Գլխավոր տեղեկություն
Номер
N 1095-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.08.2004-02.03.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.08.25/45(344) Հոդ.1008
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.07.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.08.2004
Дата вступления в силу
26.08.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.03.2017

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2004 թվականի N 1095-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՈՒ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՎԱԾ ԵՎ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԱԾ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերի ու Երևան քաղաքի անվանափոխված և անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները` համաձայն հավելվածի, համաձայնեցված Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 6
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի N 1095-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՈՒ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՎԱԾ ԵՎ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԱԾ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ

 

NN ը/կ  Հին անվանումը  Օբյեկտի տեսակը  Նոր անվանումը
 1  2  3  4
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
1. Աջաքյան լեռ Սրասար
2. Դաշբուռուն լեռ Քարաքիթ
3. Ղարաբուռուն լեռ Սևսար
4. Քեշիշվերան լեռ Երիցասար
5. Ջահնամդերե լեռ Մթնասար
6. Բիլալի-Կուզեյ լեռ Բուրասար
7. Ասլան լեռ Առյուծ
8. Մորալբոխան լեռ Եղնիկ
9. Անանուն դամբարանադաշտ Ասնի
10. Չժանվարլյուիսար լեռ Գայլասար
11. Հունուտ լեռ Գենուտ
12. Ղագրլուի ժայռ Կատար
13. Խարաբազագա լեռ Անձավասար
14. Քյոլանլու գյուղի ավերակ Ջերմանիս
15. Հախս գետ Աղձ
16. Քսուզ գյուղի ավերակ Կոծոնք
17. Քսուզ ամրոց Կոծոնք
18. Գյավուրկալասի լեռ Քաջասար
19. Ուզունթաշ լեռ Երկարաքար
20. Գյոլջգին գյուղի ավերակ Լիճ
21. Ղարաթորփախ գյուղի ավերակ Սևահող
22. Բախչաջուղ գյուղի ավերակ Պարտիզակ
23. Սարթեփե լեռ Բլուր
24. Կանլի լիճ Կարմրակ
25. Աղբուլաղ աղբյուր Կաթնաղբյուր
26. Գյուլբուլաղ աղբյուր Վարդաղբյուր
27. Կարակոյուն գյուղի ավերակ Ջղան
28. Հախս գյուղի ավերակ Աղձվան
29. Ղարաբաղլար գյուղի ավերակ Սագրաբերդ
30. Չորանդարա գյուղի ավերակ Մարգաձոր
31. Աղբուլաղ գյուղի ավերակ Կաթնաղբյուր
32. Կուլիջան գյուղի ավերակ Կուրիճան
33. Շողաքյանդ գյուղի ավերակ Շողական
34. Իլխի Ղորուղի գյուղի ավերակ Խոտատեղ
35. Բիթլիջա գյուղի ավերակ Բիթնի
36. Կուզեյ լեռ Ծմակ
37. Թազաքենդ գյուղի ավերակ Նորագյուղ
38. Ալիմարդան գյուղի ավերակ Մարդանց
39. Ելլիջա գյուղի ավերակ Եղեգի
40. Քյամալար գյուղի ավերակ Կամար
41. Բայբուրդ գյուղի ավերակ Բաբերդ
42. Գիլանլար գետ Գլան
43. Կարասու գետ Սևջուր
44. Մեծ Գիլանլար գյուղի ավերակ Մեծ Գլան
45. Գիլանլար գյուղի ավերակ Գլան
46. Իմիրզիկ ամառանոց Վանստան
47. Փոքր Գիլանլար գյուղի ավերակ Փոքր Գլան
48. Ուչթափա լեռ Եռաթումբ
49. Բուգարոխգել լեռ Թմբասար
50. Քյավժարլիխ լեռ Կավճասար
51. Այլախբեր լեռ Ալսար
52. Նովչալի լեռ Հանդասար
53. Չարդաշ լեռ Քառագագաթ
54. Իմիրզիկ գյուղի ավերակ Վանստան
55. Օտլաղ գյուղի ավերակ Խոտավետ
56. Քյորփիքենդ գյուղի ավերակ Ավանիկ
57. Կովախլի լեռ Բարդենուտ
58. Ներքին Քյոթանլու գյուղի ավերակ Ներքին Գութան
59. Վերին Քյոթանլու գյուղի ավերակ Վերին Գութան
60. Կալադիբի գյուղի ավերակ Գեղվաբերդ
61. Գյոլասոր գյուղի ավերակ Գյուղաձոր
62. Մահմուդդաղ լեռնաշղթա Իծասարի
63. Շուղայիբ գյուղի ավերակ Շողական
64. Չանգլի գյուղի ավերակ Զանգ
65. Չաթմա գյուղի ավերակ Երախ
66. Յապպա գյուղի ավերակ Փարախ
67. Շերա գյուղի ավերակ Շերան
68. Շահրիար գյուղի ավերակ Արքայից
69. Կուրուսելավ գետ Չորսելավ
70. Թորփողլի լեռ Հողասար
71. Բաղրսաղդերենի լեռնանցք Երախի
72. Կյարսան լեռ Կարմիրսար
73. Շորբուլաղ աղբյուր Աղոջրիկ
74. Մահմուդլուկիս Ղրիզ աղբյուր Ջրհոր
75. Ղութուրբուլաղ աղբյուր Խոտորակն
76. Կարախագաչ գյուղի ավերակ Քարախաչ
77. Պոգմագանգյոլ լիճ Վանքի
78. Անոշեր լեռնաշղթա Անուշների
79. Տագիր լեռնաշղթա Տաղերի
80. Դևեբոյնու լեռնաշղթա Ուղտապարի
81. Ղրխբուլաղ աղբյուր Բազմակն
82. Ուչ գետ Երեքնաջուր
83. Դևեգյոզի գետ Ուղտուակունք
84. Ուչթեփե հանդ Հանդ
85. Ղըզըլչայ գետ Կարմիր
86. Զիարեթ լեռ Զոհասար
87. Մորալբողան հանդ Եղնատափ
88. Զնջռլու գյուղի ավերակ Մոշաղբյուր
89. Քեշիշդաղ լեռ Խոսրովասար
90. Աղասիբեկլու գյուղի ավերակ Աղասի
91. Բաղարսըղ լեռ Բարսեղիսար
92. Փոքր Աղդաղ լեռ Գեղասար
93. Մեծ Աղդաղ լեռ Սպիտակասար
94. Քեթուզդաղ լեռ Կտուց
95. Քեթուզ գյուղի ավերակ Կտուց
96. Սարայբուլաղ լեռնաշղթա Ուրծի
97. Դյուղիդաշ գյուղի ավերակ Երկնիստ
98. Շողոր լեռնաշղթա Շողեր
99. Դավագյոզի գետ Ուղտուակունք
100. Խեչեր լեռնաշղթա Խաչերի
101. Քյուսուզդաղ լեռնաշղթա Մանկունքի
102. Աղսու գետ Սպիտակջուր
103. Արխաշին լեռ Արքաշեն
104. Թառում-Բուռում գյուղի ավերակ Թառնիս
105. Գանտ գյուղի ավերակ Հանդ
106. Սարայբուլաղ լեռ Ուրծ
107. Սարայբուլաղ լեռնաշղթա Ուրծի
108. Ղըզըլդաղ լեռ Կարմիր քար
109. Կազմա լեռ Բրչասար
110. Ջահնամդարասի կիրճ Դժոխաձոր
111. Չալդաղ լեռ Չալսար
112. Թոփդաղ լեռ Գնդասար
113. Ջահնամդարասի գետ Արածո
114. Կասան-Ղուլու-Բախ լեռ Վարդասար
115. Արխաշան լեռ Արքաշեն
116. Մանկուվ լեռ Մանկունք
117. Կարագյոլ լիճ Պղտոր
118. Աղքիլիսա գյուղի ավերակ Վանք
119. Քյուսուզչայ գետ Մանկունք
120. Ղրմզլիաղլա բնավայր Կարմիր Փարախ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
1. Շիթ-Մաղարա քարանձավ Այրք
2. Մուխանաթ թափա դամբարանադաշտ Հուշաբլուր
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
  Անանուն աստղադիտարան Քարահունջ
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
1. Ներքին Ղուլիբեկլու գյուղի ավերակ Ներքին Կորաբակ
2. Վերին Ղուլիբեկլու գյուղի ավերակ Վերին Կորաբակ
3. Բոզդար գյուղի ավերակ Հողաբլուր
4. Գեչրլուի ջրանցք Մրգաշատի
5. Սովետական կայարան Եղեգնի
6. Սողութլու գյուղի ավերակ Ուռեկ
7. Աղջարխի ջրանցք Արևիկի
8. Հոկտեմբերյանի ջրանցք Արմավիրի
9. Խարաբա Քեթիկ գյուղի ավերակ Գետիկ
10. Պրիբրեժնայա Վետկա ջրանցք Առափնյա
11. Ղարաբուռուն լեռ Կտուց
12. Ղըզըլ լեռ լեռ Կարմրասար
13. Գրեակո լեռ Հակոբիսար
14. Հոկտեմբերյանի ՀԷԿ ՀԷԿ Արմավիրի
15. Շավարուտ գյուղի ավերակ Շավառնուտ
16. Ղզլդերե ձորակ Շիկաձոր
17. Իլյանդերե ձորակ Օձաձոր
18. Կարակալե կամուրջ Տալվորիկի
19. Ուչթափա լեռ Եռաբլուր
20. Ղզըլ-Էլես լեռ Ոսկեսար
21. Այրիսֆաթ գյուղի ավերակ Դժդեմ
22. Ղարաբաղ գյուղի ավերակ Մրեն
23. Կնեկ գյուղի ավերակ Գինեկ
24. Ախլեռ լեռ Սպիտակբլուր
25. Սակալթութան լեռ Ալեսար
26. Աղվեսի ղռեր գյուղի ավերակ Աղվեսաքար
27. Ներքին Այղրլճի ջրանցք Ներքին Մեծամորի
28. Քյոլանլու գյուղի ավերակ Կողան

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան