«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2005 թվականի N 435-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով պետական ծառայության բնագավառում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Քաղաքացիական պաշտպանության զորքերին տրված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին`
ա) 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման ընդունման կապակցությամբ փոփոխության կամ լրացման ենթակա իրավական ակտերի նախագծերը,
բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
|
Ա. Մարգարյան |
|