Գլխավոր տեղեկություն
Номер
N 894-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.07.2004-04.10.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.07/37(336) Հոդ.853
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.06.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.2004
Дата вступления в силу
17.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.02.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2004 թվականի N 894-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճի և Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի անտառային ֆոնդի տարածքներում վայրի կենդանիների տեսակների բնականոն վերարտադրության ապահովման, էկոտուրիզմի և որսորդական տուրիզմի զարգացման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական անտառային ֆոնդի հողերից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճից 2400 հեկտար և Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար տարածք առանձնացնել և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների սահմանների ճշտումը, «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համապատասխան պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:

3. Թույլատրել «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նշված տարածքներում կազմակերպել վայրի կենդանիների սիրողական (հաղթանշանային) որս:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 16
Երևան