Գլխավոր տեղեկություն
Номер
N 860-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.06.30/34(333) Հոդ.830
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.06.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.06.2004
Дата вступления в силу
01.07.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2004 թվականի N 860-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Հրազդանի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Նաիրիի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Կոտայքի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 1-ին կետում «վերակազմավորման» բառը փոխարինել «միաձուլման» բառով.

բ) որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` «Հրազդանի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Նաիրիի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Կոտայքի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները նվազեցվում են համապատասխանաբար 50, 70, 25 տոկոսներով».

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 14
Երևան