Գլխավոր տեղեկություն
Номер
N 1078-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.08.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.08.18/44(343) Հոդ.980
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.07.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.08.2004
Дата вступления в силу
28.08.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2004 թվականի N 1078-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՎՆԱՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հովնանաձորի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 634,2 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 632,2 հեկտարը, որից` 11 հեկտար վարելահող, մեկ հեկտար բազմամյա տնկարկ, 42,3 հեկտար խոտհարք, 489,8 հեկտար արոտ, 88,1 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 2 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ձկնարդյունաբերություն կազմակերպելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 2
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի N 1078-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՎՆԱՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հովնանաձորի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները

 

Տարեթիվը Հողերի կատեգորիան(նպատակային նշանակությունը) Պայմա-
նական
նշանը
Ընդա-
մենը
 այդ թվում`
վարե-
լահող
բազ-
մամյա
տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ այլ
հողեր
2004 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ            
Բնակավայրերի, այդ թվում` հասարակական
կառուցապատման
Բ            
Հ            
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 2.0         2.0
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ            
Ջրային հողեր Ջ            
Հատուկ պահպանվող տարածքներ Պ            
Հատուկ նշանակության հողեր ՀՆ            
  Ընդամենը   2.0         2.0