«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2004 թվականի N 910-Ն
ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող` անտառային նպատակային նշանակության հողերից առանձնացնել 46,5 հեկտար մակերեսով հողամասեր և ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգման մեջ:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում ներկայացնել Երևան քաղաքի հեռուստակենտրոնի շրջակա տարածքում անտառազուրկ 56,7 հեկտար մակերեսով հողամասում անտառի վերականգնման ծրագիր:
3. Սույն որոշման 1-ին ու 2-րդ կետերում նշված հողերում հողօգտագործման և գույքային իրավունքներով ծանրաբեռնվածությունների հաշվառման ու գույքագրման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
4. Միջգերատեսչական հանձնաժողովին` երկամսյա ժամկետում` հաշվառման ու գույքագրման արդյունքները և դրանց հիման վրա արված առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Երևանի քաղաքապետի հետ համատեղ ուսումնասիրել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող` անտառային նպատակային նշանակության հողերում հողօգտագործման, գույքային իրավունքներով ծանրաբեռնվածությունների փաստացի իրավիճակը և, ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ դրանց հետագա կարգավիճակի և հողամասերի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԱՆՏԱՌԱՅԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Տերտերյան | - | ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Ավետիսյան |
- |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Ս. Պապյան |
- |
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
Կ. Արեյան |
- |
Երևանի քաղաքապետի տեղակալ |
Ա. Մուսայան |
- |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Ս. Մկրտչյան |
- |
Նորք-Մարաշ թաղային համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|