Գլխավոր տեղեկություն
Номер
N 942-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.07.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.21/39(338) Հոդ.905
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.06.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2004
Дата вступления в силу
31.07.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2004 թվականի N 942-Ն

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի N 1172 որոշմամբ ստեղծված` «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը մասնավոր կառավարչին հանձնելու գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1444-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետի պահանջին համապատասխան ներկայացրած եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու մրցույթի գնահատման արդյունքում ֆրանսիական «ՍԱՈՒՐ» ԷՍ ԷՅ» («SAUR» S.A.») կազմակերպությանը հաղթող ճանաչելու մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. հունիսի 30
Երևան