Գլխավոր տեղեկություն
Номер
N 941-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.07.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.21/39(338) Հոդ.904
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.06.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2004
Дата вступления в силу
31.07.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2004 թվականի N 941-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 887 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`

որոշման 1-ին կետով հաստատված կարգում`

ա) 10-րդ կետը «սահմանված» բառից հետո լրացնել «դեպքերում և» բառերով.

բ) 35-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մուտք գործելու սահմանային մաքսային կետում» բառերը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ պարբերությամբ.

«Ընդ որում, սույն կետի առաջին պարբերությունում նշված դեպքում մաքսային ձևակերպումներն իրականացվում են հետևյալ կարգով`

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մուտք գործելու սահմանային մաքսային կետում լրացվում է փոխադրման ամփոփագիր, որով ապրանքներն ու տրանսպորտային միջոցն ուղարկվում են այն մաքսատուն, որի գործունեության գոտին ընդգրկում է հայտարարատուի նախանշած ազատ մաքսային պահեստը կամ մաքսային պահեստը: Մաքսատանն իրականացվում են «Ներմուծում` ազատ մաքսային պահեստ» կամ «Ներմուծում` մաքսային պահեստ» ռեժիմներով, այնուհետև` «Վերաարտահանում» ռեժիմով մաքսային ձևակերպումները»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. հունիսի 30
Երևան