Գլխավոր տեղեկություն
Номер
N 914-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.07.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.14/38(337) Հոդ.877
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.05.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.07.2004
Дата вступления в силу
15.07.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

1 հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2004 թվականի N 914-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևան քաղաքում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտին` 620 քառ. մետր ընդհանուր մակերեսով` համաձայն հավելվածի:

2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանց օտարման գոտին գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 14
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 27-ի N 914-Ն որոշման

 

Վ. ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԴԵՂԱՏԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՈՒ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓԱԿՈՒՂՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան