացակարգի կիրառումը:

(28-րդ հոդվածը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

 

Հ ո դ վ ա ծ  29

 

Պալատների որոշումները գանգատի ընդունելիության մասին ըստ էության

 

1. Եթե 27-րդ կամ 28-րդ հոդվածին համապատասխան որևէ որոշում չի ընդունվում, կամ 28-րդ հոդվածին համապատասխան որևէ վճիռ չի կայացվում, Պալատը որոշում է կայացնում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատի ընդունելիության մասին և ըստ էության: Ընդունելիության վերաբերյալ որոշումը կարող է կայացվել առանձին:

2. Պալատը որոշում է կայացնում 33-րդ հոդվածին համապատասխան պետության ներկայացրած գանգատի ընդունելիության մասին և ըստ էության: Գանգատի ընդունելիության մասին որոշումը կայացվում է առանձին, եթե դատարանը բացառության կարգով հակառակը չի որոշում:

3. (կետը հանվել է 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

(29-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Հ ո դ վ ա ծ  30

 

Ընդդատության զիջումը Մեծ պալատին

 

Եթե Պալատի քննության ներքո գտնվող գործը հանգեցնում է Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն առնչվող լուրջ հարցի, կամ եթե Պալատի քննության ներքո գտնվող հարցի լուծումը կարող է հակասել Դատարանի ավելի վաղ կայացրած որոշմանը, Պալատը կարող է, մինչև իր որոշումը կայացնելը, ցանկացած ժամանակ ընդդատությունը զիջել Մեծ պալատին:

(30-րդ հոդվածը փոփ. 24.06.13 թիվ 15 արձանագրությամբ)

 

Հ ո դ վ ա ծ  31

 

Մեծ պալատի լիազորությունները

 

Մեծ պալատը՝

1. ա) քննության է առնում 33-րդ կամ 34-րդ հոդվածներին համապատասխան ներկայացված գանգատները, եթե Պալատը 30-րդ հոդվածի դրույթների հիման վրա զիջել է ընդդատությունը, կամ եթե գործը նրան է հանձնվել 43-րդ հոդվածի դրույթներին համապատասխան,

բ) որոշում է կայացնում 46-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան Նախարարների կոմիտեի ներկայացրած հարցի վերաբերյալ, և

գ) քննության է առնում խորհրդատվական եզրակացություններ տալու մասին 47-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ներկայացված խնդրանքները:

(31-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Հ ո դ վ ա ծ  32

 

Դատարանի իրավազորությունը

 

1. Դատարանի իրավազորությունը տարածվում է այն բոլոր հարցերի վրա, որոնք վերաբերում են Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը, և որոնք իրեն հանձնվում են 33-րդ, 34-րդ, 46 և 47-րդ հոդվածների դրույթներով նախատեսված դեպքերում:

2. Դատարանի իրավազորության շուրջ եղած վեճի դեպքում հարցը լուծում է Դատարանը:

(32-րդ հոդվածը լրաց. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Հ ո դ վ ա ծ  33

 

Միջպետական գործեր

 

Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է Դատարան դիմել Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների ցանկացած ենթադրվող խախտման հարցով, որը թույլ է տվել մեկ այլ Բարձր պայմանավորվող կողմ:

 

Հ ո դ վ ա ծ  34

 

Անհատական գանգատները

 

Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ նրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը:

 

Ներմուծեք նկարագրությունը_21576

Հ ո դ վ ա ծ  35

 

Ընդունելիության պայմանները

 

1. Դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ սպառվել են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, և չորս ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ կայացվել է ներպետական վերջնական որոշումը:

2. Դատարանը քննության չի ընդունում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ոչ մի անհատական գանգատ, եթե այն՝

ա) անանուն է կամ,

բ) ըստ էության այն նույն հարցն է, որը Դատարանն արդեն քննել է կամ որն արդեն հանձնվել է միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգի և չի բովանդակում գործին առնչվող նոր տեղեկություններ:

3. Դատարանը հայտարարում է անընդունելի 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ցանկացած անհատական գանգատ, եթե նա գտնում է.

ա) որ գանգատն անհամատեղելի է Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների հետ, ակնհայտորեն անհիմն է կամ հանդիսանում է գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում, կամ

բ) որ գանգատարկուն չի կրել ոչ մի էական վնաս` բացառությամբ, եթե Կոնվենցիայով կամ նրա Արձանագրություններով երաշխավորված` մարդու իրավունքների պահպանումը չի պահանջում քննարկել գանգատն ըստ էության:

4. Դատարանը մերժում է իրեն հանձնված ցանկացած գանգատ, որն անընդունելի է համարում սույն հոդվածին համապատասխան: Դատարանը կարող է դա անել քննության ցանկացած փուլում:

(35-րդ հոդվածը փոփ. 13.05.04 թիվ 14, 24.06.13 թիվ 15 արձանագրություններով)

 

 

Հ ո դ վ ա ծ  36

 

Երրորդ կողմի մասնակցությունը

 

1. Պալատի կամ Մեծ պալատի կողմից քննության առնվող ցանկացած գործի կապակցությամբ յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ, որի քաղաքացին է դիմողը, իրավունք ունի ներկայացնելու գրավոր դիտողություններ և մասնակցելու լսումներին:

2. Ելնելով արդարադատությունը պատշաճ կերպով իրականացնելու շահերից՝ Դատարանի նախագահը կարող է ցանկացած Բարձր պայմանավորվող կողմի, որը գործի կողմ չէ, կամ ցանկացած շահագրգիռ անձի, որը դիմող չէ, հրավիրել` ներկայացնելու գրավոր դիտողություններ կամ մասնակցելու լսումներին:

3. Պալատի կամ Մեծ Պալատի կողմից քննության առնվող ցանկացած գործով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կարող է ներկայացնել գրավոր դիտողություններ և մասնակցել լսումներին:

(36-րդ հոդվածը լրաց. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Հ ո դ վ ա ծ  37

 

Գանգատը ցուցակից հանելը

 

1. Դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, թե՝

ա) դիմողը մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին,

բ) վեճն արդեն կարգավորվել է,

գ) Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ:

Այդուհանդերձ, Դատարանը շարունակում է գանգատի քննությունը, եթե դա է պահանջում սույն Կոնվենցիայով և նրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների հարգումը:

2. Դատարանը կարող է որոշել գանգատը վերստին ընդգրկել գործերի ցուցակում, եթե գտնում է, որ հանգամանքներն արդարացնում են դա:

 

Հ ո դ վ ա ծ  38

 

Գործի քննությունը 

(վերնագիրը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Դատարանը քննում է գործը կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ և անհրաժեշտության դեպքում իրականացնում է նախնական ուսումնասիրություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող Բարձր Պայմանավորվող կողմերը ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները։

(38-րդ հոդվածը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Հ ո դ վ ա ծ  39

 

Հաշտության համաձայնություններ

(վերնագիրը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

1. Դատավարության ցանկացած պահի դատարանը կարող է իր ծառայությունը տրամադրել գործին առնչվող կողմերին՝ սույն Կոնվենցիայով և նրա Արձանագրություններով սահմանված` մարդու իրավունքների պահպանման հիման վրա հարցը հաշտության համաձայնությամբ լուծման ապահովելու նպատակով։

2. 1-ին կետում նկարագրված ընթացակարգը գաղտնի է:

3. Հաշտության համաձայնության դեպքում Դատարանը գործը հանում է իր ցուցակից՝ կայացնելով որոշում, որում տրվում է փաստերի և ձեռք բերված լուծման հակիրճ շարադրանքը։

4. Այդ որոշումը փոխանցվում է Նախարարների կոմիտեին, որը վերահսկում է որոշման մեջ ամրագրված հաշտության համաձայնության պայմանները։

(39-րդ հոդվածը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Հ ո դ վ ա ծ  40

 

Դռնբաց լսումները և փաստաթղթերի մատչելիությունը

 

1. Լսումները դռնբաց են, եթե Դատարանը բացառիկ հանգամանքներում այլ որոշում չի ընդունում։

2. Քարտուղարությանն ի պահ հանձնված փաստաթղթերը մատչելի են հանրությանը, եթե Դատարանի նախագահը այլ որոշում չի ընդունում։

 

Ներմուծեք նկարագրությունը_21576

Հ ո դ վ ա ծ  41

 

Արդարացի բավարարումը

 

Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։

 

Հ ո դ վ ա ծ  42

 

Պալատների վճիռները

 

Պալատների վճիռները վերջնական են դառնում 44-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան։

 

Հ ո դ վ ա ծ  43

 

Գործի հանձնումը Մեծ պալատին

 

1. Պալատի` վճիռ կայացնելու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում գործի ցանկացած կողմ բացառիկ դեպքերում կարող է պահանջել, որ գործը հանձնվի Մեծ պալատին։

2. Մեծ պալատի հինգ դատավորից բաղկացած հանձնախումբն ընդունում է պահանջը, եթե գործն արծարծում է այնպիսի լուրջ հարց, որը վերաբերում է Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների մեկնաբանմանը կամ կիրառմանը, կամ՝ ընդհանուր կարևորության այլ լուրջ հարց։

3. Եթե հանձնախումբն ընդունում է պահանջը, ապա Մեծ պալատը գործը լուծում է՝ վճիռ կայացնելով։

 

Հ ո դ վ ա ծ  44

 

Վերջնական վճիռները

 

1. Մեծ պալատի վճիռը վերջնական է։

2. Պալատի վճիռը դառնում է վերջնական, եթե՝

ա) կողմերը հայտարարում են, որ չեն պահանջի գործի հանձնում Մեծ պալատին, կամ

բ) վճռի կայացումից հետո երեք ամսվա ընթացքում չի պահանջվում գործի հանձնում Մեծ պալատին, կամ

գ) Մեծ պալատի հանձնախումբը, 43-րդ հոդվածին համապատասխան, մերժում է գործը հանձնելու պահանջը։

3. Վերջնական վճիռը ենթակա է հրապարակման։

 

Հ ո դ վ ա ծ  45

 

Վճիռների և որոշումների պատճառաբանումը

 

1. Ինչպես վճիռները, այնպես էլ գանգատների ընդունելիության կամ անընդունելիության մասին

որոշումները պետք է լինեն պատճառաբանված:

2. Եթե վճիռը ամբողջությամբ կամ մասամբ չի արտահայտում դատավորների միաձայն կարծիքը, ապա ցանկացած դատավոր իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք:

 

Հ ո դ վ ա ծ  46

 

Վճիռների պարտադիր ուժը և կատարումը

(վերնագիրը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում իրենք կողմեր են:

2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտեին, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

3. Երբ Նախարարների կոմիտեն գտնում է, որ որևէ վերջնական վճռի կատարման նկատմամբ վերահսկողությունը խոչընդոտվում է այդ վճռի մեկնաբանության դժվարությամբ, նա կարող է դիմել դատարանին, որպեսզի վերջինս որոշում կայացնի այդ մեկնաբանության հարցի վերաբերյալ: Դատարանին դիմելու որոշումը կայացվում է Կոմիտեում մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:

4. Երբ Նախարարների կոմիտեն գտնում է, որ որևէ Բարձր պայմանավորվող կողմ հրաժարվում է կատարել իր մասնակցությամբ վեճով վերջնական վճիռը, նա կարող է այդ Կողմին տեղյակ պահելով և Կոմիտեում մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմել դատարան այն հարցով, թե արդյո՞ք այդ Կողմը չի կատարել 1-ին կետով ստանձնած իր պարտավորությունը:

5. Եթե Դատարանը հաստատում է, որ տեղի է ունեցել 1-ին կետի խախտում, ապա նա ուղարկում է գործը Նախարարների կոմիտեին, որպեսզի նա քննարկի ձեռնարկվելիք միջոցները:

Եթե Դատարանը հաստատում է, որ տեղի չի ունեցել 1-ին կետի խախտում, ապա նա վերադարձնում է գործը Նախարարների կոմիտեին, որպեսզի նա որոշի փակել քննարկումը:

(46-րդ հոդվածը փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

Հ ո դ վ ա ծ  47

 

Խորհրդատվական եզրակացությունները

 

1. Նախարարների կոմիտեի խնդրանքով Դատարանը կարող է խորհրդատվական եզրակացություններ տալ Կոնվենցիայի և դրան կից Արձանագրությունների մեկնաբանմանը վերաբերող իրավական հարցերի առնչությամբ:

2. Նման եզրակացությունները չպետք է շոշափեն այն հարցերը, որոնք վերաբերում են Կոնվենցիայի I բաժնում և նրան կից Արձանագրություններում սահմանված իրավունքների կամ ազատությունների բովանդակությանը կամ ընդգրկմանը, կամ` ցանկացած այլ հարց, որը Դատարանը կամ Նախարարների կոմիտեն կարող էին քննարկել ցանկացած այնպիսի լսումների արդյունքում, որոնք կարող էին տեղի ունենալ Կոնվենցիային համապատասխան:

3. Դատարանի խորհրդատվական եզրակացություն խնդրելու մասին Նախարարների կոմիտեի որոշումն ընդունվում է կոմիտեի նիստերին մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների քվեների մեծամասնությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  48

 

Դատարանի խորհրդատվական իրավազորությունը

 

Դատարանը որոշում է, թե արդյոք խորհրդատվական եզրակացության համար Նախարարների կոմիտեի ներկայացրած խնդրանքը 47-րդ հոդվածով սահմանված իր իրավասության շրջանակում է:

 

Հ ո դ վ ա ծ  49

 

Խորհրդատվական եզրակացությունների պատճառաբանությունը

 

1. Դատարանի խորհրդատվական եզրակացությունները պետք է լինեն պատճառաբանված:

2. Եթե խորհրդատվական եզրակացությունն ամբողջությամբ կամ մասամբ չի արտահայտում դատավորների միաձայն կարծիքը, ապա ցանկացած դատավոր իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք:

3. Դատարանի խորհրդատվական եզրակացությունն ուղարկվում է Նախարարների կոմիտե:

 

Հ ո դ վ ա ծ  50

 

Դատարանի պահպանման ծախսերը

 

Դատարանի գործունեության հետ կապված ծախսերը կրում է Եվրոպայի խորհուրդը:

 

Հ ո դ վ ա ծ  51

 

Դատավորների արտոնություններն ու անձեռնմխելիությունը

 

Դատավորներն իրենց գործառույթները կատարելու ընթացքում օգտվում են Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 40-րդ հոդվածով և դրա հիման վրա կնքված համաձայնագրերով նախատեսված արտոնություններից ու անձեռնմխելիությունից։

 

 

Բաժին 321 22

 

Այլ դրույթներ

______

21  Սույն բաժնի հոդվածները վերահամարակալվել են 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

22   Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Հ ո դ վ ա ծ  5223

 

Գլխավոր քարտուղարի պահանջները

 

Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ, ի պատասխան Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պահանջի, ներկայացնում է պարզաբանումներ այն կարգի վերաբերյալ, որով իր ներպետական իրավունքն ապահովում է Կոնվենցիայի ցանկացած դրույթի արդյունավետ իրականացումը։

______

23   Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Հ ո դ վ ա ծ  5324

 

Մարդու առկա իրավունքների երաշխավորումը

 

Սույն Կոնվենցիայում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես մարդու այն իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակում կամ շեղում, որոնք կարող են երաշխավորվել ցանկացած Բարձր պայմանավորվող կողմի օրենսդրությամբ կամ նրա մասնակցությամբ որևէ այլ համաձայնագրով:

______

24   Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

Հ ո դ վ ա ծ  5425

 

Նախարարների կոմիտեի լիազորությունները

 

Սույն Կոնվենցիայում ոչինչ ի վնաս չէ Նախարարների կոմիտեի լիազորություններին, որոնք նրան վերապահված են Եվրոպայի խորհրդի Կանոնադրությամբ:

______

25   Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Հ ո դ վ ա ծ  5526

 

Վեճերի կարգավորման այլ միջոցներից հրաժարվելը

 

Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ, բացառությամբ հատուկ համաձայնագրի, իրենք չեն օգտվի իրենց միջև գործող պայմանագրերից, կոնվենցիաներից կամ հռչակագրերից՝ սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ ծագած վեճը գանգատի միջոցով կարգավորման այլ միջոցների ներկայացնելու նպատակով, քան նրանք, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով:

______

26   Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Հ ո դ վ ա ծ  5627

 

Տարածքային կիրառումը

 

1.28  Ցանկացած պետություն վավերացնելիս կամ հետագայում ցանկացած ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով հայտարարել, որ սույն Կոնվենցիան, սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, տարածվում է այն բոլոր տարածքների կամ դրանցից ցանկացածի վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է:

2. Կոնվենցիայի գործողությունը ծանուցագրի մեջ նշված տարածքի կամ տարածքների վրա տարածվում է այդ ծանուցագիրը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո 30-րդ օրվանից:

3. Սույն Կոնվենցիայի դրույթները հիշյալ տարածքներում կիրառվում են՝ պատշաճորեն հաշվի առնելով տեղական պահանջները:

4.29  Ցանկացած պետություն, որը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հայտարարություն է արել, հետագայում ցանկացած ժամանակ կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է այդ հայտարարությունը, հայտարարել, որ ինքը ճանաչում է անհատներից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից գանգատներ ստանալու Դատարանի իրավասությունը, ինչպես դա նախատեսված է Կոնվենցիայի 34-րդ հոդվածով:

_______

27   Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

28   Տեքստը փոխվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

29   Տեքստը  փոխվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն

 

Հ ո դ վ ա ծ  5730 

 

Վերապահումները

 

1. Ցանկացած պետություն սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավերագիրն ի պահ հանձնելիս կարող է վերապահում անել Կոնվենցիայի ցանկացած դրույթի վերաբերյալ` այն առումով, որ այդ ժամանակ իր տարածքում գործող այս կամ այն օրենքը չի համապատասխանում այդ դրույթին: Սույն հոդվածը ընդհանուր բնույթի վերապահումներ չի թույլատրում:

2. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան կատարված ցանկացած վերապահում պետք է բովանդակի համապատասխան օրենքի հակիրճ շարադրանքը:

______

30  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն:

 

Հ ո դ վ ա ծ 5831

 

Չեղյալ հայտարարումը

 

1. Բարձր պայմանավորվող կողմը կարող է սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել Կոնվենցիային մասնակից դառնալու պահից սկսած հինգ տարի անց միայն և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցում ուղարկելու պահից սկսած վեց ամիսը լրանալուց հետո. Գլխավոր քարտուղարն այդ մասին իրազեկ է պահում մյուս Բարձր պայմանավորվող կողմերին:

2. Չեղյալ հայտարարելը համապատասխան Բարձր պայմանավորվող կողմին չի ազատում սույն Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններից ցանկացած գործողության կապակցությամբ, որը կարող էր այդ պարտավորությունների խախտում լինել և նրա կողմից կատարվել մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու ժամկետը:

3. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, որը դադարում է Եվրոպայի խորհրդի անդամ լինելուց, նույն պայմաններով դադարում է սույն Կոնվենցիային մասնակից լինելուց:

4.32  Կոնվենցիան կարող է, նախորդ կետերի դրույթներին համապատասխան, չեղյալ հայտարարվել ցանկացած տարածքի նկատմամբ, որի վրա տարածվում է նրա գործողությունը 56-րդ հոդվածի դրույթների համաձայն:

______

31  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն:

32  Տեքստը փոխվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն:

 

Հ ո դ վ ա ծ  5933

 

Ստորագրումը և վավերացումը

 

1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման: Վավերագրերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Եվրոպական միությունը կարող է միանալ սույն Կոնվենցիային: 

3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրն ի պահ հանձնելուց հետո:

4. Կոնվենցիան ստորագրած այն պետությունների համար, որոնք Կոնվենցիան վավերացնելու են հետագայում, վերջինս ուժի մեջ է մտնում նրանց վավերագրերն ի պահ հանձնելու ամսաթվից:

5. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին ծանուցում է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, այն վավերացրած Բարձր պայմանավորվող կողմերի և բոլոր այն վավերագրերը ի պահ հանձնվելու մասին, որոնք կարող են ստացվել հետագայում:

Կնքված է Հռոմում 1950 թվականի նոյեմբերի 4-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններին:

(59-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.05.04 թիվ 14 արձանագրությամբ)

 

* Կոնվենցիան և դրան կից 1952 թվականի մարտի 20-ին Փարիզ քաղաքում ստորագրված արձանագրությունը, 1963 թվականի սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված թիվ 4 արձանագրությունը և 1984 թվականի նոյեմբերի 22-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված թիվ 7 արձանագրությունը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է վերապահումով.

 

«Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները չեն ազդում Հայաստանի Հանրապետության Կառավարության 1996 թվականի օգոստոսի 12-ի թիվ 247 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության գործողության վրա, համաձայն որի մեկուսացումը և պահումը կարգապահական մեկուսարանում որպես կարգապահական տույժ կարող է կիրառվել.

- ժամկետային ծառայության զինվորների և սերժանտների նկատմամբ՝ մինչև 10 օր ժամկետով (համապատասխանաբար 54-րդ կետի ե/ ենթակետ և 55-րդ կետի դ/ ենթակետ),

- պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորների և սերժանտների նկատմամբ՝ մինչև 7 օր ժամկետով (համապատասխանաբար 54-րդ կետի ե/ ենթակետ և 56-րդ կետի գ/ ենթակետ),

- ենթասպաների նկատմամբ՝ մինչև 7 օր ժամկետով (60-րդ կետի գ/ ենթակետ),

- սպաների նկատմամբ՝ մինչև 5 օր ժամկետով (74-րդ կետի գ/ ենթակետ)»:

______

33  Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն:

 

** Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 26-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.06.2013, թիվ 15 01.08.2021,
13.05.2004, թիվ 14 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան