«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2005 թվականի N 401-Ն
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
2. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացումը լիցենզավորում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:
3. Սույն կարգի դրույթները տարածվում են միջուկային տեղակայանքների և ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտների վրա, որտեղ օգտագործվում կամ պահվում են միջուկային նյութեր:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, այն միջուկային տեղակայանքը, որի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, և ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտը, որտեղ օգտագործվող կամ պահվող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, միջուկային տեղակայանքի կամ օբյեկտի գտնվելու վայրը.
բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, այն միջուկային տեղակայանքը, որի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, և ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտը, որտեղ օգտագործվող կամ պահվող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, միջուկային տեղակայանքի կամ օբյեկտի գտնվելու վայրը։
5. Հայտին կից` պետք է ներկայացվեն`
ա) իրավաբանական անձի կողմից` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` պետական գրանցման վկայականի պատճենը՝ բոլոր ներդիրներով.
բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի նախագծային սպառնալիքի որոշման մասին հաշվետվությունը.
դ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության տեխնիկական համակարգի նախագիծը.
ե) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կազմակերպման սխեման.
զ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության գոտևորման սխեման.
է) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի ֆիզիկական պաշտպանության մասին հրահանգները.
ը) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացնող ղեկավար անձնակազմի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
թ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացնող անձնակազմի հուսալիության ստուգման մասին հրահանգը.
ժ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի անվտանգությանն սպառնացող ահաբեկչական կամ դիվերսիոն գործողությունների հակազդման պլանը.
ժա) սույն կետի «գ», «դ», «ե», «զ» և «թ» ենթակետերում նշված փաստաթղթերի մասին փորձաքննական եզրակացությունը:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
6. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից` դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում:
7. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ դիտարկվում են`
ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.
բ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համապատասխանությունը նախագծային սպառնալիքին.
գ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորման առկայությունը և հուսալիությունը:
8. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով կարող է անցկացնել ստուգում:
9. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:
10. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
11. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:
12. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում կամ վերաձևակերպվում է, կամ գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
13. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կարգավորող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ _ _ _ _
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատու _____________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
______________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը ________________________________
______________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը ____________________________________
______________________________________________________________
4. Այն միջուկային տեղակայանքը, որի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, կամ ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտը, որտեղ օգտագործվող կամ պահվող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի __________________________
_______________________________________________________________
5. Միջուկային տեղակայանքի կամ օբյեկտի գտնվելու վայրը __________________________
_______________________________________________________________
6. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)
______________________ |
_______________________ |
_____ __________ 200 թ.
Կ.Տ.
Հավելված N 2 |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Տրված` ___ ____________ 200 թ.
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը
________________________________________________________________
________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
________________________________________________________________
Տրված է ____ ________________ 200 թ.
ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
________________ |
___________________ |
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|