Գլխավոր տեղեկություն
Номер
N 919-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.07.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.14/38(337) Հոդ.881
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.06.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.07.2004
Дата вступления в силу
15.07.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

1 հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2004 թվականի N 919-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 425-Ն ԵՎ ՄԱՐՏԻ 25-Ի N 497-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2004/2005 ուսումնական տարվա անվճար և վճարովի ուսուցման տեղերը հաստատելու մասին» N 425-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածի`

ա) N 2 աղյուսակի`

15-րդ բաժնում (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա) «73» թիվը փոխարինել «78», իսկ «0511 Խմբավարություն (դիրիժորություն)» մասնագիտության անվճար հիմունքներով տեղերի «3» թիվը` «8» թվով.

23-րդ բաժինը (Գավառի պետական համալսարան) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Մասնագիտության ծածկագիրը  Մասնագիտության անվանումը   Տեղերը
անվճար վճարովի
23 Գավառի պետական համալսարան 0 260
0116 Կենսաբանություն   17
0125 Աշխարհագրություն   15
0131 Բնապահպանություն (Էկոլոգիա)   25
0211 Իրավագիտություն   30
0217 Բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն)   10
0230 Հայոց լեզու և գրականություն   18
0233 Անգլերեն լեզու   15
0312 Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա   12
0327 Պատմություն (իրավունքի հիմունքներ)   25
0604 Ֆինանսներ և վարկ   24
0605 Հաշվապահական հաշվառում և աուդիտ   24
0626 Բիզնեսի կազմակերպում   22
2201 Հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր   23

 

բ) N 5 աղյուսակում «138» թիվը փոխարինել «125» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2004/2005 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» N 497-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին կետի`

ա) «ա» ենթակետում`

«350» թիվը փոխարինել «341» թվով,

ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«անվճար հիմունքներով 8 տեղ` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով` զինվորական իրավագետներ պատրաստելու համար».

բ) «բ» ենթակետում «224» թիվը փոխարինել «233», իսկ «145» թիվը` «136» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 28
Երևան