Գլխավոր տեղեկություն
Номер
N 656-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.06.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.22/39(411) Հոդ.726
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.06.2005
Дата вступления в силу
23.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2005 թվականի N 656-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ և 19-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»
N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:

3. 2005 թվականի հուլիսի 2-9-ը Լիգնանոյում (Իտալիա) անցկացվող Եվրոպայի երիտասարդության փառատոնին Հայաստանի պատվիրակության մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին հատկացնել 21004.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 4
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 656-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

(հազ. դրամ)

Խում-
բը

Ենթա-
խումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություն ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման N 5 հավելվածում (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

1-ին կիսամյակ

9 ամիս

տարի

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

-

-

 

 

 

 

 

 

10

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

(16,800.0)

(35,000.0)

(35,000.0)

 

 

այդ թվում՝

 

 

 

 

07

Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ ծրագրեր

(16,800.0)

(35,000.0)

(35,000.0)

 

 

այդ թվում՝

 

 

 

 

 

07. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում

(16,800.0)

(35,000.0)

(35,000.0)

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

(16,800.0)

(35,000.0)

(35,000.0)

 

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

(16,800.0)

(35,000.0)

(35,000.0)

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

16,800.0

35,000.0

35,000.0

 

 

այդ թվում՝

 

 

 

 

06

Այլ ծրագրեր

16,800.0

35,000.0

35,000.0

 

 

այդ թվում՝

 

 

 

 

 

01.ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

16,800.0

35,000.0

35,000.0

 

 

ՀՀ կառավարություն

16,800.0

35,000.0

35,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան