Գլխավոր տեղեկություն
Номер
N 909-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.07.2004-02.09.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.14/38(337) Հոդ.873
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.06.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.2004
Дата вступления в силу
24.07.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2004 թվականի N 909-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Երևանի գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով պետության կարիքների համար վերցված տարածքում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման հայտ ներկայացրած «Էլիտ Փրոջեքտ Շին», «Գլենդել Հիլ», «Գրիար», «Ավանտուր», «ԳԱՊ բնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին և Մելիք Գասպարյանին հողամասեր տրամադրելու մասին, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ, 74-րդ ու 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1151-Ն ու 2004 թվականի մարտի 4-ի N 399-Ն որոշումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին կնքել կառուցապատման իրավունքի պայմանագրեր` առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, 3 տարի ժամկետով`

ա) «Էլիտ Փրոջեքտ Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Արամի փողոցին հարող հատվածից 2850.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 3600.0 քառ. մետր.

բ) Մելիք Գասպարյանի հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Ամիրյան փողոցին հարող հատվածից 4200.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար Մելիք Գասպարյանի կողմից իրացվելու է 5384.0 քառ. մետր.

գ) «Գլենդել Հիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Բուզանդի փողոցին հարող հատվածից 2400.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 3078.0 քառ. մետր.

դ) «Գրիար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Բուզանդի փողոցին հարող հատվածից 6200.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 8000.0 քառ. մետր.

ե) «Ավանտուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Բուզանդի փողոցին հարող հատվածից 4200.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 5384.0 քառ. մետր.

զ) «ԳԱՊ բնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Արամի փողոցին հարող հատվածից 3000.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 3850.0 քառ. մետր:

2. Սահմանել, որ`

ա) որոշման 1-ին կետով կառուցապատման իրավունք ձեռք բերած անձինք համապատասխան հողամասերում իրացման աշխատանքներն ավարտելուց հետո ձեռք են բերում այդ հողամասերի վարձակալության իրավունք` 99 տարի ժամկետով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնման նախապատվության իրավունքով` սույն որոշման ընդունման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով.

բ) հողամասերը գույքային իրավունքներով ծանրաբեռնվածություններից և շինություններից ազատվում, ու ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են կառուցապատողների միջոցների հաշվին:

3. Վարձակալության պայմանագրում ամրագրել կառուցապատողների կողմից նոր ստեղծվող գույքի` կառուցվող շենքերի վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի հաշվարկով «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) հաշվին փոխանցման պարտավորություն` 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, որպես օժանդակություն քաղաքի կառուցապատման ծրագրերին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 30
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.07.2005, N 1074-Ն 20.08.2005, N 909-Ն
05.08.2004, N 1115-Ն 02.09.2004, N 909-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան