Գլխավոր տեղեկություն
Номер
N 293-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.04.2005-24.09.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.06/21(393) Հոդ.414
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.03.2005
Дата вступления в силу
16.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2005 թվականի N 293-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՄԱԿ-ի «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «ՄԱԿ-ի` 1998 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրված Ռոտերդամի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման մասին» N 1508-Ն որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 21
Երևան

Հավելված 
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 17-ի N 293-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՌՈՏԵՐԴԱՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ  ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ

NN
ը/կ
Քիմիական նյութի անվանումը ՔՎԾ* համապատասխան համարը Կատեգորիան
1

2

3

4

1. Ալդրին

309-00-2

պեստիցիդ

2. Բինապակրիլ

485-31-4

պեստիցիդ

3. Կապտաֆոլ

2425-06-1

պեստիցիդ

4. Քլորդան

57-74-9

պեստիցիդ

5. Քլորդիմեֆորմ

6164-98-3

պեստիցիդ

6. Քլորբենզիլատ

510-15-6

պեստիցիդ

7. ԴԴՏ

50-29-3

պեստիցիդ

8. Դիլդրին

60-57-1

պեստիցիդ

9. Դինոսեբ և դինոսեբի աղեր

88-85-7

պեստիցիդ

10. ԴՆՕԿ և դրա աղերը

534-52-1
2980-64-5
5787-96-2
2312-76-7

պեստիցիդ

11. 1, 2 - դիբրոմէթան

106-93-4

պեստիցիդ

12. Էթիլենդիքլորիդ

107-06-2

պեստիցիդ

13. Էթիլենօքսիդ

75-21-8

պեստիցիդ

14. Ֆտորացետամիդ

640-19-7

պեստիցիդ

15. HCH (իզոմերների խառնուրդ)

608-73-1

պեստիցիդ

16. Հեպտաքլոր

76-44-8

պեստիցիդ

17. Հեքսաքլորբենզոլ

118-74-1

պեստիցիդ

18. Լինդան

58-89-9

պեստիցիդ

19. Սնդիկի միացություններ, այդ թվում` սնդիկի անօրգանական միացություններ, ալկիլսնդիկի միացություններ, ինչպես նաև ալկիլօքսիալկիլ և արիլիրացված սնդիկի միացություններ  

պեստիցիդ

20. Պենտաքլորֆենոլ

87-86-5

պեստիցիդ

21. 2, 4, 5 - T

93-76-5

պեստիցիդ

22. Տոքսաֆեն

8001-35-2

պեստիցիդ

23. Փոշիացվող խառնուրդներ, որոնք պարունակում են բենոմիլ (կոնցենտրացիան՝ 7 տոկոս), կարբոֆուրան (կոնցենտրացիան՝ 10 տոկոս) և թիրամ (կոնցենտրացիան՝ 15 տոկոս)

17804-35-2
1563-66-2
137-26-8

պեստիցիդ

24. Մետամիդոֆոս (լուծվող հեղուկ խառնուրդներ` ակտիվ բաղադրամասի 600 գ/լ գերազանցող պարունակությամբ)

10265-92-6

խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդ

25. Մեթիլպարատիոն (էմուլսիա գոյացնող խտանյութեր ակտիվ բաղադրամասի 19,5-40,-50,-60-տոկոսային պարունակությամբ և փոշի խառնուրդներ` ակտիվ բաղադրամասի 1,5,-2,-3-տոկոսային պարունակությամբ)

298-00-0

խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդ

26. Մոնոկրոտոֆոս (լուծվող հեղուկ խառնուրդներ` ակտիվ բաղադրամասի 600 գ/լ գերազանցող պարունակությամբ) 6923-22-4

խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդ

27. Մոնոկրոտոֆոս (բոլոր պատրաստուկային ձևեր)  

խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդ

28. Պարատիոն (ընդգրկված են տվյալ նյութի բոլոր խառնուրդները՝ աերոզոլներ, փոշիներ, էմուլսիա գոյացնող խտանյութեր,գրանուլներ և թրջվող փոշիներ` բացի պարկուճներով սուսպենզիաներից) 56-38-2

խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդ

29. Ֆոսֆամիդոն (լուծվող հեղուկ խառնուրդներ` ակտիվ բաղադրամասի 1000 գ/լ գերազանցող պարունակությամբ) 13171-21-6 (խառնուրդ, E,Z իզոմերներ)
23783-98-4
(Z- իզոմեր)
297-99-4
(E- իզոմեր)
խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդ
30. Պոլիբրոմացված դիֆենիլներ (ՊԲԴ) 36355-01-8 (հեքսա-)
27858-07-7 (օկտա-)13654-09-6 (դեկա-)
արդյունաբերական քիմիական նյութ
31. Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ)
1336-36-3 արդյունաբերական քիմիական նյութ
32. Պոլիքլորացված տերֆինիլներ (ՊՔՏ) 61788-33-8 արդյունաբերական քիմիական նյութ
33. Տրիս (2, 3 - դիբրոմպրոպիլ) ֆոսֆատ; 126-72-7 արդյունաբերական քիմիական նյութ


* քիմիական նյութերի վերաբերյալ վերլուծական տեսությունների մշակման ծառայության համարները

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.09.2016, N 930-Ն 24.09.2016, N 293-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան