Գլխավոր տեղեկություն
Номер
N 590-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.06.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.15/37(409) Հոդ.672
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.04.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.05.2005
Дата вступления в силу
16.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 590-Ն

ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66, 74 ու 76-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 399-Ն որոշմամբ և Երևան քաղաքում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևանի Սարալանջի փողոցին և Երիտասարդության պալատին հարող տարածքների՝ պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամաս, շենքեր, շինություններ) օտարման գոտին` 8000.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով` համաձայն հավելվածի:

Հողամասերի մակերեսները ենթակա են ճշգրտման՝ ըստ գույքագրման պայմանագրերի:

2. Երևանի քաղաքապետին՝

ա) երկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանց օտարման գոտին գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով տեղեկացնել պետության կարիքների համար օտարման գոտու, նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` օտարման գոտու տարածքներում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով որոշել անշարժ գույքի իրացման արդյունքում փոխհատուցվող գումարների չափը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը՝ կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասեր տրամադրելու համար:

3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի պահանջների կատարման ապահովումից հետո կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր՝ առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, 3 տարի ժամկետով «Ավանգարդ Մոթորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Երևանի Սարալանջի փողոցին և Երիտասարդության պալատին հարող տարածքից 8000.0 քառ. մետր մակերեսով հողամասն օգտագործելու նպատակով, որի համար «Ավանգարդ Մոթորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրացվելու է 8000.0 քառ. մետր:

4. Սահմանել, որ՝

ա) սույն որոշման 3-րդ կետի համաձայն կառուցապատման իրավունք ձեռք բերած անձը համապատասխան հողամասերում իրացման աշխատանքներն ավարտելուց հետո ձեռք է բերում այդ հողամասի վարձակալության իրավունք՝ 99 տարի ժամկետով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնման նախապատվության իրավունքով՝ սույն որոշման ընդունման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով.

բ) հողամասը գույքային իրավունքներով ծանրաբեռնվածություններից ու շինություններից ազատվում և ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են կառուցապատողի միջոցների հաշվին:

5. Վարձակալության պայմանագրում ամրագրել կառուցապատողի կողմից նոր ստեղծվող գույքի՝ կառուցվող շենքերի վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր մեկ քառ. մետրի հաշվարկով «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին փոխանցման պարտավորություն՝ 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, որպես օժանդակություն Երևան քաղաքի կառուցապատման ծրագրերին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 7
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 21-ի N 590-Ն որոշման

 


ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԽԵՄԱ
  



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան