Գլխավոր տեղեկություն
Номер
N 376-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.04.2005-23.12.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.463
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.04.2005
Дата вступления в силу
30.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.03.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 376-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետություն հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետություն հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիաների ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների.

գ) Հայաստանի Հանրապետություն հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտերի ձևերը` համաձայն NN 4 և 5 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 31
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 376-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետություն հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունից երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման հսկողության կարգը և երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների ցանկերը հաստատելու մասին» N 463 որոշմամբ հաստատված N 3 ցանկում ու «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրության մեջ նշված հատուկ նյութերի կամ հատուկ տեխնոլոգիաների կամ հատուկ սարքավորումների ներմուծման կամ արտահանման վրա:

3. Սույն կարգը մշակված է «Լիցենզավորման մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին», «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ` ԱԷՄԳ) միջև «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» համաձայնագրի և «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրության պահանջներին համապատասխան:

4. Հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ արտահանման լիցենզիան տրվում է բարդ ընթացակարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

5. Հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների` միջուկային զենք չունեցող պետություններ արտահանումն իրականացվում է, եթե այդ պետությունը միացել է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրին, ունի «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համաձայնագիր և առկա է այդ երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված գրավոր պաշտոնական հավաստագիրը, որով հավաստվում է, որ տվյալ հատուկ նյութերը կամ հատուկ սարքավորումները կամ հատուկ տեխնոլոգիաները, ինչպես նաև դրանց օգտագործման հիման վրա ստացված նյութերը և (կամ) բաղադրամասերը`

չեն օգտագործվելու միջուկային զենք ստանալու, միջուկային պայթուցիկ սարքեր ստեղծելու կամ այլ ռազմական նպատակներով, ինչպես նաև`

ապահովված է լինելու դրանց ֆիզիկական պաշտպանությունը ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան,

տվյալ երկրից վերաարտահանելիս կամ այլ երկրի իրավասությանը փոխանցելու դեպքում պահպանվելու են նշված պայմանները:

6. Հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների` միջուկային զենք ունեցող պետություններ արտահանումն իրականացվում է, եթե առկա է ներմուծող պետության համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված գրավոր պաշտոնական հավաստագիրը, որով հավաստվում է, որ տվյալ հատուկ նյութը կամ հատուկ սարքավորումները կամ հատուկ տեխնոլոգիաները, ինչպես և դրա օգտագործման ժամանակ ստացված նյութերը և (կամ) բաղադրամասերը`

չեն օգտագործվելու միջուկային զենք ստանալու, միջուկային պայթուցիկ սարքեր ստեղծելու կամ այլ ռազմական նպատակներով, ինչպես նաև`

ապահովված է լինելու դրանց ֆիզիկական պաշտպանությունը ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան,

տվյալ երկրից վերաարտահանելիս` պահպանվելու են նշված պայմանները:

7. Հայտատուն հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստանալու նպատակով լիցենզավորման համար լիազորված մարմին է ներկայացնում հայտ, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների անվանումը, քանակը, ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը, ներմուծման կամ արտահանման նպատակը, ստացման կամ առաքման նախատեսվող ժամկետները, ներմուծման դեպքում` որ պետությունից է ներմուծվում, առաքողը, օգտագործման վայրը, արտահանման դեպքում` որ պետություն է արտահանվում, ստացողը, ստացողի գտնվելու վայրը, ներմուծման կամ արտահանման ժամկետը, ներմուծման կամ արտահանման համար նախատեսվող տրանսպորտային միջոցը.

բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների անվանումը, քանակը, ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը, ներմուծման կամ արտահանման նպատակը, ստացման կամ առաքման նախատեսվող ժամկետը, ներմուծման դեպքում` որ պետությունից է ներմուծվում, առաքողը, օգտագործման վայրը, արտահանման դեպքում` որ պետություն է արտահանվում, ստացողը, ստացողի գտնվելու վայրը, ներմուծման կամ արտահանման ժամկետը, ներմուծման կամ արտահանման համար նախատեսվող տրանսպորտային միջոցը:

8. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) իրավաբանական անձի կողմից` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

բ) ներմուծվող հատուկ նյութերի կամ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ձեռքբերման կամ արտահանվող հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների օտարման (վաճառքի, փոխանցման, վերանորոգման ուղարկման և այլն) պայմանագրի պատճենը: Եթե հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ համագործակցության ծրագրի շրջանակներում, ապա պետք է ներկայացվի այդ ծրագրի պատճենը.

գ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

դ) արտահանման դեպքում` ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրված հավաստող փաստաթղթեր այն մասին, որ արտահանվող հատուկ նյութերը կամ հատուկ սարքավորումները կամ հատուկ տեխնոլոգիաները չեն պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք.

ե) հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտին կից լրացուցիչ պետք է ներկայացվի նաև արտահանվող հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման համար ստացող կողմի` իր պետության օրենսդրությամբ սահմանված թույլտվության պատճենը:

9. Հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը լիցենզավորման համար լիազորված մարմին պետք է ներկայացվեն մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք դրանք ներմուծելը, բայց ոչ ուշ, քան 3 ամիս առաջ:

10. Եթե հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը համապատասխանում են սույն կարգի պահանջներին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տրվում է լիցենզիա` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

11. Հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ արտահանման լիցենզիա տալու կամ այն մերժելու որոշումն ընդունվում է փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը լիցենզավորման համար լիազորված մարմնում մուտքագրվելու օրվանից 30 օրվա ընթացքում, իսկ լիցենզիան տրվում է 3 տարի ժամկետով:

12. Հայաստանի Հանրապետություն ներմուծված հատուկ նյութերը, սարքավորումները և տեխնոլոգիաները Հայաստանի Հանրապետության մաքսակետում պետք է պահվեն միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերին համապատասխանող պահման կետերում` ապահովելով դրանց ֆիզիկական պաշտպանությունը:

13. Հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու մասին նոր հայտ ներկայացնելու ընդհանուր կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 376-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

Տրված ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը _______________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

 

 

___________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 376-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

Տրված ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը _______________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

 

___________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 376-Ն որոշման

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ _ _ _ _

ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատու ____________________________________________________
2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը ______________________________
գործունեության իրականացման վայրը ____________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
3. Ներմուծվող հատուկ նյութերը կամ հատուկ սարքավորումները ___________________
կամ հատուկ տեխնոլոգիաները` ________________________________________
ա) անվանումը ___________________________________________________
բ) որ պետությունից է ներմուծվում ______________________________________
գ) առաքողը ____________________________________________________
դ) քանակը _____________________________________________________
ե) ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը ____________________________
4. Ներմուծման նպատակը ____________________________________________
5. Օգտագործման վայրը _____________________________________________
6. Ներմուծման նախատեսվող ժամկետը և տրանսպորտային միջոցը ___________________
7. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)

__________________
(ստորագրությունը)

__________________________
(հայտը ներկայացնողի անունը, ազգանունը, պաշտոնը)

___ __________ 200  թ.

Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 376-Ն որոշման

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ _ _ _ _

ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատու ____________________________________________________
2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը, ______________________________
գործունեության իրականացման վայրը ____________________________________
____________________________________________________________
3. Արտահանվող հատուկ նյութերը կամ հատուկ սարքավորումները կամ հատուկ տեխնոլոգիաները
____________________________________________________________
ա) անվանումը ___________________________________________________
բ) ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը, քանակը _______________________
գ) որ պետությունից է արտահանվում _____________________________________
դ) ստացողը _____________________________________________________
4. Արտահանման նպատակը ____________________________________________
5. Ստացողի գտնվելու վայրը ___________________________________________
6. Արտահանման նախատեսվող ժամկետը և տրանսպորտային միջոցը __________________
_____________________________________________________________

_____________________________________________________________
_____________________________________________________________
7. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)

___________________
(ստորագրությունը)

__________________________
(հայտը ներկայացնողի անունը, ազգանունը, պաշտոնը)

___ __________ 200  թ.

Կ.S.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան