«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 օգոստոսի 2004 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
15 հուլիսի 2004 թվականի N 1043-Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի N 698-Ն որոշման մեջ լրացում կատարելու եվ «կարեն դեմիրճյանի անվան երեվանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առեվտրային կազմակերպությանը հողամաս հատկացնելու թույլտվություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող զբոսայգիների, պուրակների և այգիների տարածքները «Կենտրոն-կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» N 698-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետը «ու այգիների» բառերից հետո լրացնել«բացառությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի» բառերով:
2. Երևանի քաղաքապետին`
ա) սահմանված կարգով դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի N 698-Ն որոշմամբ «Կենտրոն-կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված հողօգտագործման իրավունքը «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ.
բ) թույլատրել«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող և սահմանված կարգով այլ անձանց` օգտագործման իրավունքով չհատկացված զբոսայգու տարածքները` համաձայն հավելվածի, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի հետ համատեղ` 15-օրյա ժամկետում գույքագրել և լուծել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն օգտագործման իրավունքով հատկացված տարածքում գոյություն ունեցող ինքնակամ կառույցների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակը:
3. Սահմանել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող և սահմանված կարգով այլ անձանց` օգտագործման իրավունքով հատկացված զբոսայգիների, պուրակների ու այգիների հողամասերի վարձակալության պայմանագրերով վարձատուի լիազորությունները Հայաստանի Հանրապետության անունից, որպես նրա ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան` իրականացնում է«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
հատակագիծ
«կարեն դեմիրճյանի անվան երեվանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առեվտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքի
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|