Գլխավոր տեղեկություն
Номер
N 1367-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.11.26/58(293) Հոդ.1101
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.11.2003
Дата вступления в силу
27.11.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2003 թվականի N 1367-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 475-Ն, 1992 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 440, 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 600 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված միջոցները բաշխելու մասին» N 475-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման`

ա) 1-ին կետի «ընթացիկ ծախսեր 4353020.94 հազ. դրամ», «ընթացիկ տրանսֆերտներ 653568.99 հազ. դրամ», «ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 373361.50 հազ. դրամ», «ընդամենը 4983073.14 հազ. դրամ» տողերում «4353020.94», «653568.99», «373361.50» և «4983073.14» թվերը համապատասխանաբար փոխարինել «4350220.94», «650768.99», «370561.5» և «4980273.14» թվերով.

բ) N 8 հավելվածից հանել «060407 Հաշմանդամներին բենզինի արժեքի փոխհատուցում 2800.00 հազ. դրամ» տողը, իսկ «31. ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 59807.60 հազ. դրամ», «06. Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն 59807.60 հազ. դրամ», «0604 Սոցիալական ապահովության միջոցառումներ 59807.60 հազ. դրամ», «1850 ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 57007.60 հազ. դրամ» տողերում «59807.60», «59807.60», «59807.60» և «57007.60» թվերը համապատասխանաբար փոխարինել «57007.60», «57007.60», «57007.60» և «54207.60» թվերով:

4. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 20-ի «Հաշմանդամներին անվճար հատկացված ձեռքի կառավարմամբ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենաների վաճառքը թույլատրելու մասին» N 440 որոշման 2-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության միջոցառումների մասին» N 600 որոշման 4-րդ կետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. նոյեմբերի 3
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 30-ի N 1367-Ն որոշման

 

 

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումը

Վերաբաշխում «Հայաստանի հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման N 5 հավելվածում

խումբը

ենթախումբը

 

տարի

    ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

 
06   ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

այդ թվում`

 
  04 08. Հաշմանդամներին բենզինի արժեքի փոխհատուցում

-1500.0

  01

01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում

ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն

այդ թվում`
Քաղաքային հեռախոսային ցանցի ծառայություններ
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր


 

 


500.0
500.0

150.0

350.0

  04 09. Կենսաթոշակառուներին օգնության տրամադրում

1000.0



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան