Գլխավոր տեղեկություն
Номер
N 758-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.06.16/31(330) Հոդ.754
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.05.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.06.2004
Дата вступления в силу
26.06.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2004 թվականի N 758-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում`

ա) կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի.

բ) N 16 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում`

ա) կատարել փոփոխություն` համաձայն N 1 հավելվածի.

բ) N 15 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի N 19 դպրոցին կից մարզադաշտի շինարարության նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 15,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 31
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 27-ի N 758-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

   «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում կատարվող վերա-բաշխումը և ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները (բացասական նշանով ներկայացված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)

խումբը

ենթախումբը

 

առաջին կիսամյակ

ինն ամիս

   տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

  

04

03

02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում ՀՀ Լոռու մարզպետարան

-2800.0
-2800.0

-4900.0
-4900.0

-7000.0
-7000.0

14

06

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ՀՀ կառավարություն

2800.0
2800.0

4900.0
4900.0

-7000.0
-7000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 27-ի N 758-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրերի և կատարողների անվանումները

Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը

   այդ թվում` ըստ ծախսատեսակների

խում-բը

ենթախումբը

կապի-տալ շինարա-րություն

կապիտալ նորոգում

նախագծահե-տազոտական, երկրաբանա-հետախուզա-կան և գեոդե-զիաքարտեզա-գրական աշխա-տանքներ

այլ կապիտալ ծախսեր

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

-7000.0

 

-7000.0

 

 

 

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
այդ թվում

-7000.0

 

-7000.0

 

 

04

03

02. Հանրակրթական դպրոցների հիմնանորոգում այդ թվում`

-7000.0

 

-7000.0

 

 

 

 

Վանաձորի N 19 դպրոց

-7000.0

 

-7000.0

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 27-ի N 758-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման

Ծրագրերի և կատարողների անվանումները

Առաջին կիսամ-
յակ

Ինն ամիս


Տարի

խումբը

ենթա-
խումբը

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

-2800.0

-4900.0

-7000.0

 

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
այդ թվում`

-2800.0

-4900.0

-7000.0

04

03

02. Հանրակրթական դպրոցների հիմնանորոգում

-2800.0

-4900.0

-7000.0

 

 

Վանաձորի N 19 դպրոց

-2800.0

-4900.0

-7000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան