Գլխավոր տեղեկություն
Номер
N 349-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.04.2005-14.12.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.452
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.04.2005
Дата вступления в силу
21.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2005 թվականի N 349-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով Գորիսի քաղաքային համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» հիմնարկի հաշվեկշռում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող 35959.6 հազ. դրամ արժեքով գույքը, որպես նվիրատվություն, ընդունել «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում` որպես պետական սեփականություն:

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 4459.6 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել 31500.0 հազ. դրամ արժողությամբ շենքերն ու շինությունները` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան մշակութային գործունեության իրականացումն է:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` հրատարակչական գործ:

6. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

7. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 5
Երևան